Վարշավայի ապստամբության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարշավայի ապստամբության թանգարան
Replika liberatora.jpg
Տեսակկառույց և ռազմական թանգարան
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
ՏեղագրությունWola?
ՎայրՎարշավա
Ղեկավարության նստավայրՎարշավա, Լեհաստան
ՀասցեGrzybowska 79
Հիմնադրված էփետրվարի 10, 1983
Այցելուներ416 000
ՏնօրենJan Ołdakowski?
Կոորդինատներ: 52°13′55.999″ հս․ լ. 20°58′50.999″ ավ. ե. / 52.23222194° հս․. լ. 20.98083306° ավ. ե. / 52.23222194; 20.98083306
Կայք1944.pl

Վարշավայի ապստամբության թանգարանը (լեհ.՝ Muzeum Powstania Warszawskiego) գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Վոլա թաղամասում:

Վարշավայի ապստամբության թանգարան

Այն նվիրվել է 1944 թվականի Վարշավայի ապստամբությանը: Հաստատությունը հիմնադրվել է 1983 թվականին, սակայն երկար տարիներ շինարարական աշխատանքներ չեն կատարվել: Թանգարանը բացվել է 2004 թվականի հուլիսի 31-ին, ապստամբության 60 ամյակին[1][2][3][4][5][6]:

Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են հարյուրավոր իրեր օգտագործված ապստամբների կողմից, զենք-զինամթերքից մինչև սիրային նամակներ՝ պատերազմական իրավիճակների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Թանգարանի նպատակն է ստեղծել պատմական տեղեկատվությունների արխիվ՝ ներառելով ապստամբության մասին կարևոր փաստեր, ապստամբների հուշեր, ապստամբությունից կենդանի մնացած մարդկանց պատմություններ և ձայնագրություններ:

Թանգարանի տնօրենն է Յան Օլդակովսկին, իսկ նրա տեղակալը՝ Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի պատմաբան Դարիուս Գավինն է[7]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պատկերված է Վարշավայի ապստամբության ամբողջ տեսքը:

Որոշ հարկերում ցուցադրություններ կան, որտեղ ցուցադրվում են լուսանկարներ, աուդիո և վիդեո, ինտերակտիվ ցուցադրություններ, ձեռքի աշխատանքներ, գրավոր հաշվետվություններ և այլ վկայություններ, թե ինչպիսին է եղել Վարշավայի կյանքը գերմանական օկուպացիայի ժամանակ, ապստամբության և դրա հետևանքների մասին: Վարշավայի յուրաքանչյուր թաղամասին նվիրված ցուցադրություններ կան: Կան բազմաթիվ տեղեկատվական թերթիկներ և թռուցիկներ (լեհերեն և անգլերեն լեզուներով), ներառյալ 63 օրացույցային թերթեր՝ 1944 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1944 թվականի հոկտեմբերի 2-ը, ներառելով կարևոր իրադարձություններ և դեպքեր. որոնք տեղի են ունեցել ապստամբության այդ ժամանակահատվածում:

Փոքրիկ ապստամբի արձան

Որոշ բաժինների ցուցադրություններ ներառում են.

  • Փոքրիկ ապստամբի սենյակ ` նվիրված ամենաերիտասարդ ապստամբներին: Սենյակում է գտնվում Փոքրիկ ապստամբի հուշարձանը և Ռոզա Մարիա Գոժիևսկայի գունավոր լուսանկարը, ով հայտնի էր, որպես «փոքրիկ բուժքույր»:
  • Կինոսրահ. փոքրիկ սրահ, որտեղ ցուցադրվում է ապստամբության ժամանակ ցուցադրված տեսանյութեր
  • Ապստամբների հոսպիտալ. ապստամբության ժամանակ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար
  • Մեծ սրահ / օդանավարան, ազատարար B-24 օդանավը տեղավորելու համար
  • Մեծ կինոթատրոն
  • Դիտարկման աշտարակ
  • Տպագրական խանութ ` գերմանական օկուպացիայի ընթացքում ստորգետնյա թերթերի արտադրության համար օգտագործվող բնօրինակ գրամեքենաներ և տպագրական սարքավորումներ պարունակող սենյակ
  • Քաղաքի ավերակներ. 1945 թվականին օդից վերցված Վարշավայի ավերակների կարճ 3D ֆիլմը
  • Նացիստական շրջան, որտեղ ցուցադրվում է գերմանացիների օկուպացիայի սարսափները, նրանց համագործակիցների կողմից ապստամբության ժամանակ կատարված վայրագությունների մասին
  • Կոմունիստների շրջան, որտեղ ցուցադրվում է Լեհաստանի խորհրդային իշխանությունը, Ստալինյան կառավարությունը, ապստամբության օգնության պակասը և հետխորհրդային լեհ կոմունիստական կուսակցության ճակատագիրը:

Այլ կարևոր իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել և ստեղծվել են մի շարք կարևոր շինություններ և կռույցներ.

  • 1940-ականների ոճի սրճարան
  • Ազատության այգի ՝ շուրջ 30 պոստերներով, գունավոր լուսանկարներով, որոնք արվել են ապստամբության ժամանակ
  • Ազատության այգի ՝ Կուբուս զրահապատ մեքենայի կրկնօրինակով, որն արտադրվել է Վարշավայի Պաուշլի շրջանի ապստամբների կողմից,ապստամբության ժամանակ
  • Ազատության այգի ՝ Յոզեֆ Պանիատովսկու արձանի մնացորդներով, որն ապստամբության ժամանակ պայթեցրել են գերմանցիները
  • Ազատության այգի ՝ Փողոցային արվեստի նմուշներով
  • Հուշահամալիր - հուշատախտախտակ՝ հազարավոր անուններով, ովքեր զոհվել են ապստամբության ժամանակ, «Մոնթերի զանգը»
  • Հուշանվերներ խանութ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ołdakowski Jan (2004)։ «Word from the Museum Director»։ Warsaw Rising Museum website (original)։ Warsaw Rising Museum։ Վերցված է 13 October 2011 
  2. «Exhibition»։ Warsaw Rising Museum website։ Warsaw Rising Museum։ Վերցված է 13 October 2011 
  3. «Warsaw Rising Museum (Muzeum Powstania Warszawskiego)»։ Official Tourist Website of Warsaw։ Warsaw Tourist Office։ Վերցված է 13 October 2011 
  4. «Warsaw Rising Museum | Warsaw Life»։ Warsaw-Life.com։ Lifeboat Limited։ Վերցված է 13 October 2011 
  5. Spolar Christine (2008-04-09)։ «Polish museum wages battle for wartime letters»։ Chicago Tribune։ Վերցված է 2011-10-13 
  6. «Warsaw Rising Museum reveals groundbreaking 3D film [Watch]»։ WBJ Online։ Warsaw Business Journal։ 28 July 2010։ Վերցված է 13 October 2011 
  7. Rozmowa dnia. Z Dariuszem Gawinem rozmawia Paweł Luty Stowarzyszenie Dziennikarzy Polskich.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]