Փոլ Ուեսթֆալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ուեսթֆալ
Paul Westphal

Փոլ Ուեսթֆալը 1975 թվականին
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1950(1950-11-30)
Ծննդավայր Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել է հունվարի 2, 2021(2021-01-02)[1] (70 տարեկան)
Վախճանի վայրը Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Հասակ 1,93 մ
Քաշ 88 կգ
համալսարան Հրվ. Կալիֆորնիա (1969—1972)
Դրաֆթի տարի 1972 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ
Դրաֆթ ակումբ Բոստոն Սելտիքս
Կարիերա սկիզբ 1972 թվական
Կարիերա ավարտ 1983 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 823
  • Միավորներ՝ 12809 (15,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 1580 (1,9 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 3591 (4,4 փ/խ)
  • Խլումներ՝ 1022 (1,2 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 262 (0,3 բ/խ)

Փոլ Ուեսթֆալ (անգլ.՝ Paul Westphal, նոյեմբերի 30, 1950(1950-11-30), Տորրանս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 2, 2021(2021-01-02)[1], Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվող պաշտպանի դիրքում։ Սովորել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1972 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Բոստոն Սելտիքս» ակումբի կողմից՝ 10-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ֆինիքս Սանս», «Սիեթլ Սուպերսոնիքս» և «Նյու Յորք Նիքս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12 մրցաշրջան։ 1973-74 թվականների մրցաշրջանին Ուեսթֆալ Սելտիքսի կազմում դարձել է NBA չեմպիոն։ 1968 թվականին ճանաչվել է ավագ դպրոցում սովորողների միջև լավագույն բասկետբոլիստ։ Հինգ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1977-1981)։ Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1977, 1979 և 1980), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1978)։ «Սանս»-ում նրա կողմից անմահացված է 44-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, պաղացել է 823 խաղ, որոնց ժամանակ հավաքել 12 809 միավոր (15,6 մ/խ), կատարել 1580 անդրադարձ, 3591 փոխանցում, 1022 խլում և 262 բլոկշոտ[2]։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերայի ավարտից հետո մարզել է «Ֆինիքս Սանս» (1988-1996), «Սիեթլ Սուպերսոնիքս» (1998-2000) և «Սակրամենտո Քինգս» (2009-2012) ակումբները[3]։

Երկու անգամ նշանակվել է Արևմտյան կոնֆերենցիայի NBA բոլոր աստղերի խաղի գլխավոր մարզիչ (1993, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ուեսթֆալ» հոդվածին։