Հոտտոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Հոտտոկ
Հվասո(火燒), Գոբյոնգ(枯餠), Ջինապանգ(支那 パ ン)
한국식 호떡 20150313계절밥상 인사동점39.jpg
Կորեական Հոտտոկ
կորեական խոհանոց
Ծագում
Ենթատեսակնրբաբլիթ և սննդամթերք
Առաջացման երկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Հեղինակքուլլի (չինացի ֆերմեր)
Ստեղծման տարեթիվ1927 թվական
Բաղադրամասեր
Հիմնականտտոկ, շաքար, ալյուր
Հնարավորկանաչ թեյ
Սննդային արժեք
Կալորիականություն230
Hotteok Վիքիպահեստում

Հոտտոկ (կորեերեն՝ 호떡)-ը նախուտեստ է, որն հիմնականում ուտում են Հարավային Կորեայում և Չինաստանում։ Այն տաք հաց է, որը պատրաստվում է տտոկով, շաքարով և ալյուրով։ Այն պարունակում է մոտ 230 կալորիա։ Մարդկանց մեծամասնությունը այն ձմռանն է ուտում, իսկ մեր օրերում կան նաև Հոտտոկի խառնուրդներ, որոնցով կարելի է այն պատրաստել տանը։

Մանրամասնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսում կլորացված շաքարի պես և շրջապատված տտոկով, այն ձմռան գլխավոր ուտելիքն է։ Սովորաբար դարչինի համով շագանակագույն շաքար են ավելացնում, բայց մեր օրերում ավելացնում են նաև բանջարեղեն, և որպեսզի շագանակագույն շաքարը չթափվի, ալյուր են ավելացնում կամ ընկույզներ, օրինակ գետնանուշ, աղում են այն՝ մածուցիկությունն ավելացնելու համար։ Հոտտոկի տտոկը սովորաբար սպիտակ է, բայց կարող ենք պատրաստել նաև կանաչ թեյի Հոտտոկ, ավելացնելով կանաչ թեյի փոշի, որը տտոկը կդարձնի կանաչ գույն։ Այն հիմնականում վաճառվում է շուկաներում կամ փողոցում։ Գոյություն ունեն նաև Ջապչե հոտտոկ և ծովամթերային հոտտոկ։ Սովորաբար գինը սահմանվում է 1 հատի համար 1000 հարավկորեական վոն, իսկ որոշ տեղեր վաճառում են ավելի քան 1500 վոնով (օրինակ՝ հանրախանութներում և այլն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի գարնանը ամեն օր ավելի քան 1000 հոգի «քուլլի» (չինացի ֆերմեր) վայրէջք էին կատարում Ինչոնում։ Կորեայում բնակություն հաստատած չինացիները արագորեն մշակեցին ամենալավ սնունդը աղքատ հաճախորդներին վաճառելու համար։ Դրանց մեջ մտնում էր նաև Հոտտոկը։ Այն կոչվում էր «Գաղթողների տտոկ» և «Հոտտոկ»։ Անվան բնօրինակը եղել է «Հվասո» (火燒) կամ «Գոբյոնգ»(枯餠): Իսկ Ճապոնական գաղութային ժամանակաշրջանում ճապոնացիները այն անվանել են «Ջինապանգ» (支那 パ ン): Այնտեղ, որտեղ շատ քուլլիներ կային, շատ էին նաև Հոտտոկի խանութները, և նույնիսկ «Հոտտոկի խանութը վառվում է» (այսինքն՝ շատ աղմկոտ է) ժարգոնը ստեղծվեց[1]։

Առևտրային ապրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոտտոկի բաղադրիչները պարունակող ապրանքները մշակում և վաճառում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Samyang Corporation, Ottogi և CJ Ջեիլջեդանգ։ Այդ արտադրանքները նախատեսված են տանը Հոտտոկ պատրաստելու համար։

Չինական Հոտտոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական Հոտտոկը Հոտտոկի տեսակ է, որը հարթեցված ձևով Գոնգգալ հացն(չինական հաց) է։ Այն Գոնգգալ հացի նման ներսում դատարկ է, և բնութագրվում է նրանով, որ ներսից շաքարով պատված է։ Որոշ փողոցային վաճառողներ այն վաճառում են «Պղպջակ Հոտտոկ» անվան տակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]