Քաջության և բուլղարական բանակի օր
Քաջության և բուլղարական բանակի օր բուլղար․՝ Ден на храбростта | |
---|---|
![]() Հաղթական շքերթ Սոֆիայում, Բուլղարիա | |
Պաշտոնապես | Քաջության և բուլղարական բանակի օր |
Այլ կերպ | Սուրբ Գևորգի տոն |
Տեսակ | տոն |
Ենթադաս | public holidays in Bulgaria? և Յուրիի օր |
Ամսաթիվ | մայիսի 6 |
Տոնվում է | ![]() |
Քաջության և Բուլղարիայի ազգային բանակի օր կամ Սուրբ Գևորգի օր (բուլղար․՝ Ден на храбростта и Българската армия), բուլղարական ազգային պաշտոնական տոն։ Որպես ազգային բանակի տոն՝ նշվում է ամբողջ Բուլղարիայում ամեն տարվա մայիսի 6-ին։
Բուլղարիայի քաջության օրը ունի նաև որոշակի կրոնական բնույթ, քանի որ ըստ բուլղար ուղղափառության գաղափարախոսության՝ քրիստոնեական եկեղեցու սուրբ Սուրբ Գևորգը, որը հանդիսանում է հովիվների հովանավոր անձը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաջության օրը նվիրված է դարերի պատմություն ունեցող բուլղարական բանակին, որը պատմական տարբեր ժամանակահատվածներում պայքարել է օսմանյան, բյուզանդական, հունական և այլ ուժերի դեմ։
Բուլղարիայի ազգային բանակը մեծ նվաճումների է հասել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում, երբ զինվորն այս երկրում ճանաչվեց բարձրագույն արժեք։
Բուլղարական բանակի օրը նշվում է արդեն 3 դար։ Առաջին անգամ քաջության օրը Սոֆիայում նշվել է 1880 թվականին[1]՝ հունվարի 9-ին ընդունված № 5 որոշման համաձայն։ Որոշումը ընդունել է Բուլղարիայի թագավոր Ալեքսանդր Բատտենբերգը։
Մի քանի օր առաջ կառավարության № 1 հրամանով Ալեքսանդրը սահմանել էր «Քաջության համար» շքանշան, որը շնորհվում էր ռազմի դաշտում գերազանցությամբ աչքի ընկած ռազմական գործիչներին։
1946-ից մինչև 1993 թվականներին այն կոմունիստական կուսակցության կողմից այն արգելվել է տոնել՝ կրոնական բնույթ ունենալու և ոչ համադրելիության պատճառաբանությամբ։ 1993 թվականի հունվարի 27-ին Բուլղարիայի նախարարական խորհրդի որոշմամբ տոնը վերստին սկսվել է նշվել։
Ներկայումս՝ քաջության և բուլղարական բանակի օրը նշվում է ամեն տարվա մայիսի 6-ին։ Այդ օրը հաղթական շքերթներ են այցկացվում ինչպես մայրաքաղաք Սոֆիայում, այնպես էլ Պլովդիվում, Վառնայում և այլ քաղաքներում։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Гергьовден - празникът на българската бойна слава - Glasove.com»։ Glasove.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2016-11-09