Յուգյոմը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 17-ին Հարավային ԿորեայիԳյոնգի նահանգի Նամյանջու քաղաքում[1]։ Ունի ավագ եղբայր[2]։ Յուգյոմը դեռ տարրական դպրոցից հետաքրքրվել է երաժշտությամբ և շատ հաճախ սովորել է հայտնի կատարողների խորեոգրաֆիան։ Շուտով նրա պարային վիդեոները գրավել են JYP Entertainment-ի աշխատակիցներից մեկի ուշադրությունը։ Պաշտոնապես նա դարձել Է գործակալության թրեյրին 2010 թվականի վերջին և 2011 թվականի սկզբին[3]։
Յուգյոմը (ԲեմԲեմի հետ միասին) «97-լայն»-ի անդամ է (այդոլներ, որոնք ծնվել են 1997 թվականին)։ Յուգյոմը և BTS խմբի Չոն Չոնգուկը մտերիմ ընկերներ են, նաև լավ հարաբերությունների մեջ է Մինգյուի, Դիեյթի և Դոքյոմի (Seventeen), Չա Ըն Ուի (Astro) և Չհոհյոնի (NCT) հետ[5]։