Քամոտ օր Վենյոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամոտ օր Վենյոյում
տեսակգեղանկար
նկարիչԱլֆրեդ Սիսլեյ
տարի1882[1]
բարձրություն60 սանտիմետր[1]
լայնություն81 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

Քամոտ օր, իմպրեսիոնիստ նկարիչ Ալֆրեդ Սիսլեյի կտավը, որը պահվում է Էրմիտաժում։ 

Նկարի վրա պատկերված է մի քանի ծառ` ձգված խիտ ամպերով մռայլ երկնքի ֆոնին։ Ծառերն աճել են ոչ մեծ բլրի վրա, հեռվում երևում է հերկած դաշտը։ Կտավի ներքևի մասում երևում է նկարչի ստորագրությունը. Sisley:

1880 թվականին Ալֆրեդ Սիսլեյը միջոցներ խնայելու նպատակով Փարիզից տեղափոխվել է Մորե սյուր Լուեն քաղաքի մոտակայք։ Այդ փոքրիկ քաղաքի մոտ է գտնվում Վենյո Նադոն բնակավայրը, որը տեղակայված է Սեն գետի վտակ Լուեն գետի ափին։ Վենյոյում Սիսլեյն ապրել է մինչև 1882 թվականի սեպտեմբեր և նկարել է մի քանի նկարներ, այդ թվում և` «Քամոտ օրը»։ Նկարը թվագրվում է 1882 թվականով[2]։

Գլխավոր շտաբի շենքը։ Նկարը գտնվում է Կամիլ Պիսսարոյի և Ալֆրեդ Սիսլեյի սրահում, աջ անկյունում:

1883 թվականին նկարը ձեռք է բերել Պոլ Դյուրան Ռուելը, և այն երկար ժամանակ գտնվել է վերջինիս պատկերասրահում։ Միայն 1905 թվականին այն 12.500 ֆրանկով ձեռք է բերել մոսկվացի առևտրական ու կոլեկցիոներ Իվան Մորոզովը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է, և 1923 թվականից նկարը գտնվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանում։ 1930 թվականին նկարը փոխանցվել է Էրմիտաժին[2]։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում, 406 սրահում (Կամիլ Պիսսարոյի և Ալֆրեդ Սիսլեյի սրահ)[3]։

Էրմիտաժի` Արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալբերտ Կոստենևիչը, նկարագրելով նկարը, նշել է.

«Քամոտ օր Վենյոյում» նկարի մանրամասները` աննշան ծառերը, հորիզոնում ձգվող վարելահողերը, բաց մոխրագույն երկինքը, այնպիսին չեն, որ կարող են ակնահաճո, ազդեցիկ տեսարան ստեղծել։ Այս նկարը արվեստի հրաշալի գործ է դարձնում բնության ներքին կյանքի զգացողությունը, դրա բոլոր տարրերի համաչափ զարկը։ Բնանկարը տառացիորեն համակում է սառը օդի շարժմամբ ու Իլ դը Ֆրանսի անկրկնելի լույսով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барская А. Г., Костеневич А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8