Սուրբ Հովհաննես եկեղեցի (Իշխանիգոմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վանի նահանգ |
Տարածաշրջան | Արտամետ (ներկայիս Էդրեմիտ) շրջան |
Հասցե | Իշխանիգոմ (ներկայիս Բաքըմլը) գյուղ |
Դավանանք | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 14-15-րդ դարեր |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական առաքելական կիսավեր եկեղեցի պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում՝ Վանա լճից 2.5 կմ արևելք գտնվող Իշխանիգոմ, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Էդրեմիտ (նախկին Արտամետ) շրջանի Բաքըմլը գյուղում[1]։
Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների՝ եկեղեցին հիմնադրվել է 14-ից 15-րդ դարերում[1]։
Եկեղեցու մասին առաջին հիշատակումները հանդիպում են 1613 թվականից։ Հայտնի է, որ 19-րդ դարում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել[1]։
1894-1896 թվականներին Օսմանյան Թուրքիայի հայ ազգաբնակչության կոտորածների ժամանակ Սուրբ Հովհաննես եկեղեցին ենթարկվել է թուրքերի և քրդերի հարձակմանն ու թալանվել[1][2]։
2013 թվականի դրությամբ եկեղեցին եղել է կիսավեր, քայքայված վիճակում և հանդիսացել է գյուղի քուրդ ընտանիքներից մեկի սեփականությունը[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հովհաննես եկեղեցին ունեցել է միանավ բազիլիկ հորինվածք, եղել է թաղածածկ։ Արտաքին չափերն են եղել 7․85x6․2 մ։ Թաղածածկ տանիքը պահել են որմնակամարաշարով ամրացված երկայնական որմերը։ Միակ մուտքը եղել է արևմտյան կողմում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 87-88։
- ↑ «Արարատ», 1896, Բ, էջ 88։