Jump to content

Քավա Սուրբ Աստվածածին եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Քավա Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՎանի նահանգ
ՏարածաշրջանԱրտամետ (ներկայիս Էդրեմիտ) շրջան
ՀասցեԻշխանիգոմ (ներկայիս Բաքըմլը) գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԳոյություն չունի
Ճարտարապետական ոճՀայկական

Քավա Սուրբ Աստվածածին եկեղեցի (նաև՝ Քավիչ Սուրբ Աստվածածին եկեղեցի), հայկական առաքելական ոչնչացված վանական համալիր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում՝ Վանա լճից 2.5 կմ արևելք գտնվող Իշխանիգոմ, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Էդրեմիտ (նախկին Արտամետ) շրջանի Բաքըմլը գյուղում[1][2]։

Վանական համալիրը կառուցվել է Քավիչ Սուրբ Աստվածածին անվամբ նախկին վանքի տեղում։ Այս մասին արձանագրված է եղել 1883 թվականին պատրաստված քարե սալիկի վրա, որը ոչնչացվել է[1][2]։

Վանական համալիրը գտնվել է Սուրբ Հովհաննես եկեղեցուց 590 մետր հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1657 մ բարձրության վրա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 91։
  2. 2,0 2,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ.Պօլիս, 1884թ., էջ 130։