Քաջազուն Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաջազուն Գյուրջյան
Դերասան Քաջազուն Գյուրջյանը «Խաթաբալա» ներկայացման մեջ
Ծնվել էհունվարի 1, 1923(1923-01-01)
ԾննդավայրՈստան, Հայաստան
Մահացել էփետրվարի 13, 2022(2022-02-13)[1] (99 տարեկան)
Մահվան վայրԱրտաշատ, Հին Հռոմ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Քաջազուն Հակոբի Գյուրջյան (հունվարի 1, 1923(1923-01-01), Ոստան, Հայաստան - փետրվարի 13, 2022(2022-02-13)[1], Արտաշատ, Հին Հռոմ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջազուն Գյուրջյանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան[2][3]։

Դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում մարմնավորել է ավելի քան 150 կերպար, այդ թվում՝

  • Ոստիկանապետ` «Կամո»
  • Յագո` «Օթելլո»
  • Թափառնիկոս`«Ատամնաբույժ արևելյան»
  • Էլիզբարով` «Պատվի համար»
  • Մերուժան Արծրունի`«Սամվել»
  • Եզոպոս` «Եզոպոս»
  • Իշխան Փանդիաշվիլի` «Խանումի արարքներ»
  • Զամբախով՝ «Խաթաբալա»
  • Թադե՝ «Շողոքորթն»
  • Արտաշ թագավոր՝ «Չարենցի ուղղիչ տունը»
  • Տարոն՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
  • Տեր հայր՝ «Էսպես մինչև երբ»
  • Աթենացի՝ «Լիսիստրատե»
  • Կացավենի՝ «Կորսված նամակ»

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան Քաջազուն Գյուրջյանը
  2. Քաջազուն Գյուրջյան
  3. «AV Production - Քաջազուն Գյուրջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  4. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին