Փոքրիկ շագանակագույն սեքս մեքենա
Փոքրիկ շագանակագույն սեքս մեքենա (անգլ.՝ Little Brown Sex Machine կամ LBSM), պատկերավոր արտահայտություն և գենդերային կարծրատիպ, որն օգտագործվել է Հարավարևելյան Ասիայի երկրներում (Հնդկաչին թերակղզում և Մալայան կղզեխմբի կղզիներում) ծառայություն մատուցող ամերիկյան զինվորական անձնակազմի կողմից՝ տեղի կանանց և աղջիկների նկատմամբ[1] [2][3]:
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ այս արտահայտությունն իր ծագմամբ պարտական է 20-րդ դարի ամերիկյան նեոգաղութատիրությանը, որի շնորհիվ Միացյալ Նահանգները դարձել են համաշխարհային գերտերություն և սկսել են իրենց ազդեցությունը տարածել գլոբալ մասշտաբով։ Դրա համար մոլորակի բոլոր շրջաններում, որոնք ամերիկացիների համար հետաքրքրություն էին ներկայացնում, տեղակայվել է ռազմակայանների համակարգը։ Այդ կայաններն արագ աճել են տարբեր ժամանցային հաստատություններով, որոնք ապահովել են ամերիկյան անձնակազմի սպասարկումը՝ դրան տրամադրելով ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում նաև՝ սեռական։ Ֆիլիպիններում նման վայրերը վերածվել են քաղաքային կյանքի կենտրոնների՝ նպաստելով էկզոտիկ զբոսաշրջության զարգացմանը։ Տեղի սեքս-աշխատակցուհիները, որոնք աշխատում էին այդ հաստատություններում, ամերիկացի նավաստիների կողմից ստացել են «LBFM» (անգլ.՝ little brown fucking machine[4]) պիտակը։
Կիրառման օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան Կադենա ռազմակայանում (Օկինավա կղզի) «LBSM» արտահայտությունը լայնորեն օգտագործվել է որպես գրություն ԱՄՆ բանակի անձնակազմի շապիկների վրա[5]։ Դա խիստ վրդովմունք է առաջացրել ճապոնացի քաղաքական գործիչ Սուձուե Տակաձատոյի մոտ, որը նման վարքագիծը բնորոշել է որպես ռասիզմի դրսևորում, որը հանգեցնում է երրորդ աշխարհի երկրներում հասարակության կանանց մասի դեգրադացիայի։ Ընդ որում, թե կանայք, թե զինվորները, որոնք օգտագործում են նրանց սեռական խաղալիքների դերում, դառնում են միլիտարիզմի և իմպերիալիզմի վրա կառուցված համակարգի զոհը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lamb, 2016, էջ 59
- ↑ Ditmore, 2006, էջ 376
- ↑ Shimizu, 2007, էջ 185
- ↑ Tolentino, 2001, էջ 6
- ↑ D'Amico, 1999, էջ 219
- ↑ Phan, 1995, էջ 159
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter C. Phan Evaluation of the Rationale for Retaining the U.S. Bases // Ethnicity, Nationality and Religious Experience. — Lanham, New York, London: University Press of America, 1995. — Vol. 37. — P. 159. — 326 p. — ISBN 0-8191-9509-X
- Military Prostitutes // Gender Camouflage: Women and the U.S. Military / Francine J. D'Amico, Laurie L. Weinstein. — New York and london: New York University Press[en], 1999. — P. 219. — 279 p. — ISBN 9780814719077
- Sharon Lamb, Tangela Roberts, Aleksandra Plocha Effects on Girls and Society // Girls of Color, Sexuality, and Sex Education. — Palgrave MacMillan, 2016. — P. 59. — 96 p. — (Social Science). — ISBN 978-1-137-60153-7
- R&R // Encyclopedia of Prostitution and Sex Work / Melissa Hope Ditmore. — London: Greenwood Press, 2006. — Vol. 2. — P. 376. — ISBN 0-313-32970-2
- Celine Parreñas Shimizu "Little Brown Fucking Machines Powered by Rice" or Sex Tourists with Movie Cameras and Prostitues Without Movie Cameras // The Hypersexuality of Race: Performing Asian/American Women on Screen and Scene. — Duke University Press, 2007. — P. 185. — ISBN 978-0-8223-4012-6
- Rolando B. Tolentino Filipinas in Transnational Space // National/Transnational: Subject Formation, Media and Cultural Politics in and on the Philippines. — Ateneo University Press, 2001. — P. 6. — 205 p. — (Social Science). — ISBN 971-550-382-9