Քեմբրիջի համալսարանական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեմբրիջի համալսարանական գրադարան
Երկիր Միացյալ Թագավորություն
Տեսակգիտական գրադարան և հրատարակչություն
Հիմնվել է1416
ՏեղադրությունՔեմբրիջ
ՀասցեCambridge
Հավաքածուներ
Չափ8 000 000 արխիվային միավոր
Այլ տվյալներ
Կայքlib.cam.ac.uk(անգլ.)

Քեմբրիջի համալսարանական գրադարան (անգլ.՝ Cambridge University Library), Քեմբրիջի համալսարանի կենտրոնացված ակադեմիական և հետազոտական գրադարան՝ կազմված համալսարանի հիմնական և 15 փոխկապակցված գրադարաններից[1]։

Քեմբրիջի համալսարանն ունի 114 գրադարան, որոնցից ամենամեծը հանդիսանում է Համալսարանական գրադարանը, որը համալսարանի ներսում հայտնի է «the UL» անվամբ։ Նրա մոտավորապես 8 միլիոն միավորներում կան աշխարհագրական քարտեզներ, նոտաներ, ձեռագրեր ու նկարներ։ Ի տարբերություն Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի՝ այս գրադարանի շատ գրքեր հասանելի են բաց գրադարակներում։

Գրադարանը հանդիսանում է պարտադիր նմուշներ ստացող հինգ գրադարաններից մեկը, և ունի իրավունք պահանջել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հրատարակված յուրաքանչյուր գիրք։ Ամեն տարի նրա ֆոնդը, չհաշված նվիրատվությունները, համալրվում է 120 000 գրքով։

Որպես հավելում համալսարանական և փոխկապակցված գրադարանների, ամեն ֆակուլտետ ունի իր սեփական որակավորված գրադարանը, որի ծավալը կարող է լինել 30 000-ից մինչև 150 000 գիրք։ Օրինակ, երաժշտության ֆակուլտետի Պենդլեբրի գրադարանը կամ պատմության ֆակուլտետի գրադարանը, որ ունի ավելի քան 100 000 գիրք։

Յուրաքանչյուր քոլեջ ունի նաև իր սեփական գրադարանը, մասամբ ուսանողների պատրաստման նպատակով, մասամբ ՝ որպես հին գրքերի և ձեռագրերի պահեստ։ Այսպես Տրինիտի-քոլեջի Wren Library գրադարանն ունի ավելի քան 200 000 գիրք, որը լույս է տեսել մինչև 1800 թվականը, իսկ Կորպուս-Քրիստի քոլեջին պատկանող Փարքերի գրադարանը հանդիսանում է միջնադարյան ձեռագրերի ամենամեծ գրապահոցներից մեկը։

Գրադարանում եղած գրքերի թիվը շուրջ 15 միլիոն է։

Գրադարանը գտնվում էր Old Schools-ում՝ Սենատի հարևանությամբ, մինչև այնտեղ եղած տարածքի չհերիքելը։ Նոր շենքը կառուցվել է Քեմբրիջի կենտրոնի արևելյան մասում։

Գրադարանը բաց է համալսարանի բոլոր ուսանողների համար։ 2010 թվականի հունիսին համալսարանը ստացել է 1 500 000 ֆունտ նվիրատվություն հավաքածուների մի մասը թվայնացնելու և Cambridge Digital Library կայքով անվճար մուտք ապահովելու համար։

2018 թվականին Քեմբրիջի համալսարանը Իլի քաղաքում կառուցել է ժամանակակից գրապահոց, որը համալսարանական գրադարաններում ունի օգտագործման ցածր մակարդակ։ Գրապահոցը գրադարանի համար արժեցավ 17 միլիոն ֆունտ սթեռլինգ և այնտեղ կարող է տեղավորվել մինչև 4 միլիոն հատոր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cambridge University Library». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. «Library Storage Facility». Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմբրիջի համալսարանական գրադարան» հոդվածին։