Քեյթ Բուման
| Քեյթ Բուման անգլ.՝ Katherine Bouman | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 9, 1989[1][2] (37 տարեկան) |
| Ծննդավայր | West Lafayette, Տիպիկանու շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | հուդայականություն |
| Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (2018)[3], Միչիգանի համալսարան (2011)[3], West Lafayette Junior-Senior High School? (2007)[4], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (2013)[3] և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[5] |
| Կոչում | դոցենտ |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Երկեր | Continuous High-resolution Image Reconstruction using Patch priors? |
| Մասնագիտություն | համակարգչային գիտնական և ինժեներ-էլեկտրիկ |
| Աշխատատու | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[6] և Հարվարդի համալսարան[7] |
| Ծնողներ | հայր՝ Charles Addison Bouman?[8] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Քեյթի Բաուման (մայիսի 9, 1989[1][2], West Lafayette, Տիպիկանու շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում համակարգչային գիտության պրոֆեսոր։ Նա ուսումնասիրելով համակարագչային մոդելավորումը, ծրագիր է գրել, որը օգտագործելով Event Horizon Telescope-ից ստացած տվյալները կարողացել է վերականգնել սև անցքի տեսքը, արժանիորեն դառնալով սև անցքը տեսած առաջին մարդը։

Բումանը մեծացել է ԱՄՆ-ի Ինդիաննա նահանգում և ավարտել է West Lafayette Junior - ավագ դպրոցը 2007 թվականին։ Նա առաջին անգամ լսեց Event Horizon Telescope ի մասին դպրոցում 2007 թվականին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթը էլեկտրոնային ինժիներիա է սովորել Միչիգանի համալսարանում, այն ավարտելով 2011 թվականին։ Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի էլեկտրա-ինժիներիայում մագիստրոսի և դոկտորի աստիճաններ է ստացել։ Նրան կրթաթոշակով աջակցել է Ազգային գիտություն հիմնադրամը, որին այսօր շատերն են շնորհակալ տաղանդաշատ աղջկան ուսումը շարունակելու հնարավորություն տալու համար։ Նրա մագիստրատուրայի թեզը, Հյուսվածքների հատկանիշների գնահատումը շարժման դիտարկման միջոցով արժանացել է Էրնստ Գուիլեմի մրցանակին `լավագույն մագիստրոսական թեզի համար։ Բաումանը Հարվարդի համալսարանին միացավ որպես Event Horizon Telescope պատկերավորում թիմի մասնագետ։ 2016 թվականին Քեյթը ներկայացրեց TEDx- ի զեկույցը, «Ինչպես նկարել սև անցքը» վերնագրով, բացատրելով ծրագրի կողմից օգտագործվող ալգորիթմները։ Նա MIT- ից 2017 թվականին ստացել է էլեկտրաինիներիայի և համակարգչային գիտությունների դոկտորի աստիճան[10]։ Նրա դոկտորական թեզը վերնագրված է Ֆիզիկական մոդելի ներթափանցման միջոցով ծայրահեղ տեսապատկերների ստացում. Սև անցքի պատկերում :
Կարիերան և հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեյթը մշակել է ալգորիթմ[11], որը օգտագործվել է Messier 87 գալակտիկայի գերծանր սև անցքի պատկերը ստանալու համար։ Նկարված Սև անցքը արդեն անուն ունի ՞Պուեհի՞(՞Powehi՞). Հավայերենում բառն օգտագործվում է ՞անեզր ստեղծագործման զարդարված մութ աղբյուր՞ իմաստով,- գրում է Քեյթը իր ֆեյսբուքյան էջում։
Ալգորիթմերի ստեղծման փուլում անհրաժեշտություն է առաջացել, որ Քեյթը կարճ ժամանակում ուսումնասիրի և սովորի հարաբերականության տեսությունը, ինչպես նաև սև անցքերի մասին։ Անհրաժեշտություն է առաջացել նաև, որ հեռադիտակներից ստացված տվյալների բացթողումները լրացվի արհեստական ինտելեկտի օգտագործմամբ։ Ուսումնասիրվել է 5 պետաբայթ (5,242,880 գեգաբայթ) ինֆորմացիա։
Քեյթը, որպես պրոֆեսորի օգնական միացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանին և հիմա աշխատում է նկարների թվայնացման նոր համակարգի բարելավման ուղղությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://epfl.magnum3.ch/article/katie-bouman-the-scientist-who-reveals-the-invisible/298
- 1 2 https://heavy.com/news/2019/04/katie-bouman/
- 1 2 3 https://people.csail.mit.edu/klbouman/
- ↑ https://eu.jconline.com/story/news/2019/04/10/first-black-hole-picture-west-lafayette-grad-played-big-part/3426430002/
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Katherine L. (Katie) Bouman
- ↑ https://bhi.fas.harvard.edu/people/katie-bouman
- ↑ That first-ever black hole picture? A West Lafayette grad played a big part // Journal & Courier — Lafayette: 2019.
- ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
- ↑ «Katie Bouman aka Katherine L. Bouman». people.csail.mit.edu. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Earth Sees First Image Of A Black Hole». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- Մայիսի 9 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի աստղագետներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի կին համակարգչային գիտնականներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Հրեա կին գիտնականներ