Քեյթ Ջորդան
Քեյթ Ջորդան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1862[1] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 20, 1926 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Mountain Lakes, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Քեյթ Ջորդան (անգլ.՝ Kate Jordan, դեկտեմբերի 23, 1862[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 20, 1926, Mountain Lakes, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իռլանդացի-ամերիկացի վիպասան և դրամատուրգ[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեյթ Ջորդանը ծնվել է Դուբլինում 1862 թվականի դեկտեմբերի 23-ին, ակադեմիկոս Մայքլ Ջեյմս Ջորդանի և Քեթրին Ջորդանի (ծննդյան անունը՝ Մալվեյ): Ունեցել է երեք քույր՝ Քեթրինը, Մարթան, Մարիամը և երեք եղբայր` Ջեյմսը, Մայքլը և Ջոնը[3]: Ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ, երբ Ջորդանը 3 տարեկան էր, և բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ հայրը եղել է պրոֆեսոր: Ջորդանը կրթություն է ստացել մասնավոր դպրոցներում, ինչպես նաև տանը մասնավոր ուսուցիչների կողմից: Գրել սկսել է երիտասարդ տարիքում: Ուսուցիչը Ջորդանի մորը զգուշացրել է, որ աղջիկը «կամ մի օր գեղարվեստական գիրք կգրի, կամ նա այն բնական ստախոսներից մեկն է, որի համար ճշմարտությունը միևնույն է»: Ջորդանն իր առաջին պատմությունը հրապարակել է 12 տարեկանում՝ հոր քաջալերանքով[2][4]:
1897 թվականին Քեյթ Ջորդանն ամուսնացել է Ֆրեդերիկ Մ. Վերմայլի հետ, սակայն շարունակել է հրատարակվել իր օրիորդական ազգանունով[2]: Մի քանի տարի անց զույգն ամուսնալուծվել է:
Կյանքի վերջին տարիներին Ջորդանն ապրում էր ընկճախտի մեջ, տառապում էր հիպերտոնիայով: Վեպն ավարտելու հուզմունքից նրա մոտ անքնություն էր առաջ եկել: 1926 թվականի ապրիլին Ջորդանը հեռացել է Hotel Touraine հյուրանոցի իր բնակավայրից՝ ապրելու զարմուհու՝ տիկին Ջորջ Ա. Ռիդերի հետ Նյու Ջերսիի Մաունթին լեյքում: 1926 թվականի հունիսի 20-ին, երբ Ջորդանը նստեց Boontown-Denville տրոլեյբուսը, մյուս ուղևորները նկատեցին նրա նյարդային վարքը: Հաջորդ առավոտ նրա մարմինը գտան մացառների մեջ՝ ձեռքին մի շիշ Lysol: Ջորդանն ինքնասպանություն էր գործել: Նրա մոխիրը թաղել են «Սլիփի Հոլու գերեզմանոցում», Թարրիթաուն, Նյու Յորք[2][4]: Քրոջ՝ Մարթայի հետ հանգչում են նույն տապանաքարի ներքո[5]:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեյթ Ջորդանի պատմություններն ու բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում, այդ թվում՝ The Saturday Evening Post, Collier's, McClure's և The Century Magazin-ում: Երբ 1892 թվականի հոկտեմբերին Լիպինկոտտի ամենամսյա ամսագրում լույս տեսավ Ջորդանի «Ոսկու համբույրը» գործը, Ջորդանը ընթերցողների մեծ բանակ ձեռք բերեց: Նա գրել և հրատարակել է մի շարք վեպեր, հիմնականում մելոդրամաներ, որոնք ընդունվել են քննադատաբար: 1921 թվականին սկսած իր վերջին վեպը՝ «Trouble-the-house» ներկայացնում է ինքնակենսագրական մանրամասներ[2]:
Ջորդանը գրել և ադապտացրել է մի շարք պիեսներ: «Դիմակավորված կին» մեկ գործողությամբ մելոդրաման 1922-1923 թթ. ներկայացվել է 115 անգամ: Նրա պիեսներն այնքան լավ չէին ընդունվում, որքան նրա վեպերը[4]: 1917 թվականին գրել է The happifats and the grouch մանկական գիրքը: 1905 թվականին գրված Time the comedian վեպի հիման վրա նկարահանվել է համր ֆիլմ[2]:
Ջորդանը շատ է ճամփորդել, երկար ժամանակ մնացել է Անգլիայում և Ֆրանսիայում: Եղել է Լոնդոնի Pen and Brush ակումբի և լիցեյի, Լոնդոնի Գրողների ակումբի անդամ, կապի մեջ է եղել Ամերիկայի դրամատուրգների միության և Ամերիկյան հեղինակների լիգայի հետ: 1890-1920 թթ. Եղել է Կոս Կոբ արվեստի գաղութի անդամ[2]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The other house (1892)
- A circle in the sand (1898)
- A luncheon at Nick's (1903)
- The pompadour's protégé (1903)
- Time the comedian (1905)
- Mrs Dakon (1909)
- The right road (1911)
- The creeping tides (1913)
- Secret springs (1914)
- Against the winds (1919)
- The next corner (1921)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://dib.cambridge.org/viewReadPage.do?articleId=a4351 — Cambridge University Press, Royal Irish Academy, 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Clarke Frances (2009)։ «Jordan, Kate»։ in McGuire James, Quinn James։ Dictionary of Irish Biography։ Cambridge: Cambridge University Press
- ↑ «Mary Jordan Baulsir (1859-1923) - Find A Grave...»։ www.findagrave.com։ Վերցված է 2018-08-01
- ↑ 4,0 4,1 4,2 Gartner Carol B.։ «Jordan, Kate»։ www.encyclopedia.com (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 31, 2018
- ↑ «Kate Jordan Vermilye (1862-1926) - Find A Grave...»։ www.findagrave.com։ Վերցված է 2018-08-01
|