Քաղց (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քաղց
Hunger
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Ireland.svg Իռլանդիա
Ժանրդրամա[1][2][3][4], պատմական ֆիլմ և ֆիլմ բանտի մասին
ԹեմաThe Troubles?, 1981 թվականի իռլանդական հացադուլ և Իռլանդիայի հանրապետական բանակ
Թվական2008, մարտի 4, 2010[5] և օգոստոսի 13, 2009[6]
Լեզուանգլերեն և իռլանդերեն
ՌեժիսորՍթիվ Մակքուին[2][3][7][8]
Սցենարի հեղինակՍթիվ Մակքուին և Enda Walsh?
ԴերակատարներՄայքլ Ֆասբենդեր[9][10][3][7][8], Լիամ Կանինգհեմ[10][7][8], Liam McMahon?[9][10][8], Stuart Graham?[9][10][7][8] և Karen Hassan?[10]
ՕպերատորՍին Բոբիտ
ԵրաժշտությունԴեյվիդ Հոլմս
ՄոնտաժՋո Ուոքեր
Պատմվածքի վայրՀյուսիսային Իռլանդիա և Բելֆասթ
ԿինոընկերությունՖիլմ4, Channel 4, Northern Ireland Screen? և Broadcasting Authority of Ireland?
Տևողություն92 րոպե և 90 րոպե

«Քաղց» (անգլ.՝ Hunger), բրիտանա-իռլանդական դրամա՝ նկարահանված Սթիվ Մակքուինի կողմից 1981 թվականի Իռլանդական հացադուլի իրադարձություների մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականին:

Ֆիլմը պատմում է Իռլանդական հանրապետական բանակից կալանավորների պայքարի մասին քաղաքական բանտարկյալի կարգավիճակի ստացման համար: Սկզբում նրանք ցանկացել են հասնել դրան, հրաժարվելով լողանալ, կրել կալանավորի համազգեստ և ամեն կերպ կեղտ տարածելով իենց խցերում: Սակայն այդ ամենն անարդյունք է լինում: Բանտարկյալների մազերը բռնի կտրում են և լողացնում՝ ծեծելով մինչև կիսամահ լինելը: Վերջապես նրանցից մեկը` Բոբի Սենդսը, որոշում է հացադուլ անել մինչև մահ:

Ֆիլմն արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի 2008 թվականին Կաննի կինոփառատոնում[11]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն սկսվում է «Մեյզ» բանտի պահակ Ռեյմոնդ Լոգանի աշխատանքային օրվա ցուցադրությամբ: Բանտ է բերվում Իռլանադական հանրապետական բանակի դատապարտյալ մարտիկ Դևի Ջիլենը: Նա հրաժարվում է հագնել բանտարկյալի համազգեստ, որից հետո նրան տանում են բանտախուց, որտեղ գտնվում է Ջերի Քեմփբելը, ով նույնպես միանում է կալանավորների բողոքին. երկու խցակիցները կրում են միայն ծածկոցներ, իրենց կղանքը քսում պատերին, կառուցում յուրատիպ պատնեշ դռան մոտ, որի շնորհիվ նրանց մեզը հոսում է դեպի միջանցք, որտեղով քայլում են վերահսկիչները: Սակայն պահակները, դրան ի պատասխան, նրանց բռնի տանում են լոգարան, որտեղ կտրում են մազերը և լողացնում, իսկ մյուսները մաքրում են պատերը: Լոգանն աշխատում է լոգարանում և ստիպված է ծեծել նրանց, որպեսզի կատարի իր պարտականությունները:

Քեմփբելի ընկերուհին նրան գաղտնի ռադիո է բերում, որով նա իմանում է, որ բրիտանացիները պատրաստ են համաձայնել կալանավորներին համազգեստը տալուն: Վերջապես կալանավորներին են բաժանում հագուստը, սակայն նրանք դժգոհ են, պատռում են հագուստը և կոտրում բանտի գույքը: Բանտ է ժամանում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ, պահակները կալանավորներին դուրս են գցում խցերից, ինչից հետո նրանց քշում են ոստիկանության շարքերի միջով, որոնք ծեծում են նրանց մահակներով: Լոգանը և աշխատակիցները ստուգում են կալանավորների բերանների և հետանցքների պարունակությունները՝ չփոխելով ձեռնոցները:

Լոգանը գնում է ծերանոց՝ այցելելու մորը և սպանվում ահաբեկչի կողմից:

Սենդսը հանդիպում է քահանա Դոմինիկ Մորանի հետ և պատմում, որ հացադուլ կանի մինչև մահ: Այս անգամ կալանավորները սկսում են հացադուլը մեկ շաբաթից մեկը մյուսի հետևից: Նա պատմում է, թե ինչպես է մանկության տարիներին բելֆաստցի իր ընկերների հետ միասին գնացել Դոնեգոլ կոմսություն: Տղաներն այնտեղ գտել են ոտքը կոտրած և հեղեղն ընկած հորթի: Սենդսը մտել է գետ և խեղդել է հորթին, որպեսզի նա չշարունակի տանջվել:

Սենդսը շարունակում է հացադուլը, բազմաօրգանային անբավարարվածությունն աճում է: Տեսնելով «UDA» (Օլստերի պաշտպանության լիգա) դաջվածքը սանիտարի մարմնին, Սենդն իր մեջ ուժ է գտնում, որպեսզի ոտքի կանգնի, սակայն հետո ուժասպառ ընկնում է գետնին: Նրա ծնողները ժամանում են բանտ և ականատես են լինում նրա մահվանը 66 օր հացադուլից հետո:

Սենդսին ընտրում են Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ: Յոթամսյա հացադուլից ընթացքում մահանում է մասնակիցներից տասը: Բողոքների ընթացքում բանտապահներն սպանում են 16 բանտարկյալների: Բրիտանական կառավարությունը փաստացիորեն բավարարում է բանտարկյալների պահանջները, սակայն պաշտոնապես չի ճանաչում քաղաքական բանտարկյալի նրանց կարգավիճակը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Ֆասբենդեր — Բոբի Սենդս
  • Լիամ Քանինգեմ — հայր Մորան
  • Ստյուարտ Գրեմ— Ռեյ Լոհան
  • Լիամ Մակմահոն — Ջերի
  • Բրայան Միլիգան— Դեյվի
  • Լելոր Ռոդի— Ուիլյամ
  • Դես Մաքելիր— միստեր Սենդս
  • Հելեն Մեդեն— միսիս Սենդս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — «Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ»
  • Լավագույն դերասան — Մայքլ Ֆասբենդեր
  • Լավագույն ռեժիսոր — Սթիվ Մակքուին
  • 2009 — «Անկախ ոգի» մրցանակ
  • Լավագույն արտասահմանյան ֆիլ — Սթիվ Մակքուին
  • 2009 — BAFTA Մրցանակ
  • Ակնառու բրիտանական ֆիլմ — Ռոբին Գատչ, Լորա Գաստինգս-Սմիթ, Սթիվ Մակքուին, Էնդա Ուոլշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]