Կուլտիվատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրակտորին կցված կուլտիվատոր

Կուլտիվատոր, հողի մակերևութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող և հողը պարարտացնող սարք։ Ըստ օգտագործման բնույթի կուլտիվատորները կարող են լինել ցելային (հողի համատարած մշակման համար), միջշարքային տարածությունների մշակման (միջշարքերում փխրեցնում են հողը, քաղհանում մոլախոտերը), ունիվերսալ (օգտագործվում է հողի համատարած և միջշարքերի մշակման համար), բուսասնիչ (միջշարքերը մշակող և միաժամանակ պարարտացնող)։ Կան կցվող և կախվող (տրակտորի վրա հավաքվող) տիպի կուլտիվատորներ։

Աշխատանքային օրգաններն են՝ թաթիկները, թմբավորող օրգանները, սնուցող դանակները, ասեղնավոր սկավառակները։ Քաղհանող թաթիկները կարող են լինել սլաքաձև կամ միակողմանի կտրող (ածելի), հարթ կտրող (հողը մշակում են մինչև 6 սմ), ունիվերսալ (մինչև 10-12 սմ խորությամբ), փխրեցնող (12-22 սմ խորությամբ)։ Համարյա բոլոր կուլտիվատորների աշխատանքային օրգանները շրջանակին միանում են ծխնիաձև։