1981 թվականի իռլանդական հացադուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուշարձան զոհվածներին Բոգսայդում, H տառի տեսքն ունի, որ խորհրդանշում է Մեյզ բանտի մասնաշենքը։

1981 թվականի իռլանդական հացադուլ (անգլ.՝ 1981 Irish hunger strike), 1976 թվականին սկսած Հյուսիսային Իռլանդիայի հնգամյա կոնֆլիկտի գագաթնակետը, երբ Բրիտանական կառավարությունը հանեց «Special Category Status» կարգավիճակը, որը տրվում էր այս կոնֆլիկտի արդյունքում ձերբակալվածներին։ Մինչ 1981 թվականը բանտարկյալների մի շարք հացադուլներ էին տեղի ունեցել[1], որոնց պահանջն էր իրենց վերադարձնել կալանավորի կիսապատերազմական, քաղաքական կարգավիճակը։

1981 թվականի մարտի 1-ին, հատուկ կարգավիճակը վերացնելու տարելիցին նվիրված Մեյզ բանտում հացադուլ սկսեց Իռլանդիայի հանրապետական բանակի անդամ Բոբի Սենդսը (անգլ.՝ Bobby Sands)։ Մարտի 15-ին նրան միացավ մեկ ուրիշը, իսկ մարտի 22-ին ևս երկուսը[1]։

Հացադուլավորները պանջում էին՝

  1. բանտային արտահագուստ չկրելու իրավունք,
  2. բանտային աշխատանք չկատարելու իրավունք,
  3. այլ բանտարկյալների հետ շփվելու, նաև կրթական և զվարճանքի միջոցառումներ կազմակերպելու իրավունք,
  4. յուրաքանչյուր շաբաթ մեկ այցելության, մեկ նամակ և մեկ ծանրոց ստանալու իրավունք,
  5. լրիվ ներման իրավունք (անգլ.՝ full restoration of remission lost through the protest).[2]
Հուշարձան զոհվածներին Միլթաուն գերեզմանատանը

1981 թվականի ապրիլին սրտի կաթվածից մահացավ Ֆերման և Հարավային Տրիոն շրջանից ընտրված Պառլամենտի անդամ իռլանդական հանրապետական Ֆրենկ Մագուայերը։ Մարտի 26-ին անազատության մեջ գտնվող Բոբի Սենդսը Ֆերմանի ընտրատարածքում տեղական ընտրությունների ժամանակ առաջադրվեց և ապրիլի 9-ին ընտրվեց, ստանալով 30492 ձայն[1] և դարձավ պառլամենտի ամենաերիտասարդ անդամը[3]։ Այս հաջողությունից հետո Բրիտանական կառավարությունը արգելեց առաջադրել այն անձանց թեկնածությունը, ովքեր մեկ տարուց ավելի բանտարկված են եղել[4][5]։

Միացյալ թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը չգնաց փոխզիջումների և հացադուլը ավարտվեց տասը հանրապետականների մահով[6]։ Մայիսի 5-ին Սենդսը մահացավ բանտի հիվանդանոցում հյուծումից, հացադուլը սկսելուց 66 օր անց[7]։ Մահվան լուրը խռովությունների ալիք բերեց։ Երկու մարդ մահացան Բելֆաստի հյուսիսում ազգայնականների ձեռքից[8][9]։ Մայիսի 7-ին՝ Սենդսի թաղմանը 100000 մարդ էր եկել[1]։

1981 թվականի հացադուլը ավարտվեց հոկտեմբերի 3-ին 1981, այդ պահին հացադուլ մեջ էին վեց հոգի[1]։

Հացադուլը հանգեցրեց Իռլանդական ազգայնականների արմատականացմանը և իշխանությանը եկավ Շին Ֆեյնը[10]։

Հացադուլի դեպքերի մասին 2008 թվականին նկարահանվեց «Սով» կինոնկարը։

Զոհվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Կազմակերպություն Հացադուլի սկիզբ Մահվան օր Հացադուլի տևողություն
Բոբի Սենդս ԻՀԲ մարտի 1 մայիսի 5 66 օր
Ֆրենսիս Հյուզ ԻՀԲ մարտի 15 մայիսի 12 59 օր
Ռեյմոնդ Մակրիշ ԻՀԲ մարտի 22 մայիսի 21 61 օր
Փեթսի Օ՛Հարա ԻԱԱԲ մարտի 22 մայիսի 21 61 օր
Ջո Մակդոնել ԻՀԲ մայիսի 8 հուլիսի 8 61 օր
Մարտին Հյորսոն ԻՀԲ մայիսի 28 հուլիսի 13 46 օր
Կևին Լինչ ԻԱԱԲ մայիսի 23 օգոստոսի 1 71 օր
Կիրան Դոհերթի ԻՀԲ մայիսի 22 օգոստոսի 2 73 օր
Թոմաս Մաքելվի ԻՀԲ հուլիսի 8 օգոստոսի 8 62 օր
Մայքլ Դեվայն ԻԱԱԲ հունիսի 22 օգոստոսի 20 60 օր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Hunger Strike of 1981 - A Chronology of Main Events» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-17-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 8 
  2. Taylor, Provos The IRA & Sinn Féin, p. 229-234
  3. BBC News, 1981: Hunger striker elected MP (April 1981)
  4. Julian Haviland, «Bill to stop criminal candidates», The Times, 13 June 1981, p. 2.
  5. Gay, Disqualification for membership of the House of Commons (October 2004)
  6. David McKittrick (մայիսի 5, 2006)։ «Remembering Bobby Sands»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-14-ին։ Վերցված է 2007 թ․ մայիսի 26 
  7. O’Keeffe, «Suicide and Self-Starvation Suicide and Self-starvation», Philosophy, Vol. 59, No. 229 (Jul., 1984), pp. 349-363
  8. Malcolm Sutton։ «An Index of Deaths from Conflict in Ireland»։ CAIN։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-17-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7–ին 
  9. «A Chronology of the Conflict - 1981»։ CAIN։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7–ին 
  10. Taylor Peter (1997)։ Provos The IRA & Sinn Féin։ Bloomsbury Publishing։ էջեր 251–252։ ISBN 0-7475-3818-2