Բոբի Սենդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբի Սենդս
անգլ.՝ Bobby Sands
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1954(1954-03-09)[1][2][3][…]
ԾննդավայրRathcoole, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էմայիսի 5, 1981(1981-05-05)[5][2][3][…] (27 տարեկան)
Մահվան վայրHM Prison Maze, Դաուն շրջան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանMilltown Cemetery[6]
Քաղաքացիություն Իռլանդիա և  Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 48-րդ գումարման պառլամենտի անդամ
ԿուսակցությունAnti H-Block?[7]
Կայքbobbysandstrust.com
 Bobby Sands Վիքիպահեստում

Բոբի Սենդս (Robert Gerard Sands, անգլ.՝ Bobby Sands, իռլանդերեն՝ Roibeárd Gearóid Ó Seachnasaigh[8], մարտի 9, 1954(1954-03-09)[1][2][3][…], Rathcoole, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4] - մայիսի 5, 1981(1981-05-05)[5][2][3][…], HM Prison Maze, Դաուն շրջան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[5]), իռլանդացի ակտիվիստ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, 1981 թվականի իռլանդական հացադուլի կազմակերպիչ և զոհ[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ջերարդ Սենդսը ծնվել է կաթոլիկների ընտանիքում[11][12] Նյութաունաբիում և ապրել է այնտեղ մինչև 1960 թվականը[13], երբ ընտանիքը տեղափոխվել է Ռատկուլ[13]։ 1972 թվականի հունիսին նրանք ևս մեկ անգամ Օլսթերի են տեղափոխվել լոյալիստների պատճառով[14]։ 1972 թվականին Բոբին համալրել է Իռլանդական հանրապետական բանակի շարքերը[15]։ Նույն թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է։ Նրա տնից հայտնաբերվել է 4 ատրճանակ, և նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման[16]։ 1976 թվականին բանտից դուրս գալով՝ նա շարունակում է իր գործունեությունը Իռլանդական հանրապետական բանակում։ Մեղադրվել է Balmoral Furniture Company պայթեցման մեջ մասնակցություն մեջ, բայց դատավորը բավարար ապացույցներ չլինելու պատճառով չի բավարարել մեղադրանքը[17]։ Այնուհետև նա ներգրավված է եղել փոխհրաձգություն մեջ, որի վայրից նրան չի հաջողվել փախչել[18], արդյունքում 1977 թվականին դատարանը որոշել է դատապարտել նրան 14 տարվա ազատազրկման Մեյզ բանտում[19]։ Սենդսի փաստաբան Փեթ Ֆինուքեյնին ևս հետագայում սպանել են լոյալիստները։ Հետագայում վերացվել է Special Category Status-ը, ինչի շնորհիվ Իռլանդական հանրապետական բանակի անդամները համարվում էին սովորական հանցագործներ, դա հանգեցրել է բազմաթիվ բողոքի ակցիաների և հացադուլների կազմակերպման։ Սենդսը ակցիաների ակտիվ մասնակիցներից էր[20]։ Գտնվելով ազատազրկման մեջ՝ նա գրում էր հոդվածներ և բանաստեղծություններ (Skylark Sing Your Lonely Song[21], One Day in My Life)[22]։

1981 թվականի ապրիլին սրտի կաթվածից մահանում է իռլանդական Ֆերմանա և Հարավային Թիրոն շրջաններից ընտրված հանրապետականների պատգամավոր Ֆրենկ Մագուայրը։ Սկսվում է ընտրարշավը, որի արդյունքում 1981 թվականի ապրիլի 9-ին Բոբի Սենդսը ստանալով 30 493 ձայն՝ դառնում է ամենաերիտասարդ պատգամավորը[23]։ Սենդսի ընտրվելուց հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ընդունում է օրինագիծ, ըստ որի արգելվում է մեկ տարուց ավել ազատազրկում կրող անձանց առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու[24][25]։

Հացադուլը սկսելուց 66 օր անց ամբողջովին հյուծված Բոբին մահանում է բանտի հոսպիտալում[26]։ Նրա մահվան լուրը առաջացրել են ընդվզումներ, երկու անձ զոհվել են Բելֆաստի հյուսիսում ազգայնականների ջարդերի ժամանակ[27][28]։ Սենդսի հուղարկավորությանը ներկա էին մոտ 100 000 մարդ[29]։

Իռլանդական հացադուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի մարտի 1-ին Սենդսը սկսել է Իռլանդական հացադուլը, որին հետո սկսել են միանալ նաև այլ բանտարկյալներ։ Նրանք ներկայացրել էին հետևյալ 5 պահանջները․

  1. բանտային համազգեստ չկրելու իրավունք,
  2. բանտային աշխատանք չկատարելու իրավունք,
  3. այլ բանտարկյալների հետ շփվելու ազատություն, ինչպես նաև կրթական և ժամանցային գործունեություն կազմակերպելու իրավունք,
  4. շաբաթական մեկ այցելության, մեկ նամակի և մեկ ծանրոց ստանալու իրավունք,
  5. համաներման իրավունք[30]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբիի հարազատ քույրը նույնպես հայտնի քաղաքական գործիչ և ակտիվիստ է։

Բոբին ամուսնացել է Ջերալդին Նոադի (Geraldine Noade) հետ, իսկ 1973 թվականի մայիսի 8-ին ծնվել է նրանց որդին՝ Ջերարդը[31]։

Բոբիի քույրերից մեկը նույնպես իր ամուսնու հետ մասնակցել է իռլանդական հանրապետականների շարժմանը[32]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Սթիվ Մակքուինը նկարահանել է «Քաղց» ֆիմը Իռլանդական հացադուլի իրադարձություների մասին, որտեղ գլխավոր հերոսը Բոբի Սենդսն է, նրա դերը մարմնավորում է Մայքլ Ֆասբենդերը։ Ֆիլմն 2008 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի[33]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի իռլանդական հացադուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bobby Sands – Born 60 years agoAn Phoblacht, 0014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Krupanski M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Bobby Sands MP
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Republican Roll of HonourAn Phoblacht.
  6. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  7. 1981: Hunger striker elected MPBBC, 1981.
  8. «Legacy of Cage Eleven»։ Nuzhound.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2010-04-26 
  9. «Hunger Strike 1980-82»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2010-04-26 
  10. «CAIN: Politics: Elections: Westminster By-election (NI) Thursday 9 April 1981»։ Cain.ulst.ac.uk։ 1981-04-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2010-04-26 
  11. Feehan, Bobby Sands and the Tragedy of Northern Ireland, p. 17
  12. Sands, Writings from Prison
  13. 13,0 13,1 O’Hearn, Bobby Sands: Nothing but an Unfinished Song
  14. O’Hearn, Nothing but an unfinished song: Bobby Sands, ch. 1
  15. Geraghty, The Irish War, p. 68-70
  16. Morrison, Cain Biography Archived 2006-12-07 at the Wayback Machine. (Cain.ulst.ac.uk), s. 'intro'
  17. Price, Keep On Running (WalesOnline.co.uk) p. 1
  18. English, Armed Struggle: The History of the IRA, p. 196—198
  19. «Terrorism Knowledge Base Article on Bobby Sands»։ Tkb.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2010-04-26 
  20. Taylo, Provos, The IRA and Sinn Féin, p. 251—252
  21. 1989, Mercier Press, ISBN 0-85342-726-7
  22. 2001, Mercier Press, ISBN 1-85635-349-4)
  23. BBC News, 1981: Hunger striker elected MP Archived 2008-03-07 at the Wayback Machine. (April 1981)
  24. Julian Haviland, «Bill to stop criminal candidates», The Times, 13 June 1981, p. 2.
  25. Gay, Disqualification for membership of the House of Commons (October 2004)
  26. O’Keeffe, «Suicide and Self-Starvation Suicide and Self-starvation Archived 2020-04-02 at the Wayback Machine.», Vol. 59, No. 229 (Jul., 1984), pp. 349—363
  27. Malcolm Sutton։ «An Index of Deaths from Conflict in Ireland»։ CAIN։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-17-ին։ Վերցված է 2007-09-07 
  28. «A Chronology of the Conflict - 1981»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին։ Վերցված է 2007-09-07 
  29. «University of Ulster CAIN archive»։ Cain.ulst.ac.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2010-04-26 
  30. Taylor, Provos The IRA & Sinn Féin, p. 229—234
  31. David Beresford Ten Men Dead: The Story of the 1981 Irish Hunger Strike. — London, 1987.
  32. Toolis, «McKevitt’s inglorious career Archived 2009-10-09 at the Wayback Machine.
  33. Thorpe Vanessa (2008-05-11)։ «Anger as new film of IRA hero Bobby Sands screens at Cannes»։ The Observer (London)։ Վերցված է 2008-05-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]