Քարերի հավասարակշռում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարերի հավասարակշռում (հակակշիռ)

Քարերի հավասարակշռում կամ հավասարակշռության արվեստ (անգլ.՝ Rock balancing), բնական քարերը հավասարկշռելով իրար վրա շարելու արվեստ կամ հոբբի։ Սոսնձի, ճոպանների, հենարանների կամ օղակների օգտագործումը արգելվում է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարակշռության արվեստը կարող է ներկայացվել փերֆորմանսի, ներկայացման կամ ծեսի ձևով, անկախ հանդիսատեսի ներկայությությունից։ Ըստ էության նա քարերի որոշակի համադրումն ու տեղադրումն է որոշակի կարգով, ինչը մեծ համբերություն և զգայունություն է պահանջում։ Շատ անգամ նման կոմպոզիցիան ֆիզիկապես անհնարին է թվում։ Հավասարկշռության վարպետները կարող են աշխատել ձրի կամ վարձով, մենակ կամ խմբով, նրանց մտադրությունը կամ հանդիսատեսի մեկնաբանությունը կարող են տարբեր լինել, կախված իրադրությունից և տեղից;

Ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հավասարակշռված դասավորություն, փոքր տափակ քարերը դրվում են մեծերի վրա, և ստեղծում են ուղղահայաց կառույց, որը վերև բարձրանալով նեղանում է (ամենապարզ ձևը)։
  • Հակակշիռ, ներքևի քարերի հավասարակշռությունը կախված է վերևիններից։
  • Ազատ ոճ, վերը նշված ոճերի համադրումը։
  • Պարզ հավասարակշռություն, յուրաքանչյուր քար հավասարկշռված է։

Հայտնի նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդրիան Գրեյ, բրիտանացի նկարիչ, մասնագիտացած է հավասարակշռության արվեստում և լուսանկարչությունում։
  • Էնդի Գոլդսուորսի, ազդեցիկ արվեստագետ է, որի համար հավասարակշռության արվեստը իր՝ «համագործակցություն բնության հետ» նախագծի մի մասն է։
  • Բիլ Դեն, ամերիկացի նկարիչ։
  • Դեյն Գորման, բրիտաբացի հեռուստատեսային կատակերգու, սկսել է զբաղվել քարերի հավասարակշռությամբ Սան Ֆրանցիսկոյում Բիլ Դենին հանդիպելուց հետո։ .
  • Մայքլ Գրեբ, նկարիչ-հավասարակշռող և լուսանկարիչ։ Ծնվել է Էդմոնտոնում, (Ալբերտա, Կանադա) և ներկա պահին ապրում է ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում[1]։
  • Ռիչարդ Ռոյ, հնդկացի նկարիչ, ապրում է Ֆորտ Քոլինզում, Կոլորադո նահանգ։ Հայտնի է Հորստուս ջրամբարի շրջակայքի իր հավասարակշված քարերով։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարերի հավասարակշռման աշխարհի չեմպիոնատ, ամենամյա միջոցառում է Լանոյում (Տեխաս)։ Մրցումները անց են կացվում՝ բարձրություն, հավասարկշռություն, կամարներ և վարպետություն դիսցիպլիններով։

Լանո գետի ափին, Գրենվելջ զբոսայգում քաղաքի պատմական կենտրոնից ոչ հեռու տեղի է ունենում World Rock Stacking Competition, որպես մարտ ամսին տեղի ունեցող Llano Earth Art Fest փառատոնի մաս։

Քարերի հավասարակշռումը Նեպալի որոշ շրջաններում խաղ է։ Խաղացողները քարերից կառուցում են աշտարակներ, հերթով ավելացնելով քարեր։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական տարածքների որոշ այցելուներ, որոնք ուզում են շփվել կուսական բնության հետ՝ իր նախնական տեսքով, վրդովվում են քարեր հավասարկշռողների գործունեությունից, հատկապես երբ նրանք գործում են ազգային պարկերում, քաղաքային այգիներում և անտառներում.[2]։ Քարերի հավասարակշռման գաղափարախոսությունը նախատեսում է չներխուժել բնություն։ Հայտնի նկարիչ-բնապաշտպան Լիլա Հիգինսը պաշտպանում է քարերի հավասարակշռումը, գտնելով, որ նա չպետք է «հետքեր թողնի», և քարերի օգտագործումը վնաս չպետք է հասցնի վայրի բնությանը և օգտագործելուց հետո քարերը պետք է վերադարձվեն իրենց նախնական վայրը[3][4]։ Բոլոր դեպքերում ազգային պարկերում քարերի տեղաշարժումը արգելված է, եթե այդ գործողության արդյունքում ֆլորային և ֆաունային հասցվում է վնաս[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Krulwich, Robert. «A Very, Very, Very Delicate Balance».
  2. «Home – Leave No Trace». lnt.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  3. Newman, Andy (2008 թ․ հուլիսի 3). «It's Not Easy Picking a Path to Enlightenment». Նյու Յորք Թայմս.
  4. «The Art of Rock Balancing».
  5. «Park Regulations – Canyonlands National Park (U.S. National Park Service)». nps.gov. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]