Jump to content

Քերրի Ըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերրի Ըն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1963(1963-11-30)[1] (60 տարեկան)
Ծննդավայր՝Կոուլուն, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն՝ Չինաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0628731

Քերրի Ըն ( иер. 吳家麗, cant.-rus. Յուն Կալայ․ նոյեմբերի 30, 1963(1963-11-30)[1], Կոուլուն, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1]), հոնկոնգյան դերասանուհի։ Մասնակցել է ավելի քան 20 հեռուստասերիալների և 40 ֆիլմերի նկարահանումներին[3]։ Ընը համբավ է ձեռք բերել առաջին հերթին էրոտիկ՝ III կատեգորիայի ֆիլմերում իր դերակատարումներով[4]։ Նա ամենից հաճախ խաղացել է դժվարին բախտի տեր, դաժան ու ճակատագրական կանանց դերեր[4]։ Ընդ որում՝ երբեք մերկ հանդես չի եկել, չնայած նկարահանվել է բազմաթիվ անկողնային տեսարաններում[4]։

Արժանացել է «Ոսկե ձի » մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (1993) և Հոնկոնգի կինոմրցանակի՝ «Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում (1999) [5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականին Հոնկոնգում, հասարակ[3] ընտանիքում։ Դպրոցի ավարտական դասարանում սովորելիս՝ 1981 թվականին, TVB հեռուստաալիքի հայտարարությանը հետևելով՝ մասնակցել է լսումների՝ դերասանական դասընթացներ ընդունվելու նպատակով։ Եվ հաղթել է մրցույթում, որին 30 տեղի համար մի քանի հազար դիմորդ էր մասնակցում։ Նա մի քանի տարի աշխատել է հեռուստատեսությունում՝ ստանալով փոքր, երբեմն էլ՝ աննշան դերեր հեռուստասերիալներում։

Սկզբում նրան քննադատում էին արտաքինի համար։ Բայց համբավի ձեռքբերմանը զուգահեռ՝ դերասանուհու արտաքինի քննադատությունը աստիճանաբար մարեց[4]։

24 տարեկանում Ընը հեռուստատեսությունից անցում է կատարել կինո, որտեղ նրա առաջին մեծ դերը եղել է « Քաղաքը կրակի մեջ » ֆիլմում։ Դրանից հետո նա սկսել է խաղալ հիմնականում գլխավոր դերեր։ 1993 թվականին «Կնոջ մնացորդները» խորագիրը կրող, III կատեգորիայի թրիլլերում իր դերի համար նա առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե ձի» կինոմրցանակի և արժանացել այդ մրցանակին։

Հետագա տարիներին նա ավելի շատ նկարահանվել է երկրորդական դերերում, բայց 2000 թվականից հազվադեպ էր խաղում։

