Քարավան (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարավան բառը կարող է վերաբերել.

  1. բեռներ և մարդիկ տեղափոխող գրաստների (հիմնականում՝ ուղտեր, երբեմն՝ ջորիներ, էշեր, ձիեր և այլն), ինչպես նաև սայլերի կամ ճամփորդող մարդկանց խումբ (միավորվում էին փոխադարձ օգնության կամ անվտանգության նպատակով)։ Եղել են հիմնականում Ասիայում և Աֆրիկայում։ Հայկական լեռնաշխարհով անցնող խոշոր ճանապարհները (Մետաքսի, Արքայական, Աղի, Արքունի պողոտան և այլն) մեծ նշանակություն ունեին միջազգային Քարավանային առևտրի զարգացման համար։ Քարավանային ճանապարհներին, յուրաքանչյուր 25—30 կմ կամ ավելի հե ռավորության վրա կառուցված աշխարհիկ, հաճախ վանքապատկան իջևանատներում (կարավանատուն, հյուրատուն) ճամփորդները հանգստանում, ապա շա րունակում էին ճանապարհը։ Գրեթե յուրաքանչյուր մեծ իջևանատուն ուներ իր գրաստային և անիվավոր փոխադրամիջոցներն ու տվյալ երկրամասի ճանա պարհներին քաջածանոթ ուղեկիցներ (կարավանապետ, կարապետ)։ Կողոպուտներից խուսափելու համար Կարավաններին ուղեկցող անձինք զինվում էին։ Հաճախ վարձվում էին զինված ուղեկցողներ։ Կարավանային առևտուրը լայն չափերի հասավ միջին դարերում։ Հայաստանը դեռևս XIX դարի վերջին Կարավանային առևտրի կենտրոններից էր. միայն 1864 թվականին Երևան է մտել 1120 և դուրս եկել՝ 1074 Կարավան։ XX դարի տրանսպորտային միջոցների զարգացման հետևանքով Կարավանը կորցրեց նախկին նշանակությունը՝ պահպանվելով Ասիայի և Աֆրիկայի անապատային շրջաններում։
  2. Գետային քարշանավերի միջոցով տեղափոխվող ոչ ինքնագնաց լաստերի կամ բեռնանավերի շարք։
  3. Հեռավոր տարածությունների վրա հատուկ բեռներ տեղափոխող փոխադրանավերի միավորում։ Շարքով ընթացող կամ կանգնած մի քանի նավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 310