Քայլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլո
Անվան բնօրինակՔայլո, Չայլո, Չալո
Ակտիվ տարիներ2016-2017[1] − մ.հ.
ՏեսքԿուրցխար շան ցեղատեսակի խառնուրդ[1]։

Քայլո, հայտնի է նաև ոչ պաշտոնական Չալո կամ Չայլո անուններով, լոռեցի թափառող շուն, որն առաջին օրից՝ 2018 մարտի 31-ից, միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կազմակերպած Գյումրուց մեկնարկած բողոքի քայլերթին, դառնալով հետագայում տեղի ունեցած Հայկական թավշյա հեղափոխության խորհրդանիշերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները[2][3] և արդյունքում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Քայլոն քայլարշավի անմիջապես առաջին օրվանից միացել է երթի մասնակիցնեիրն՝ Գյումրի քաղաքից երկու-երեք կիլոմետր դուրս, քայլելով նախաձեռնության անդամների հետ մինչև Երևան։ Սակայն Երևան մտնելիս շունը ենթարկվեց վրաերթի և, ըստ Փաշինյանի, «եկավ, հասավ նաև Ազատության հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, բայց արդեն լավ չէր զգում իրեն, և մեր մասնագետները նրան տարան և բուժեցին»[4]։

Ցեղատեսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Paws կլինիկայի անասնաբույժ Անայիս Աբեդիի Քայլոն ծնվել է 2016-2017 թվականներին[1]։ Ըստ Աբեդիի, կասկած կա, որ նա գերմանական կուրցխար որսորդական շան խառնուրդ է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Քայլո. Լոռիից Երևան հասած հեղափոխության շունը
  2. Technologies, Peyotto. «Լինելու են ոչ թե շուրջօրյա նստացույցեր, այլ շուրջօրյա հանրահավաքներ․ ՔՊ անդամ (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 14-օրյա քայլարշավ սկսելու մասին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Ողջունեք, Չալոն մեզ հետ է». Նիկոլ Փաշինյան