Քաջարի աղջնակ
![]() | |
տեսակ | արձան և Գովազդ |
քանդակագործ | Kristen Visbal? |
տարի | մարտի 7, 2017 |
բարձրություն | 4 ֆուտ |
ստեղծման վայր | Բալթիմոր |
ժանր | հանրային արվեստ և site-specific art? |
նյութ | բրոնզ |
գտնվում է | traffic island? |
պատվիրատու | State Street Global Advisors |
հիմնական թեմա | Gender representation on corporate boards of directors? և Խիզախություն |
մակագրություն | Know the Power of Women in Leadership · SHE Makes a Difference |
պատկերված են
| |
![]() |
«Քաջարի աղջնակ», Քրիստեն Վիսբալի հեղինակային բրոնզե արձանը, որը ստեղծվել է State Street Global Advisors (SSGA) ընկերության կողմից գովազդային նպատակներով, բայց դարձել է հանրահայտ մշակութային ֆենոմեն։ Արձանը կանգնեցվել է 2017 թվականի մարտի 7-ին՝ կանանց միջազգային օրվա նախօրեին, ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարության խնդրին, այդ թվում նաև կառավարական ոլորտում[1]։ Քանդակագործը կերտել է ծածանվող զգեստով և մազերով աղջիկ։ Արձանի բարձրությունը 1,3 մետր է, իսկ քաշը՝ 110 կիլոգրամ[2]։ 2019 թվականի նոյեմբերին այն տեղադրվել է Մանհեթեն շրջանի Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ։
«Քաջարի աղջնակը» գովազդել է ինդեքսային ֆոնդը, որի ռազմավարությունը կայացել է ֆոնդային ինդեքսի կրկնման մեջ, որն իր մեջ ներառել է տարբեր նպատակներով կենտրոնացված ընկերություններ, որոնք գլխավորել են հայտնի կանայք։ Ցուցանակի վրա, որտեղ ի սկզբանե եղել է աղջնակի ոտնահետքերը, գրված է եղել՝ «Know the power of women in leadership. SHE makes a difference» («Ճանաչիր ղեկավարության մեջ կանանց ուժը։ Այն նշանակություն ունի»), ընդ որում «SHE»-ն հանդիսանում է «նա» (իգական) դերանունը և NASDAQ-ի գովազդի թիքերը։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
State Street Global Advisors-պատվերում ասվել է, որ արձանը պետք է լինի աղջկա կերպար, որի ձեռքերը պետք է հենված լինեն կոնքերին և դունչը պետք է վերև պահած լինի և ունենա 36 դյույմ բարձրություն (91,4 սմ)։ Քանդակագործ Քրիստեն Վիսբոլը մեծացրել է երկարությունը մինչև 50 դյույմ (127 սմ), որպեսզի արձանն ունենա «Հարձակվող ցուլի» համամասնական չափերը։ Վիսբոլը մեկնաբանել է, որ նա «այնպես է արել, որ նրա դիմագծերը նուրբ լինեն։ Այն գրավիչ չէ, նա համարձակ է, հպարտ և ուժեղ, բայց ոչ մարտական»։ Որպես արձանի բնորդներ եղել են երկու աղջիկներ՝ Դելավեր քաղաքից[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե աղջկա արձանը տեղադրվել է 2017 թվականի մարտի 7-ին՝ Բոուլինգ Գրինում, Բրոդվեյի և Ուայթհոլլ սթրիթի հատման կետում[3], դեմքով արձանը նայում է «Հարձակվող ցլի» արձանին[4]։ Քանի որ արձանը հանդիսացել է ինվեստիցիոն ֆոնդի գովազդ, արձանի տեղադրման թույլտվությունը կրել է ժամանակավոր բնույթ՝ մեկ շաբաթ։ Հետ ժամկետը երկարացվել է մինչև մեկ ամիս։ Ժամկետի երկարացմանն աջակցել է քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն[5], նշելով, որ «Կանանց երթ»-ից հետո Վիզբալի աշխատանքն ունի յուրահատուկ նշանակություն։
Սակայն «Հարձակվող ցլի» արձանի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան հայտարարել է, որ «Քաջարի աղջնակի» արձանը տեղադրվել է առանց իր համաձայնության, համադրել են ակցենտները և իր ստեղծած ցլի արձանի մտահղացման ընկալումը, որը խորհրդանշում է ֆինանսական ագրեսիվ օպտիմիզմը և ծաղկումը։ Նրա իրավաբանն ասել է, որ «Քաջարի աղջնակի» ներկայության դեպքում՝ ցուլն ընկալվում է որպես «արական իշխանության ներկայացուցիչ», ինչը խախտում է քանդակագործի հեղինակային իրավունքները[5]։ Նշանակալի է, որ ինքը Արթուրո դի Մոդիկան՝ 1989 թվականի դեկտեմբերին տեղադրել է իր երեք տոննա կշռով ցուլին՝ փողոցի մեջտեղում առանց որևէ թույլտվության կամ քաղաքական իշխանությունների հետ համաձայնեցման[1]։
Այնուամենայնիվ Նյու Յորքի տասնյակ հազարավոր բնակիչներ դիմում են գրել, որ ցանկանում են «Քաջարի աղջնակի» արձանը մշտական թողնել քաղաքում և այն կանգնեցվել է իր սկզբնական վայրում՝ սկսած 2018 թվականի նոյեմբերի 28-ից[1][6][7]։
2018 թվականի դեկտեմբերի 10-ին հասարակությանը հոդված է ներկայացվել այն մասին, թե որտեղ է այժմ գտնվում արձանը՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի կենտրոնական մուտքի դիմաց (NYSE)[8]: Գտնվելու առաջնային վայրում տեղադրվել է աղջկա ոտնահետքերով սալիկը[9]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 թվականին «Կաննի առյուծներ» մրցանկաբաշխության ժամանակ, արձանը ստացել է 18 «առյուծ», այդ թվում նաև 4 գրան պրի[10], մրցանկաբաշխության պատմության մեջ դառնալով երկրորդը, որն ստացել է 4 մրցանակ։ Մրցանակներն ըստ կատեգորիաների.
- Titanium (նոր գովազդային ֆորմատներ) - գրան պրի
- Outdoor (գովազդ) - գրան պրի և մեկ ոսկե
- PR (կապ հասարակության հետ) - գրան պրի, մեկ ոսկե, մեկ արթած
- Glass (գենդերային խնդիրների բացահայտման համար) - գրան պրի
- Promo and Activation - երկու ոսկե, մեկ արթած
- Media (ԶԼՄ) - երկու ոսկե
- Direct - երկու ոսկե, մեկ արթած, մեկ բրոնզե
- Design (դիզայն) - երկու ոսկե
- 2018 թվականին անկախ կոմերցիոն արտադրողների ասոցիացիան (Association of Independent Commercial Producers, AICP) շնորհել է «Քաջարի աղջնակի» աշխատանքի «Լավագույն» կոչումով (The Most Next Award)[11]:
- 2018 թվականին Grand Effie-ն շնորհել է ամենաբարձր մրցանակ՝ Effie Awards-ի ժամանակ[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Dobnik Verena։ «Автор «Быка с Уолл-стрит» заявил, что «Бесстрашная девочка» нарушает замысел его скульптуры. Когда-то художник сам поставил быка без разрешения»։ meduza (ռուսերեն)։ Վերցված է March 27, 2017
- ↑ 2,0 2,1 Dobnik Verena (March 26, 2017)։ «Will New York invite the 'Fearless Girl' statue to stay on Wall Street?»։ USA Today (անգլերեն)։ Վերցված է March 27, 2017
- ↑ Wiener-Bronner Danielle (March 7, 2017)։ «Why a defiant girl is staring down the Wall Street bull»։ CNNMoney։ Վերցված է March 7, 2017
- ↑ «Eight Things You Don't Know About 'Fearless Girl'»։ Advertising Age
- ↑ 5,0 5,1 Smith Aaron (April 12, 2017)։ «NYC mayor to 'Charging Bull' artist: 'Fearless Girl is staying put.'»։ CNNMoney
- ↑ «Gone Girl: Lower Manhattan 'Fearless Girl' Statue Is 'On The Move'»։ NPR.org։ November 28, 2018։ Վերցված է November 1, 2018
- ↑ «'Fearless Girl' statue moved from spot opposite bull»։ ABC7 New York։ November 28, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-01-ին։ Վերցված է November 1, 2018
- ↑ Li Yun (December 10, 2018)։ «'Fearless Girl' unveiled in front of NYSE, moved away from 'Charging Bull'»։ CNBC։ Վերցված է May 10, 2019
- ↑ Moyer Liz (28 ноября 2018)։ «'Fearless Girl' on the move, but leaves footprints for visitors to stand in her place»։ CNBC։ Վերցված է 28 ноября 2018
- ↑ «Fearless Girl’s Dominating Run at Cannes Ends With 4 Grand Prix and 18 Total Lions»։ Adweek (անգլերեն)։ Վերցված է 2019-10-26
- ↑ Staff Writer (June 12, 2018)։ «"Fearless Girl" Earns Best in Show "Most" Distinction At AICP Next Awards»։ Shoot.com։ DCA Business Media LLC։ Վերցված է 2019-10-26
- ↑ Sherwood I-Hsien (May 31, 2018)։ «'Fearless Girl' Takes Top Honor at 2018 EFFIE Awards»։ Advertising Age։ Վերցված է 2019-10-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fearless Girl ՅուԹյուբում (рекламный ролик State Street Corporation)
- Fearless Girl становится популярным образом ՅուԹյուբում
- The Story Behind Wall Street's New Statue ՅուԹյուբում (репортаж CNBC)
- Decision On «Fearless Girl» ՅուԹյուբում (репортаж CBS)