Փրփուր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրփուր
ռուս.՝ Пена
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ստեֆանովիչ
Սցենարի հեղինակՍերգեյ Միխալկով և Ալեքսանդր Ստեֆանովիչ
ԴերակատարներԱնատոլի Պապանով, Լիդիա Սմիրնովա, Լեոնիդ Կուրավլյով, Ռոլան Բիկով[1], Վլադիմիր Բասով[1], Եվգենի Ստեբլով[1] և Նատալյա Կրաչկովսկայա[1]
ՕպերատորԷլիզբար Կարավաև
ԵրաժշտությունBoris Rychkov?
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն82 րոպե

Փրփուր (ռուս.՝ Пена), խորհրդային երգիծական կինոկատակերգություն, որը նկարահանվել է 1979 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչի կողմից, ըստ Սերգեյ Միխալկովի համանուն պիեսի։ Ֆիլմը սուր ծաղրի է ենթարկում խորհրդային նոմենկլատուրայի բարքերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային խոշոր պաշտոնյա Մախոնինը (Անատոլի Պապանով) մասնագիտական նկատառումներից ելնելով որոշում է ինքն իր համար գիտական աստիճան ստեղծել։ Նրան ծառայում է կեղծ գիտական աշխատանքների ընդհատակյա ընկերությունը։

Ճաշկերույթի ժամանակ, երբ նշվում է գիտությունների նորաթուխ դոկտորի գիտական աստիճանը, պարզվում է, որ սուր թեմաներով հոդվածներ գրող նրա լրագրող ապագա փեսան (Եվգենի Ստեբլով) որպես նոր ֆելիետոնի թեմա է ընտրել կեղծ գիտական աշխատանքների պատրաստումը։ Մախոնինը, որին սպառնում է բացահայտումը, օգտագործում է իր կապերը` փորձելով կանխել այս հրապարակումը։ Նախ հրապարակումը «վերևից եկած զանգով» չեղարկվում է, բայց այնուամենայնիվ, ո՞վ կհաղթի` ճշմարտությունը փնտրող լրագրողը թե՞ ճարպիկ պաշտոնյան։ Վերջաբանը պարզված չէ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Պապանով` Պավել Մախոնին
  • Լիդիա Սմիրնովա` Ռաիսա Մախոնինա
  • Լեոնիդ Կուրավլյով` Վալերի Սոլոմա
  • Վլադիմիր Բասով` Էգիդի Կոչևրյաժկին
  • Ռոլան Բիկով` Պոլուդուշկին
  • Լարիսա Ուդովիչենկո` Ալբինա
  • Մարիաննա Վերտինսկայա` Վիկտորինա Մախոնինա
  • Ելենա Սանաևա` Թամարա
  • Եվգենի Ստեբլով` Վադիմ Պրոսով
  • Բոբ Ցիմբա` Ժոզեֆ-Օսագա-Օգոտ-Բոաս
  • Նատալյա Կրաչկովսկայա` Անետա Կոչեվրյաժկինա
  • Անտոն Լեշինսկի` Ժորժիկ
  • Ալլա Պուգաչովա` երգչուհի
  • Միխայիլ Բոյարսկի` լուսանկարիչ
  • Վերա Կուզնեցովա` Միխոնինի մայրը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Ալեքսանդր Ստեֆանովիչ
  • Սցենարի հեղինակներ` Սերգեյ Միխալկով, Ալեքսանդր Ստեֆանովիչ
  • Օպերատոր` Էլիզբար Կարավաև
  • Կոմպոզիտորներ` Բորիս Ռիչկով, Ալլա Պուգաչովա ("Поднимись над суетой" երգ), երգի խոսքերի հեղինակներ` Իլյա Ռեզնիկ, Իգոր Շաֆերան
  • Նկարիչ`Վալենտին Վիրվիչ

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Times թերթն իր 1979 թվականի դեկտեմբերի 2-ի համարում (հեղինակ` Էնտոնի Օսթին) ֆիլմի մասին արձագանքի մեջ նշել է.

Սա եզակի կինոսատիրա է խորհրդային վերնախավի կորումպացվածության և արտոնությունների վերաբերյալ, որը շահեկանորեն տարբերվում է խորհրդային սովորական պրոպագանդայից և «միսը կտրում է ոսկորին մոտիկ»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Газета «Нью-Йорк таймс»; номер от 2 декабря 1979 года; автор — Энтони Остин.