2015 թվականին Քերրին հանդես է եկել որպես կինոռեժիսոր՝ Շիրլի Յունի հետ համատեղ նկարահանելով «Հրեշտակի շշուկներ» III կատեգորիայի թրիլլերը, որում նաև խաղացել է որպես դերասանուհի[6]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1982 ֆ Մի անգամ ծիածանի վրա Once Upon a Rainbow
1985 ֆ Ջահել ոստիկաններ Young Cops
1987 ֆ Սխալվելը հատուկ է մարդկանց To Err is Humane Լեյ
1987 ֆ Քաղաքը կրակի մեջ City on Fire Հենգ
1987 ֆ Դու լավ ես, ես էլ եմ լավ! You OK, I’m OK! Մորլին
1987 ֆ Կյանքը ակնթարթ է Life Is a Moment Ֆոնգին յազվա կպչող
1987 ֆ Այդ հիասքանչ հիշերը That Enchanting Night Լիլի
1988 ֆ Այն մարդը չէր Mistaken Identity
1988 ֆ Մեծ մարդու օրագիրը The Diary of a Big Man Լեմ Կա Լեյ
1988 ֆ Պարոն տիկին Mister Mistress
1988 ֆ Քամու հետևից արշավողը He Who Chases After the Wind
1988 ֆ Ցասում Fury Նիաո
1988 ֆ Մայրը մոր դեմ Mother Vs Mother Լինգ
1988 ֆ Սա դրախտ չէ It’s No Heaven
1988 ֆ Բանգկոկի տոմս՝ առանց հետադարձի One Way Ticket to Bangkok
1988 ս Դրամական խարդավանքներ The Legacy Intrigue Շի Յուներ
1988 ֆ Հրաձիգներ Gunmen Չո Չաո
1989 ֆ Առաջին ու վերջին անգամ The First Time Is the Last Time Խելագար անասուն Վիննի
1989 ֆ Կռվի՛ր ապրելու համար Fight to Survive
1989 ֆ Բարձրաշխարհիկ հասարակություն The Nobles
1989 ֆ Կորուսյալը Missing Man Լինգ
1989 ֆ Ձկնային պատմություն A Fishy Story Մյուզիքլի դերասանուհի
1989 ֆ Կախաղանի դատապարտվածները Sentenced to Hang Լեյ / Լիլի
1990 ֆ Ընտանիքի օր Family Day Ֆետտիի կին
1990 ֆ Հրեղեն փյունիկ Fire Phoenix
1990 ֆ Ճաղատ վագրն ու հաստլիկ վիշապը Skinny Tiger and Fatty Dragon Լեյ
1990 ֆ Մոռացված ոստիկանը Forsaken Cop Хелен
1990 ֆ Արյունոտ քամի Blood Stained Tradewind Ֆանգ
1990 ֆ Մարտիկ վիշապը The Dragon Fighter
1990 ֆ Պատասխան կրակ Return Engagement Թինի կին
1990 ֆ Վիշապ՝ Ռուսաստանից The Dragon from Russia որսորդուհի
1990 ֆ Թագուհու նստարանը III Queen’s Bench III Փաստաբան Վու
1990 ֆ Մեծ եղբայրը Big Brother Տեսուչ Մեյ Սում
1991 ֆ Գերագույն վամպիրը The Ultimate Vampire
1991 ֆ Մարդկային թուլություններ Weakness of Man Պստլո
1991 ֆ Ցտեսությո՛ւն, սե՛ր իմ Au Revoir, Mon Amour մորաքույր Մույ Յու
1991 ֆ Սեքս և Ձեն Sex and Zen Գու Կսան Նյա / ГՏիկին Կու
1991 ֆ Կեսգիշերային կանչ Midnight Conjure Սյու Գուան
1991 ֆ Բանդիտի պատմություն A Rascal’s Tale
1991 ֆ Բյուրեղների որս Crystal Hunt Լայզա
1992 ֆ Բոցավառ հովազ Cheetah on Fire Էնն
1992 ֆ Բնաջնջող հրեշտակներ Angel Terminators
1992 ֆ Միսթի Misty
1992 ֆ Ատրճանակ և վարդ Gun n' Rose Кэрри
1992 ֆ Արդարադատությունը ոտքիս մեջ է Justice, My Foot! Յանգ Հսյու Չեն / Ենգ Սաու Չան
1992 ֆ Սեքս և անեծք Sex and Curse
1992 ֆ Իմ ամերիկացած կինը My Americanize Wife
1992 ֆ Որսորդ հրեշտակը Angel Hunter -
1992 ֆ Կանանց սպանողը Ladies Killer Թիննի Ֆենգ
1992 ֆ Հերոսի երազանքը Hero Dream Կիկի
1992 ֆ Լեռնամարտիկներ Mountain Warriors
1992 ֆ Նվաճել Մանհեթենը Taking Manhattan Չանգի կին
1992 ֆ Լավագույններից լավագույնը Best of the Best Հենգ
1992 ֆ Զուգընկերների փոփոխում Changing Partner Լի
1992 ֆ Մերկ մարդասպանը Naked Killer արքայադուստր
1992 ֆ Արգելված քաղաքի վերջալույսը The Twilight of the Forbidden City Չիու Ֆունգ
1992 ֆ Նշանավոր պոռնիկ Լիու Ռու Շին Famous Prostitute - Sadly Fall, Liu Ru Shih միսս Շի
