Ուսանողի օր (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուսանողի օր
Saint Clement of Ohrid (icon, 13th-14th century).jpg
Կղեմես Օխրիդցի
Տեսակտոն
Ամսաթիվդեկտեմբերի 8
Տոնվում էԲուլղարիա Բուլղարիա
ՀաստատվածՍոֆիայի պետական համալսարանի ակադեմիական խորհուրդ
ԿապվածՍուրբ Կղեմես Օխրիդցու օրվա հետ

Ուսանողի օր, բուլղարացի ուսանողների գլխավոր տոնը։ Նշվում է ամեն տարի դեկտեմբերի 8-ին։ Ազատ օր չէ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Սոֆիայի պետական համալսարանը Բուլղարիայի տարածքում միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր։ 1903 թվականին այդ համալսարանի ակադեմիական խորհուրդը որոշեց դեկտեմբերի 8-ը հայտարարել համալսարանի տոնը։

Այս ամսաթիվը պատահական չընտրվեց․ հենց այդ օրը, ըստ ուղղափառ եկեղեցու օրացույցի, սուրբ Կղեմես Օխրիդցու օրն է։ Կղեմես Օխրիդցին դեռ մինչև Մեթոդիոսի մահը լատինացիների հետապնդումներից փախել էր Բուլղարիա։ Բուլղարիայի Բորիս արքան Կղեմեսին քարոզելու ուղարկեց Բուլղարիայի թագավորության արևմտյան մաս՝ Կուտմիչևվիցա (ներկայումս՝ Սկոպիա)։ Այնտեղ Կղեմեսը հիմնեց Օխրիդի գրադպրոցը, որը համարվում է առաջին ուղղափառ համալսարանը։

1944 թվականից հետո, երբ Բուլղարիայում տապալվեց ֆաշիստական վարչակարգը, ուսանողական այս տոնի նշումը տեղափովեց նոյեմբերի 17, երբ ամբողջ աշխարհը նշում էր Ուսանողների միջազգային օրը։ Սակայն 1962 թվականին Սոֆիայի պետական համալսարանի 80-ամյակի կապակցությամբ «Բուլղարիայի ուսանողի օրը» սկսեցին կրկին նշել դեկտեմբերի 8-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]