Քիմ Դարբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Դարբի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1947(1947-07-08)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎան Նույսի ավագ դպրոց
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինJames Stacy?, James Westmoreland? և William Tennant?
Ծնողներհայր՝ Jon Darby?[1], մայր՝ Inga Wiere?[1]
ԵրեխաներHeather Stacy?[1]
 Kim Darby Վիքիպահեստում

Քիմ Դարբի (անգլ.՝ Kim Darby, ներկայիս անունը՝ Դեբորա Զերբի, հուլիսի 8, 1947(1947-07-08)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առաջադրվել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների[2]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբորա Զերբին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Տասնհինգ տարեկան հասակում ընդունելով Քիմ Դարբի կեղծանունը՝ սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում։ 1963 թվականին Էնն Մարգրետի հետ առաջնաելույթ է կատարել «Ցտեսություն, թռչուն» մյուզիքլում[3]։

Քիմ Դարբին առավել հայտնի է դարձել 1969 թվականի «Իսկական քաջություն» ֆիլմում Ջոն Ուեյնի և Գլեն Քեմփբելի հետ խաղացած դերի շնորհիվ։ Իր խաղի համար քննադատներից ստացել է լավ արձագանքներ և առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների[2][3]։ Հետագա տարիներին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Երկրային հայտարարություն» (1970)՝ Բրյուս Դևիսոնի հետ, «Նորվուդ» (1970)՝ Գլեն Քեմփբելի հետ և «Բանդա Գրիսոմով» (1971), որտեղ խաղացել է գլխավոր դեր։ Կատարել է «Աստղային ճանապարհ։ Բնօրինակ սերիալ» սերիալի գլխավոր դերերից մեկը՝ Միրին Միրիի դերը։

Հեռուստատեսությունում նկարահանվել է 1976 թվականին՝ «Հարուստ, աղքատ» մինի սերիալում, որը նրան բերել է «Էմմի» մրցանակ անվանակարգ[2]։ Հետո Հենրի Ուինքլերի հետ նկարահանվել է «Միակն աշխարհում» (1978) հաջողված կատակերգական մելոդրամայում, իսկ ավելի ուշ՝ իր կարիերայի ընթացքում հայտնվել է «Ավելի լավ է մեռնել» (1985), «Գայլուկ 2» (1987), «Հելոուին 6։ Մայքլ Մայերսի անեծքը» (1995) և «Ծաղրասարյակը չի երգի» (2001) ֆիլմերում։ Նաև հայտնվել է «Հյուրանոց», «Նա գրել է սպանությունը» և «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալներում։

Քիմ Դարբին երկու անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ ամուսնությունից ունի երեխա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 «Awards for Kim Darby». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  3. 3,0 3,1 «Kim Darby- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  4. «Biography for Kim Darby». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Դարբի» հոդվածին։