Տտոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տտոկ
Ենթատեսակբրնձով կարկանդակ և Մոչի
Առաջացման երկիրԿորեա
 Tteok Վիքիպահեստում

Տտոկ (հանգըլ՝ 떡), կորեական խոհանոցի ուտեստ, կարկանդակ՝ պատրաստված կպչուն բրնձից։ Տտոկի որոշ տեսակներ պատրաստելու համար կարելի է օգտագործել սովորական բրնձի ալյուր։ Կան ավելի քան հարյուր տեսակի տտոկներ, որը ուտում են ամբողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով։ Կորեայում Ամանորին մատուցվում է տտոկկուկ (տտոկով ապուր), իսկ հարսանիքներին և ծննդյան օրերին ուտում են քաղցր տտոկ։ Տտոկը հաճախ համարում են տոնական ուտեստ, իսկ բաղադրիչները կարող են ընդգրկել ինչպես թանկարժեք ընկույզ և մրգեր, ինչպես նաև միայն ալյուր։

Տտոկի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են առօրյա գործածության իրեր, որոնց միջոցով պատրաստվում է ավանդական տտոկը[1].

  • Քի (키),
  • Իննամպակ (이남박), բրինձ լվանալու համար
  • Պակաչի (바가지), դդմի ձևով շերեփ
  • Օնգպեկի (옹배기) և չապեկի (자배기), կերամիկական մեծ կլոր ճաշաման
  • Չե (체) և չետտարի (쳇다리), ալրամաղ
  • Մետոլ (맷돌), տրորման համար նախատեսված քար
  • Չոլկու (절구) և չոլկուտկոնգի (절굿공이), Սանդ և Վարսանդ
  • Անպան (안반) և տտոկմե (떡메), փայտե տախտակ
  • Սիրու (시루) և սիրումիտ (시루밑), գոլորշու և խսիրի վրա պատրաստելու համար նախատեսված խեցաման
  • Սոտ (솥) և կոնգկարե (겅그레), կաթսա և տակդիր գոլորշու վրա պատրաստելու համար
  • Պոնչոլ (번철), հաստ տապակ
  • Չեպամ (채반), նետված ձողերով
  • Տտոկսալ (떡살), փայտե տպագրութուն տտոկի ձևավորման համար

Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տտոկը բաժանում են չորս մեծ կատեգորիաների։

  • Տտոկը գոլորշու վրա (կորեերեն՝ 찌는 떡, չչինըն տտոկ)։ Գոլորշացված տտոկը պատրաստվում է «սիրու» բրնձով կամ բրնձի ալյուրով։ Պատրաստումը կարող է տեղի ունենալ ցանկացած այլ կերամիկական անոթում։ Սպասքի անվան տակ շոգեխաշած տտոկը անվանում են նաև սիրուտտոկ(կորեերեն՝ 시루떡): Շոգեխաշած տտոկը այս ուտեստի ամենատարածված տեսակն է, որը առաջացել է բոլորից առաջ։
  • Հաստ տտոկ (կորեերեն՝ 치는 떡, չխինն տտոկ)։ Նրա պատրաստման ժամանակ եփած բրինձը հրում են սանդի կամ տախտակի վրա։
  • Եփած տտոկ (կորեերեն՝ 삶는 떡, սամնըմ տտոկ)։
  • Տպակած տտոկ(կորեերեն՝ 지지는 떡, չիչինըն տտոկ)։ Տապակելուց առաջ խմորին տրվում է ձիթաբլիթի ձև, իսկ հետո այն տապակում են բուսական յուղով։

Շոգեխաշած տտոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրուտոկի հիմնական բաղադրիչներն են բրինձը (맵쌀, մեպսալ) կամ կպչուն բրինձը (찹쌀 չհանպսալ)։

Սիրուտտոկ պատրաստելու համար բրինձը լվանում են ջրում։ Ստացված զանգվածը ձևափոխում են կամ մեծ բլիթի, կամ էլ պատրաստում են փոքր խմորագնդիկներ։

  • Պեկսոլկի (백설기) — սիրուտտոկ, պատրաստվում է միայն սպիտակ բրնձից։
  • Քոնտտոկ (콩떡) — տտոկ մի քանի տեսակի սիսեռից։
  • Մուջիգետտոկ (무지개떡)  — բաղկացած է մի քանի տեսակի գունավոր շերտերից։ Հաճախ պատրաստվում է չՉանգչիից (잔치), կորեական խնջույքների, ինչպես նաև տոների ու երեխայի ծննդյան ժամանակ, Հվանկապ և հարսանիքների ժամանակ։

Մանրած տտոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական պատրաստման եղանակով մանրած տտոկը պատրաստվում է սանդի և մուրճի օգնությամբ։ «Ինջոլմի», տտոկ, ծածկված լոբու փոշիով, «կարետտոկ», «չոլպհյոն» և տանչա։

  • Կարետտոկ (가래떡; նաև հինտտոկ, 흰떡, «սպիտակ տտոկ»)  — երկար սպիտակ գլանաձև տտոկ։ Կարետտոկից կտրած խմորագնդիկները օգտագործում են տոկկուկի պատրաստման համար։

Տտոյկի որոշ ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կկուլտտոկ (꿀떡) — «մեղրով տտոկ»։ Կկուլտտոկը նույն ձևով է ինչպես սոնպյոնը, բայց փոքր չափսերով։
  • Սոնգպհյոն (송편) — տտոկ, որը ուտում են չհուսոկի ժամանակ(추석), Կորեական շորհակալության օր։
  • Կոչհիտտոկ (고치떡).
  • Սսամտտոկ (쌈떡) 
  • Տալկալտտոկ (닭알떡) [1] — «ձվով տտոկ», տալկալ (달걀 կամ 계란)
  • Կյոնգդան (경단) — տտոկ անկոյով կամ քունջութի պաստայով։ Ձևավորված սև քունջութի սերմերով և փոշիով։
  • Պուպհյոն (부편), ծածկված է կամուլով և լոբու փոշիով[2]։

Տապակած տտոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հվաջոն [2] — քաղցր ձիթաբլիթներ կպչուն բրնձի ալյուրից և Rhododendron mucronulatum թերթիկներ, ոսկեծաղիկներներ կամ վարդեր։
  • Պուկկումի (부꾸미), տապակի մեջ տապակված խաչի տեսքով քաղցր տտոկ միջուկով[3]
  • Չուակ (주악), տապակած տտոկ բրնձի ալյուրից, սնկով, զիզիֆուսով և շագանակով։ Չուակը ներկում են բնական ներկերով և ծածկում են շաքարով կամ մեղրով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sujeongfood.com/ricecake/ricecake4-s3.htm Արխիվացված 2005-01-14 Wayback Machine 떡조리기구
  2. 경남도민일보 ::: 밀양떡, 양반 입맛 사로잡던 그 맛 그대로
  3. «Bukkumi (부꾸미)» (Korean). Doosan Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «주악 (juak)». Click Korea Oline Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.