Քեթլին Մանն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթլին Մանն
Դիմանկար
Ծնվել է1896[1][2][3][…], դեկտեմբերի 31, 1896(1896-12-31)[4] կամ 1897[5]
ԾննդավայրՆյուքասլ-ափոն-Թայն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 9, 1959(1959-09-09)[5] կամ սեպտեմբերի 8, 1959(1959-09-08)[4]
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
Մասնագիտություննկարչուհի և հագուստ ձևագծող
ԱմուսինFrancis Douglas, 11th Marquess of Queensberry?[7] և John Robert Follett?
Ծնողներհայր՝ Harrington Mann?[5], մայր՝ Florence Sabine Pasley?[5]
ԵրեխաներDavid Douglas, 12th Marquess of Queensberry?[5] և Lady Jane Douglas?[5]
Commons-logo.svg Cathleen Mann Վիքիպահեստում

Քեթլին Սաբինա Մանն (անգլ.՝ Cathleen Sabine Mann, 1896[1][2][3][…], դեկտեմբերի 31, 1896(1896-12-31)[4] կամ 1897[5], Նյուքասլ-ափոն-Թայն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 9, 1959(1959-09-09)[5] կամ սեպտեմբերի 8, 1959(1959-09-08)[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի դիմանկարիչ և ֆիլմերի համար զգեստների դիզայներ։ Յուղանկարիչների թագավորական ինստիտուտի և Դիմանկարիչների թագավորական միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Սաբինա Մաննը ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 31-ին Նյուքասլ ափոն Թայն քաղաքում՝ շոտլանդացի դիմանկարիչ Հարինգթոն Մաննի և Ֆլորենս Սաբինա Պեսլիի ընտանիքում[8][9]: Երեք դուստրերից երկրորդն էր։ Նկարչական արվեստ սովորել է հորից և բրիտանացի նկարիչ Էթել Ուոլքերից։ Նկարչության դասեր է ստացել նաև Լոնդոնի Գեղարվեստի դպրոցում սովորելիս[10]: Քեթլինի սկզբնական կարիերան ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի ընացքում նա աշխատել է շտապօգնությունում։

1924 թվականին նկարչուհու երկու դիմանկարները ցուցադրվել են Թագավորական ակադեմիայում։ 1930 թվականից Քեթլինի դիմանկարները սկսել են պարբերաբար ցուցադրվել ակադեմիայում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Փարիզում գտնվող Լյուքսեմբուրգի թանգարանում, Գլազգոյի գեղարվեստի թագավորական ինստիտուտում։ Նկարչուհու կերտած երկու դիմանկարներն ընդգրկվել են Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահի ցուցադրության մեջ։ Դրանք նկարիչ Սըր Մեթյու Սմիթի և քանդակագործ Էդուարդո Պաոլոցիի դիմանկարներն են[9]: Մաննը եղել է Դիմանկարների թագավորական միության անդամ[11]։

1930-ականներին Քեթլինը սկսել է աշխատել բրիտանական ֆիլմերի զգեստների ձևավորման վրա [12]: Նկարչուհու նկարներով կարված զգեստները կարելի է տեսնել Երկաթե դուքս[13] (1935) Ապագայի կերպարը (1936) և այլ ֆիլմերում[12]: Նա իր որոշ էսքիզներ նվիրել է Վիկտորիայի և Ալբերտ Ալ թանգարանին։

Ամուսնություն և ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Դուգլասը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

1926 թվականի մարտի 18-ին Քեթլինն ամուսնացել է շոտլանդացի ազնվական Ֆրենսիս Դուգլասի հետ, ում համար դա երկրորդ ամուսնությունն էր[8][10]: Զույգն ուներ երկու երեխա՝

  • Լեդի Ջեյն Քեթրին (1926-2007), Դավիթ Արթուր Քորեյ-Ռայթի կինը, ունեցել են երեք որդի։
  • Դեյվիդ Դուգլաս (ծնվ. 1929), ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ ամուսնացել է Աննա Ջոնսի հետ, որից ունի երկու դուստր, երկրորդ անգամ Ալեքսանդր Մարիա Քլեր Ուինդհեմ հետ, ունի երեք որդի, երրորդ ամուսնությունը Սյուե-Չուն Լյաոյի հետ ունի մեկ դուստր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քեթլինը նկարել է սպաների և զինվորների դիմանկարներ։ Այդ ժամանակ էլ նա նկարել էր Ադրիան Կարտոն դի Վիարի դիմանկարը[14]:

1946 թվականին ամուսնալուծությունից հետո նա ամուսնացել է գեներալ Գիլբերտ բարել Սպենսեր Ֆոլեթի որդու՝ Ջոն Ռոբերտ Ֆոլետտի հետ, որը մահացել է Առաջին աշխարհամարտի տարիներին։ Ամուսնության ընթացքում երեխաներ չեն ունեցել[8]։ Նա մահացել է 1953 թվականին, ինչը կնոջ մոտ ծանր նյարդային խանգարում է առաջացրել։ Դեպրեսիայի ժամանակ նա նկարել է իր մի քանի լավագույն աշխատանքները՝ բնանկարներից մինչև երեխաների դիմանկարներ[10]: Մաննը բարեկամական հարաբերություններ է ունեցել նկարիչ Մեթյու Սմիթի հետ։ Օքսֆորդի բառարանը ենթադրում է, որ հենց նրա ազդեցության ներքո է Քեթլինը ստեղծել իր լավագույն ստեղծագործությունները։ Այս ժամանակահատվածում նա փորձեր է զբաղվել աբստրակտ արվեստով՝ նկարելով մերկ մոդելներ։

1959 թվականին նկարչուհին ինքնասպան է եղել՝ խմելով քնաբեր դեղահատի մեծ չափաբաժին։ Ավելի ուշ Սըր Դեյվիդ ասում էր, որ մոր ինքնասպանությունից առաջ նրա մոտ ախտորոշվել էր տուբերկուլյոզ։ Չնայած որ բժիշկները նրան ասել էին մոտալուտ ապաքինման մասին, նա թողել է մի գրություն, որում խոստովանել է, որ շատ է անհանգստացել իր հիվանդության պատճառով։ Նկարչուհու մահից հետո The Times թերթում հայտնվել է հետևյալ էպիտաֆիան.

Aquote1.png Պարոն Հ. Ռաունտրի Քլիֆորդը գրում է. «հարյուրավոր մարդիկ, ովքեր ապրում են Ուեսթ Հեմի հարավում 1940 թվականի ռմբակոծության ժամանակ, իրենց կյանքով պարտական են հանգուցյալ Քեթլին Մաննին իր վճռականության և խիզախության համար։ Իր անունը ու անհատականությունը օգտագործել է բոլոր դժվարությունների միջով անցնելու և երկաթուղային ճանապարհներ գտնելու համար, ինչպես նաև հսկայական թվով անօգնական մարդկանց է տեղափոխել անվտանգ տարածք։ Ես հիշում եմ, նա օգնեց բոլոր նրանց, ովքեր մնացել էին առանց ընտանիքի»[15]։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Movie Database — 1990.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2017.
  7. Kindred Britain
  8. 8,0 8,1 8,2 Sykes, C.H. (2004)։ «Профиль Кэтлин Манн на Oxford Dictionary National Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-10 
  9. 9,0 9,1 Lee, 2006
  10. 10,0 10,1 10,2 Clarke, 2003
  11.  
  12. 12,0 12,1 Leese, 1991
  13. Chapman, 2005
  14. Clarke, 2003, էջ 605
  15. «Miss Cathleen Mann»։ The Times։ 6 October 1959։ էջ 13 – via The Times Digital Archive