Քեյթ Ռաուորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթ Ռաուորտ
Դիմանկար
Ծնվել է1970
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
ԵրկերDoughnut Economics: Seven Ways to Think Like a 21st Century Economist?
Մասնագիտությունտնտեսագետ, international forum participant և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան և Oxfam?
ԱնդամությունՀռոմեական ակումբ
Կայքkateraworth.com
Commons-logo.svg Kate Raworth Վիքիպահեստում

Քեյթ Ռաուորտ (1970), անգլիացի տնտեսագետ, աշխատում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում։ Հայտնի է իր «բլիթի տնտեսագիտությամբ», որը նա հասակնում է որպես տնտեսագիտական մոդել, որը հավասարակշռում է մարդկային կարիքները և երկրային սահմանները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է առաջին կարգի պատվոգրեր քաղաքականության, փիլիսոփայության, տնտեսագիտության բնագավառներում Օքսֆորդի համալսարանում, և դրան հաջորդել է Զարգացման տնտեսագիտություն մագիստրոսի կոչումը։ ՄԱԿ–ում և Օքսֆամում 20 տարի աշխատելուց հետո, այժմ Օքսֆորդի համալսարանի Բնապահպանական փոփոխությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, կրկնուսույց և խորհրդատվական խորհրդի անդամ է[2][3]։ Նաև Քեմբրիջի «Կայունության առաջնորդություն ինստիտուտի» ավագ գիտաշխատող[4]։

2017 թվականին, հրատարակել է «Բլիթի տնտեսագիտություն», «21–րդ դարի տնտեսագետի նման մտածելու յոթ եղանակ» գրքերը, որոնք հակասական առաջարկ են հիմանական տնտեսագիտական մտածողությանը՝ ձևավորելով պայմաններ կայուն տնտեսության համար։ Այս գրքում, խորհուրդ է տալիս վերանայել տնտեսագիտության հիմքերը[5]։ Տնտեսական աճի վրա կենտրոնանալու փոխարեն, կենտրոնանում է մի մոդելի վրա, որտեղ կարելի է երաշխավորել, որ բոլորը կարող են ունենալ իրենց հիմանական կարիքները, ինչպիսիք են՝ բավարար սնունդը և կրթությունը, միևնույն ժամանակ չսահմանափակելով ապագա սերունդների հնարավորությունները՝ պաշտպանելով մեր էկոհամակարգը[6][7]։ Գիրքն ընդգրկվել է ցուցակում 2017 թվականի «Financial Times» և «McKinsey Business Book of the Year Award» մրցանակաների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]