Քամիլ Մուսավի
Քամիլ Մուսավի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 6, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քամիլ Իբադաթ օղլու Մուսավի (ադրբ.՝ Kamil İbadət oğlu Musavi, հուլիսի 6, 1990, Ղազախ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի զինվորական, Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ, ով Ադրբեջանում առավել հայտնի է դարձել Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հրապարակային քարոզչական ելույթներին իր մասնակցության շնորհիվ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990 թվականի հուլիսի 6-ին Ղազախի շրջանում։ 1997 թվականին ընդունվել է Ղազախի գիշերօթիկ դպրոց[2]։ Զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով։
2008-2012 թվականներին սովորել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանում, ավարտելով այն՝ ստացել է լեյտենանտի կոչում[2]։
2015 թվականին Նավթալանի մոտակայքում Արցախի Հանրապետության Թալիշի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ կատարելիս ականի պայթյունից[2] կորցրել է ոտքն ու աչքը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է ադրբեջանական մի շարք պետական պարգևներով.
- Ադրբեջանի զինված ուժերի 95-ամյակ հոբելյանական հուշամեդալ ("Azərbaycan Silahlı Qüvvələrinin 95 illiyi" yubiley medal):
- Գերազանց զինվորական ծառայության համար 3-րդ աստիճանի մեդալ ("Hərbi xidmətdə fərqlənməyə görə" III dərəcəli medal):
- Հայրենիքի համար մեդալ ("Vətən Naminə" medal):
- Գեներալ Ազի Ասլանով մեդալ ("General Həzi Aslanov" medal)[2]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու որդի[2]։