Փունգոպանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փունգոպանգ
Ենթատեսակpulppang?
Առաջացման երկիրԿորեա
 Bungeoppang Վիքիպահեստում

Փունգոպանգ (կորեերեն՝ 붕어빵), կարպի (ծածան) տեսքով պատրաստված փողոցային սնունդ։ Արտաքինից նման է ինգոպանգին, բայց փոքր ինչ տարբերվում են նրանով, որ ինգոպանգը ֆիրմային անուն է։

Այն պատրաստվում է սովորական ցորենի ալյուրից և քաղցր կարմիր լոբու մածուկից, թխվում է երկաթե կաղապարի մեջ, քանի որ էժան է մարդիկ հաճույքով ուտում են այն։ Ի տարբերություն փունգոպանգի ինգոպանգն ունի նաև կպչուն բրնձի միջուկ։

Չնայած անվանը, այն չի պարունակում իր մեջ ծածան, բայց քաղցր կարմի լոբուց պատրաստված մածուկը և խմորի ձևը տալիս են նրան այդ ձկան տեսքը, որտեղից էլ ստացել է անունը։ Բայց շատերի կողմից սիրված քաղցր կարմի լոբուց բացի պիցցայի, քաղցր կարտոֆիլի, սերոցքային կրեմի և այլնի միջուկներով են փունգուպանգեր կան։

Սովորաբար երեք հատն արժե հազար վոն (կախված չափից հինգ հատը կարող է արժենալ 1000 վոն կամ մեկ հատը 2000 վոն), բայց 2023 թվականի տվյալներով արժեքը բարձրացել է՝ երկու հատն արժե 1000 վոն, երեք հատը՝ 2000 վոն։ Նաև մի քանի տարբեր տեսակ ընտրելու դեպքում արժեքը կարող է բարձրանալ[1]։

Նաև այն օգտագործվում է փոխաբերական իմաստով այն մարդկանց դեպքում, ովքեր նման են միմյանց։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փունգոպանգ

Փունգոպանգը առաջացել է ճապոնական դոմիպանգից (լուցիանազգի՝ 도미 ձկան տեսքով կարկանդակ), որն առաջին անգամ պատրաստվել է 19-րդ դարի վերջին։ Այն 1930 թվականին մտել է Կորեա և դարձել այժմյան փոնգուպանգը։

Ճապոնիայում լուցիանազգիները թանկ և քիչ հանդիպող ձկներ են։ Քանի որ թանկ էր և չէին կարող իրենց թույլ տալ ուտել այն, ձկան տեսքով կարկանդակ ստեղծելու միտքն առաջացավ և ստեղծվեց դոմիպանգը։

Փունգոպանգը պատրաստվում է դոմիպանգին նման՝ հացին ծածանի տեսք տալով և հայտնի է, որ այն Կորեա է բերվել 1930-ականներին։

Հայտնի է, որ ձևը վերցվել է կորեացիներին ծանոթ ձուկ կարպից։ Որոշ ժամակ փունգոպանգն անհետացել է, բայց 1990-ական թվականներին նորից երևան է եկել։ Դա պայմանավորված է նրանով, որ ռետրո մոլուցքը տարածվում է բոլոր ոլորտներում, ներառյալ սնունդը և նորաձևությունը։

Վերջերս սովորական փունգոպանգից բացի ի հայտ են եկել տարբեր տեսակի փունգոպանգեր, ինչպիսիք են ինգոպանգը, սերուցքային կրեմով փունգոպանգը, ելակի փունգոպանգը և այլն, որոնք բավարարում են սպառողների ճաշակը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղպաղակով փունգոպանգ
  • Կարմիր լոբի․ փունգոպանգի դասական տարբերակը։ Քաղցր լոբու մածուկը լցնում են խմորի մեջ և թխում։
  • Բանջարեղեն բանջարեղենային հոպանգը հայտնվեց Փունգպանգի հայտնի դառնալուց հետո։ Այն կազմված է բանջարեղենային խառնուրդով։ Կարմիր լոբու համեմատ այն մի փոքր թանկ է։
  • Սերուցքային կրեմ․ բանջարեղենային Փունգպանգից հետո է հայտնվել։ Տաք Փունգպանգը քաղցր լոբու փոխարեն սերուցքային կրեմով է մատուցվում։
  • Պիցցա դրանից հետո հայտնի դարձան պիցցայի կարկանդակները։ Մինչ բանջարեցենային Փունգոպանգը պարունակում է բանջարեղեն, պիցցա փունգոպանգը տոմատի մածուկ և պանիր է պարունակում։
  • Քաղցր կարտոֆիլ․ կարմիր լոբու փոխարեն մանուշակագույն քաղցր կարտոֆիլ իսկ խմորի մեջ կա նաև ջեմ։
  • Պաղպաղակ այն նույնքան հին է որքան կարմիր լոբով և բանջարեղենային Փունգոպանգերը։ Կիսաեփ խմորի մեջտեղում վանիլային պաղպաղակ և կարմիր լոբի են լցնում։ Կանաչ թեյի, քաղցր կարտոֆիլի և շոկոլադե տարբերակները համալրեցին շարքը։
  • Բարձրակարգ պաղպաղակ․ Այն վաճառվում է փոնգուպանգի տեսք ունեցող կոնով պաղպաղակի հետ։ Կարելի է աավելացնել ցանկացած հավելում։ Արժեքը սովորական պաղպաղակով փունգոպանգի համեմատ երեք անգամ թանկ է։
  • Տոստ․ թեև փունգոպանգի տեսակ է, այն կոչվում է տոստ։ Հայտնի է հատկապես պիցցայի համը[2]։
  • Շագանակ․ կարմիր լոբու փոխարեն օգտագործվում է մանրացված շագանակ։ Ասվում է, որ այն վաճառվում է Քյոնգի կղզում՝ Անսանում, բայց տեղեկատվությունը այդքան էլ հավաստի չէ։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փունգոպանգի խմորի բաղադրիչներն են ալյուրը, փխրեցուցիչը, ջուրը կամ կաթը և ձու ըստ ցանկության։ Խմորը լցնել Փունգոպանգի համար նախատեսված վաֆլի պատրաստող սարքի նման կաղապարի մեջ (որն ունի ձկան տեսք), ավելացնել քաղցր կարմիր լոբու մածուկը և թխել։

Այնուհետև փակում ենք կաղապարը և թխում խմորը մինչև ոսկեդարչնագույն ու փխրուն դառնալը[3]։

Եթե ​​ցանկանում եք այն մի փոքր ավելի խրթխրթան թխել կամ ախորժակը լավացնող, բացող խմոր պատրաստել, կարող եք նաև մարգարին ավելացնել։

Չնայած նման պարզ բաղադրատոմսին՝ յուրաքանչյուր կրպակում փոնգոպանգի համը տարբերվում է այն պատճառով, որ խմորը, կարմիր լոբի միջուկը և կրակի հզորությունը տարբեր են յուրաքանչյուր կրպակում։ Թխելու ժամանակը նույնպես մեծ աղդեցություն ունի փունգոպանգի համի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “[겨울, 그 계절의 풍경](3) 천원의 행복, 붕어빵”. 2021년 5월 3일에 확인함.
  2. “별게 다 들어가” 국민 간식 붕어빵 종류 13가지
  3. CNN, Griffin Shea, for (2016년 8월 9일). “World's 23 best cities for street food” (영어). 2019년 4월 23일에 확인함.