Քաղաքատեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քաղաքատեղի, ավերված կամ լքված հին և միջնադարյան քաղաքներ՝ նյութական մշակույթի հետքերով։ Քաղաքատեղիների մշակութային շերտերի պեղումներով հայտնաբերվում են երբեմնի տաճարներ, պալատներ, պաշտպան կառույցներ, բաղնիքներ, արհեստանոցներ, փողոցներ, բնակելի տներ, արվեստի ու կիրառական առարկաներ և այլն, պարզաբանվում քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող արժեքավոր խնդիրներ։ Քաղաքատեղիներին հիմնականում բնորոշ են պարսպապատ միջնաբերդն ու բուն քաղաքը (շահաստան), արվարձանները։ Հայաստանում հայտնի հնագույն քաղաքատեղներից են Էրեբունին, Թեյշեբաինին , Արգիշտիխինիլի-Արմավիրը, Արտաշատը, Դվինը, Անին և այլն, որոնք լքվել են հիմնականում ավերման, հրդեհների, բնական աղետների, բնակլիմայական վատ պայմանների, այլ վայրերում նոր քաղաքներ հիմնելու հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png