Քլիֆ Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլիֆ Յանգ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1922(1922-02-08)
ԾննդավայրԲիչ Ֆորեսթ
Մահացել էնոյեմբերի 2, 2003(2003-11-02) (81 տարեկան)
Մահվան վայրԲիչ Ֆորեսթ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունթեթևատլետ և ագարակապան
Պարգևներ և
մրցանակներ
 Cliff Young (athlete) Վիքիպահեստում

Ալբերտ Էռնեստ Քլիֆորդ «Քլիֆ» Յանգ (անգլ.՝ Albert Ernest Clifford "Cliff" Young, փետրվարի 8, 1922(1922-02-08), Բիչ Ֆորեսթ - նոյեմբերի 2, 2003(2003-11-02), Բիչ Ֆորեսթ), ավստրալիացի ֆերմեր և ուլտրամարաթոնի վազորդ։ Նա հայտնի է դարձել Սիդնեյ-Մելբուռն ուլտրամարաթոնում հաղթելուց հետո 61 տարեկան հասակում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիֆորդը՝ Մերի և Ալբերտ Էռնեստ Յանգերի ավագ որդին, ծնվել է 1922 թվականի փետրվարի 8-ին։ Նա իր մանկությունն անցկացրել է 8,1 կմ² տարածքով ընտանեկան ֆերմայում, որը գտնվում է հարավ-արևմտյան Վիկտորիայում։ Քլիֆորդը սկսել է զբաղվել վազքով 57 տարեկանում։

Սիդնեյ-Մելբուռն ուլտրամարաթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին 61-ամյա ֆերմերը հաղթել է առաջին Ուեսթֆիլդի ուլտրամարաթոնում (864 կմ) Ջո Ռեկորդի հետ վազքին նախապատրաստվելիս։ նրանք առաջին շաբաթը վազել

Քլիֆ Յանգ հուշահամալիր ռետինե կոշիկների տեսքով, Բիչ Ֆորեսթ, Վիկտորիա

են օրական 20 մղոն, երկրորդում՝ 30 մղոն, իսկ երրորդում՝ 50 մղոն։ Ուլտրամարաթոնի մեկնակետը և ավարտը գտնվել են Ավստրալիայի այն ժամանակվա ամենամեծ առևտրի կենտրոններում՝ Սիդնեյի Westfield Parramatta-ում և Մելբուրնի Westfield Doncaster-ում[3]։ Քլիֆը վազել է դանդաղ տեմպերով և տարածության սկզբում ետ է մնացել մրցման առաջատարներից։ Բայց քանի որ նա ամեն գիշեր վեց ժամ քնի ընդմիջում չի արել, աստիճանաբար հասել է առաջատարներին և ի վերջո հաղթել է մեծ տարբերությամբ[4]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարածված լեգենդի մինչ մրցավազքի մեկնարկը նա մամուլին հայտարարել է, որ նախկինում երբեմն երկու-երեք օր անընդմեջ աշխատել է անընդհատ՝ ոչխարներ քշելով։ Այնուհետև նա պնդել է, որ մրցույթի ժամանակ պատկերացրել է, որ ինքը ոչխարներ է հավաքում՝ փորձելով դա անել մինչև փոթորիկը սկսվելը։

Մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիֆորդը հաղթել է մրցույթը 5 օր, 15 ժամ և 4 րոպե արդյունքով՝ գրեթե երկու օրով բարելավելով Սիդնեյի և Մելբուռնի միջև անցկացված մյուս մրցումների նախորդ նվաճումները[5]։ Մրցույթն ավարտած բոլոր վեց մասնակիցները գերազանցել են նախորդ ռեկորդը[5]։

1984 թվականին ուլտրամարաթոնում նա երկրորդն է եղել, 1985 և 1986 թվականներին վազքը չի ավարտել, իսկ 1987 թվականին գրավել է 14-րդ հորիզոնականը։

Քլիֆ Յանգը մրցանակ է հիմնել լավագույն ավստրալացի վազորդի համար։

ամսաթիվը Հեռավորությունը Արդյունք Տեղ
ապրիլի 27 - մայիսի 5, 1983 864 կմ 5⋮15:04.00 Ի
ապրիլի 27 - մայիսի 3, 1984 875 կմ 7⋮11:25.00 II
ապրիլի 12 - 27 1985 960 կմ
ապրիլի 17 - 25 1986 1016 կմ (121 կմ - 14:00)
մարտի 26 - ապրիլի 5, 1987 1060 կմ 9⋮13:17.00 14

Վերջին մեկնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի փետրվարի 3-4-ը Յանգը մասնակցել է առաջին միջազգային 24-ժամյա առաջնությանը Միլթոն Քեյնսում (Անգլիա)։ 1990 թվականի նոյեմբերի 18-24-ը Քեմփբելթաունում (Ավստրալիա), երբ Սանդրա Բարվիքը Նոր Զելանդիայից սահմանել է մինչև 2014 թվականը չհաղթահարված համաշխարհային ռեկորդ։

Սպորտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլիֆ Յանգը 1973 թվականից մինչև իր մահը իրեն համարել էր բուսակեր[6]։ Սակայն բուսակերության նորմերին համապատասխան 1980-ականների սկզբին Քլիֆ Յանգը սննդում օգտագործել է կաթ, պանիր, ինչի մասին պատմել է իր հարցազրույցում[6]։ Նա ապրել է էր մոր և եղբոր՝ Սիդի հետ։ Ուլտրամարաթոնում հաղթելուց հետո 62-ամյա Քլիֆն ամուսնացել է 23-ամյա Մերի Հաուելի հետ։ Հարսանիքի ծախսերը վճարել է նույն խանութների ցանցը, որը հովանավորել է մարաթոնը։ Նրանք ամուսնալուծվել են հինգ տարի անց[7]։

Հինգ տարվա հիվանդությունից հետո նա մահացել է քաղցկեղից 2003 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 17:21-ին 81 տարեկան հասակում[8]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավստրալիայի Կոլակա քաղաքում 2004-2005 թվականներին անցկացված 6-օրյա վազքի մրցումը կոչվել է Քլիֆ Յանգի անունով։
  • 2010 թվականին դերասանուհի Հաննա Գադսբին Սիդնեյի կատակերգության փառատոնի ժամանակ «The Cliff Young Shuffle» շոուն անվանել Քլիֆի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Honours Search Facility
  2. «Cliff Young — Australian Ultrarunning Legend». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Running the good race — www.theage.com.au». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. «Niesamowita historia Cliffa Younga " Indywidualista.pl». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 «Running the good race — www.theage.com.au». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 «Interview with Cliff Young». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «The World Today — Cliff Young dies aged 81». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. «End of the road for Cliff — National — smh.com.au». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլիֆ Յանգ» հոդվածին։