1992 ֆ Արդարադատության առաքելություն Mission of Justice գնդապետ Քերրի Փեյ
1992 ֆ Կախարդական հպում The Magic Touch տեսուչ Ֆոնգ Ֆոնգ Ֆոնգ (կամեո)
1992 ֆ Կանչով աղջիկ '92 Call Girl '92 Լայզա
1993 ֆ Ժամանակակից սիրո պատմություն A Modern Love Story
1993 ֆ Գրավիչ պատմություն Thrilling Story
1993 ֆ Ճակատագրական գայթակղություն Fatal Seduction
1993 ֆ Այսպիսին է կյանքը, սիրելի՛ս C’est La Vie Mon Cheri Յաու Լինգ
1993 ֆ Սև հովազի մարտիկները Warriors: The Black Panther մադամ Ռոուզ
1993 ֆ Կնոջ մնացորդները Remains of a Woman Ջուդի Յու
1993 ֆ Անկաշառելին The Incorruptible Սյու Ցույ
1993 ֆ Ապագայի օրերը Days of Tomorrow Նենսի
1994 ֆ Երիտասարդ Ուայզլին 2 Young Wisely 2
1994 ֆ Ժամանակակից սիրավեպ Modern Romance Լայզա
1994 ֆ Ներքին շերտագոտի The Inside Track
1994 ֆ Ես կսպասեմ Right Here Waiting… Չան Քինգ Մույ
1994 ֆ Սիրեկանները The Lovers Սին Յուկ Թինգ
1994 ֆ Ռոքնռոլային ոստիկանը Rock N’Roll Cop Հոու Ե / Հաո Ե
1994 ֆ Վերցնել ու տալ Give and Take միսս Ելոու
1995 ֆ Մեկուկես One and a Half Ջի Հե
1995 ֆ Ոստիկանության գաղտնի գործը Police Confidential Լաու Սուկ Ուեյ
1995 ֆ Կինը մոմի լույսով Candlelight’s Woman Լեմ Հանգ Չե
1995 ֆ Զինված տեսչուհին The Armed Policewoman մադամ Չու Լեյ Ե
1995 ֆ Անսահման կիրք Passion Unbounded միսս Տոնգ / Սո Փույ
1996 ֆ Մաջոնգ Անջելա
1996 ֆ Չար բնազդ Evil Instinct
1996 ֆ Իմ սիրելի պարզամիտը Stooge, My Love Հուա Թիեն Կյաո
1996 ֆ Ամպրոպային ոստիկանը Thunder Cop Լի Կա Լեյ / Հաննի
1996 ֆ Ութերորդը The Eighth
1998 ֆ Մահացու պատրանք Deadly Illusion Լի Յուան Ուե
1998 ֆ Ցասումնալի հրեշտակներ Raging Angels
1998 ֆ Սարսափի դեմքերը Faces of Horror
1998 ֆ Իմ սիրելին My Beloved Յուկ Կամ
1999 ֆ Յունգ Յուետ Լաուի պատմությունը Yeung Yuet Lau Story
1999 ֆ Մանկիկը The Kid Վոնգ Մեյ Լեն
2000 ֆ Ուրվականի խոստումը Ghost Promise զարմուհի Տի
2000 ֆ Սիրիր կամ սպանիր Love or Kill
2000 ֆ Գերաստղը վազքի մեջ Superstar in Running
2000 ֆ Հանդիպում ուրվականի հետ Ghost Meets You Թինգ Քուոք Սում
2000 ֆ Ադամանդե բլուրը Diamond Hill -
2000 ֆ Նոր սերնդի տեսչուհի X-Cop Girls կապիտան Ուենդի Վու
2000 ֆ Նախազգուշացում The Warning Time Լոտուս Հո
2000 ֆ Թող լինի Let It Be
2001 ֆ Սեքս-մեդուզա Sex Medusa Գրեյս
2001 ֆ Ապակե արցունքներ Glass Tears -
2002 ս - Feng Yun Shi Jia Ֆան Ցիան
2009 ֆ Կարմիր գիշերներ Red Nights Քերրի Չեն
2011 ֆ Հավատարմություն Hi, Fidelity Սեմմի Հո / Փինքի
2017 ս Հանցագործության դեմ պայքարող ջոկատը OCTB Ու Ժովեյ
2019 ֆ Թաքնված վիշապը գրոհում է Undercover Punch and Gun մադամ Թուն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. http://www.goldenhorse.org.tw/awards/nw?serach_type=award&sc=8&search_regist_year=1993
  3. 3,0 3,1 «Кэрри Нг (Carrie Ng Ka-Lai) - Биография:: Все о кино Гонконга, Китая и Тайваня». hkcinema.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Кэрри Нг, биография». www.cultin.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  5. Stokes, 2007, էջ 336
  6. «Ангельский шепот (Angel Whispers, 2015):: Все о кино Гонконга, Китая и Тайваня». hkcinema.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.

Արտաքի հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]