Jump to content

Քոբի Մեյնու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոբի Մեյնու
անգլ.՝ Kobbie Mainoo
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 2005(2005-04-19) (19 տարեկան)
Ծննդավայր Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Քոբի Բոատենգ Մեյնու (անգլ.՝ Kobbie Boateng Mainoo[1][2][3],; ապրիլի 19, 2005(2005-04-19), Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքպորտից ծնունդով Մեյնուն հանդես է եկել «Չիդլ ընդ Գաթլի» երիտասարդական թիմում, որից հետո ինը տարեկանում միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիային[4]։ 2021/22 մրցաշրջանում «Յունայթեդը» նվաճեց Անգլիայի երիտասարդական գավաթը[5]։ 2022 թվականի մայիսին 17-ամյա Մեյնուն ակումբի հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[6]։

2023 թվականի հունվարի 10-ին Քոբի Մեյնուն իր նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում Անգլիայի ֆուտբոլային լիգայի Գավաթի քառորդ եզրափակչի խաղում՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում[7]։ 2023 թվականի փետրվարի 19-ին իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղի 80-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մարսել Զաբիտցերին[8]։ 2023 թվականի նոյեմբերի 29-ին իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում՝ «Գալաթասարայի» դեմ խաղի 58-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Սոֆյան Ամրաթին[9]։ 2024 թվականի հունվարի 28-ին խփել է իր առաջին գոլը «Յունայթեդի» կազմում «Նյուպորտ Քաունթիի» դեմ Անգլիայի Գավաթի խաղում[10]։ Չորս օր անց՝ փետրվարի 1-ին, Պրեմիեր լիգայի՝ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դեմ խաղում Ավելացված 7-րդ րոպեին խփեց հաղթական գոլը և իր թիմին 4:3 հաշվով հաղթանակ պարգևեց[11]։ Այս գոլը Պրեմիեր լիգայում ճանաչվել է «ամսվա գոլ» 2024 թվականի փետրվարի արդյունքներով[12]։ 2024 թվականի մայիսի 25-ին հաղթել է Անգլիայի գավաթը՝ գոլ խփելով «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչ խաղում[13] և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող[14]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Անգլիայի Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականներում։

Կարող է հանդես գալ նաև Գանայի հավաքականներում, քանի որ նրա ծնողներն այդ երկրից են[15]։

2024 թվականի մարտի 15-ին 18-ամյա Մեյնուն ստացավ իր առաջին մարտահրավերը Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականում[16]։ Սակայն չորս օր անց Մեյնուն հրավիրվել է Անգլիայի գլխավոր հավաքական՝ մասնակցելու Բրազիլիայի և Բելգիայի հավաքականների դեմ ընկերական խաղերին[17]։ 2024 թվականի մարտի 23-ին իր նորամուտը նշեց Անգլիայի հավաքականի կազմում Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[18]։ 2024 թվականի հունիսի 6-ին ընդգրկվել է Անգլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում, որը կազմել է Գարեթ Սաութգեյթը Եվրո-2024-ին մասնակցելու համար[19]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Յունայթեդ»

Անձնական նվաճումներ
  • Ջիմի Մերֆիի մրցանակը տարվա լավագույն երիտասարդ խաղացողին՝ 2022/23[22]
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա գոլը՝ փետրվար, 2024[12]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները ներկայացված են 2024 թվականի մայիսի 25-ի դրությամբ[23]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[24] Գավաթ[25] Լիգայի գավաթ[26] Եվրագավաթ[27] Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2022/23 1 0 1 0 1 0 0 0 3 0
2023/24 24 3 6 2 0 0 2 0 32 5
Ընդհանուր կարիերայի ընթացքում 25 3 7 2 1 0 2 0 0 0 35 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кобби Мейну». UEFA (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  2. «A Man Of The Match Display! Kobbie Mainoo: Player Cam. Wigan 0-2 Man Utd». YouTube (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Wonderkid Mainoo to make Machester United start!». YouTube (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Who is Kobbie Mainoo? Meet the Manchester United youngster who could make his debut vs Real Sociedad». Manchester Evening News (անգլերեն). 2022 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  5. «Manchester United beat Forest in front of record crowd to win FA Youth Cup». The Guardian (անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  6. Fay, Richard. (2022 թ․ մայիսի 17). «Manchester United starlet Kobbie Mainoo signs first professional deal». Manchester Evening News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  7. Jackson, Jamie. (2023 թ․ հունվարի 10). «Rashford's late Manchester United double ends Charlton's cup resistance». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  8. «Manchester United vs. Leicester City». Soccerway (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 19-ին.
  9. «Galatasaray vs. Manchester United». Soccerway (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Newport County vs. Manchester United». Soccerway (անգլերեն). 2024 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  11. «Wolverhampton Wanderers vs. Manchester United». Soccerway (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
  12. 12,0 12,1 «Mainoo's late stunner wins Budweiser Goal of the Month award». Premier League (անգլերեն). 2024 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
  13. Hynter, David. (2024 թ․ մայիսի 25). «Manchester United win FA Cup after Garnacho and Mainoo stun City». The Guardian (անգլերեն).
  14. «Man City 1–2 Man Utd: Erik ten Hag's side end season on high with stunning FA Cup final win at Wembley». Sky Sports (անգլերեն). 2024 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  15. «Kobbie Mainoo: Age, height, nationality, parents, contract and stats». Give Me Sport (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 4.
  16. Seelochan, Isaac. (2024 թ․ մարտի 15). «England U21s call up six players for first time including Manchester United star Kobbie Mainoo». Manchester Evening News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  17. Smith., George (2024 թ․ մարտի 19). «Manchester United star Kobbie Mainoo explains how he found out about England call-up». Manchester Evening News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
  18. «England vs. Brazil». Soccerway (անգլերեն). 2024 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  19. «Eze & Wharton named in England squad for Euro 2024». BBC Sport (անգլերեն). 2024 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  20. Hynter, David. (2024 թ․ մայիսի 25). «Manchester United win FA Cup after Garnacho and Mainoo stun City». The Guardian (անգլերեն).
  21. «Man Utd 3-1 Nottingham Forest: Home side clinch FA Youth Cup in front of record crowd at Old Trafford». Sky Sports (անգլերեն). 2022 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  22. Ganley, Joe. (2023 թ․ մայիսի 26). «Kobbie Mainoo named Jimmy Murphy Young Player of the Year 2022/23». Manchester United F.C. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  23. «Kobbie Mainoo». Soccerbase (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 30-ին.
  24. Английская Премьер-лига.
  25. Кубок Англии.
  26. Кубок Английской футбольной лиги.
  27. Лига чемпионов УЕФА.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]