«Քաղաք 44» (լեհ.՝ Miasto 44), 2014 թվականի լեհական գեղարվեստական կինոնկար, պատերազմական դրամա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 19-ին։
Ֆիլմում 1944 թվականիՎարշավայի ապստամբության պատմությունը ցուցադրվում է երիտասարդ լեհ Ստեֆան Զավադսկու ճակատագրի միջոցով։ Ապստամբության սկիզբը համընկնում է նրա կյանքի առաջին սիրո հետ։
Ֆիլմի արտադրության նախապատրաստական աշխատանքները տևել են 8 տարի[4]։ Դերասանների ընտրությունը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի մարտ։ Ստեղծողները, ցանկանալով հավաքագրել հասարակությանը դեռ անծանոթ դերասաններ, լսումներ են անցկացրել Սուվալկիում, Բելոստոկում, Լյուբլինում, Վրոցլավում, Կրակովում և Վարշավայում[5]։ Լսումներին մասնակցել է գրեթե յոթ հազար մարդ։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականի մայիսի 11-ին և ավարտվել 2013 թվականի օգոստոսի 21-ին։ Նախքան 2014 թվականի սեպտեմբերի 19-ին կինոթատրոններում թողարկվելը, կինոնկարը ցուցադրվել է Ազգային մարզադաշտում հուլիսի 30-ին՝ 15 000 հանդիսատեսի առջև[4]։ Ընդհանուր առմամբ, ֆիլմի ստեղծմանը մասնակցել է շուրջ երեք հազար ստատիստ։ Որպես պատմական հարցերով խորհրդատու հրավիրվել են ապստամբության անմիջական մասնակիցներ[6]։