Քաղհան
Քաղհան, մոլախոտերի հեռացումը ցանքերից և գյուղատնտեսական ու անտառային բույսերի տնկարկներից։ Ըստ մոլախոտերի հեռացման եղանակի լինում է մեխանիկական, քիմիական, ձեռքի քաղհան։ Մեխանիկական քաղհանը կատարում են կուլտիվատորներով, որոնք պտղատու և խաղողի այգիներում, շարահերկ կուլտուրաների միջշարքերում կտրատում են մոլախոտերը, և ցաքաններով (մինչև ծլելը և ծլելուց հետո), որոնք ատամներով հանում են և վնասում մոլախոտերը։ Քիմիական քաղհանը մոլախոտերի ոչնչացումն է հերբիցիդներով։ Ձեռքի քաղհանը կիրառվում է սերմնաբուծության հողամասերում, փոքր տարածություն զբաղեցնող արժեքավոր բույսերի ցանքերում, աննշան չափով՝ շարահերկ բույսերի շարքերում և բներում։
Քաղհանը կատարվում է մոլախոտերի զարգացման վաղ փուլերում։ Ուշացնելու դեպքում մշակովի բույսերը ընկճվում են, և բերքը նվազում է։ Քաղհանի ժամանակ հեռացվում են նաև մշակովի բույսերի այլ տեսակներ (տեսակային քաղհան) և սորտեր (սորտային քաղհան)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |