Jump to content

Փոլ Անաստաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Անաստաս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1962(1962-05-16)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՔուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրանդեյսի համալսարան և Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս և գիտնական
ԱշխատավայրԵյլի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Paul Anastas Վիքիպահեստում

Փոլ Անաստաս (անգլ.՝ Paul Anastas, մայիսի 16, 1962(1962-05-16)[1], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[6]), ամերիկացի գիտնական, գյուտարար, գրող, ձեռնարկատեր, պրոֆեսոր և պետական ​​ծառայող։ Եյլի համալսարանի Կանաչ քիմիայի և կանաչ ճարտարագիտության կենտրոնի տնօրենը[7]։ Նախկինում աշխատել է որպես Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալության գիտական ​​խորհրդատու[8] ինչպես նաև գործակալության հետազոտությունների և զարգացման գծով օգնական՝ Նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված[9]։

Անաստասը լայնորեն հայտնի է էկոլոգիապես անվնաս քիմիական նյութերի նախագծման և արտադրության վրա տարած իր աշխատանքով։ Նա նաև շրջակա միջավայրի պահպանության կայուն գիտական զարգացման և նորարարության առաջամարտիկ է։

Անաստասը աշխարհի ուշադրությունը հրավիրել է շրջակա միջավայրին օգնելու մոլեկուլային դիզայնի հնարավորության վրա[10]։ Բազմաթիվ հոդվածներ և տասնհինգ գիրք է հրապարակել[11], ներառյալ իր հիմնական աշխատանքը համահեղինակ Ջոն Ուորների հետ[12], Կանաչ քիմիա. տեսություն և պրակտիկա։ Կանաչ քիմիայի նրանց 12 սկզբունքները ավագ դպրոցների, քոլեջների և ավարտական ​​ծրագրերի հիմքում են ամբողջ աշխարհում[13] և էապես փոխել են քիմիական արդյունաբերության լանդշաֆտը Միացյալ Նահանգներում և այլ երկրներում[14]։

Անաստասը իր կարիերան սկսեց EPA-ում քիմիկոսի հաստիքով։ Այնտեղ հորինել է «Կանաչ քիմիա» տերմինը[15] և սկիզբ դրել ոլորտի առաջին հետազոտական ​​ծրագիրը։ 1997 թվականին Ամերիկյան Քիմիական միությանը կից համահիմնադրել է Կանաչ Քիմիայի ինստիտուտը[16] իսկ 1999-2004 թվականներին աշխատել է Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակում, որտեղ ծառայությունն ավարտեց որպես շրջակա միջավայրի գծով տնօրենի օգնական։ 2009 թվականին Անաստասը վերադարձավ EPA որպես EPA-ի Հետազոտությունների և զարգացման գրասենյակի (ORD) ադմինիստրատորի օգնական և Գործակալության գիտական ​​խորհրդատու։ 2012 թվականի փետրվարին նա այդ պաշտոններից հրաժարվեց՝ վերադառնալու Յեյլ և իր ընտանիք։ Ադմինիստրատորի օգնականի պաշտոնում աշխատել է ներգրավել գիտնականներին, ինժեներներին և EPA-ի շահագրգիռ կողմերին՝ միավորվելու կայունության ընդհանուր նպատակի շուրջ[17]։ 2011 թվականին համահիմնել է P2 Science քիմիական արտադրական ընկերությունը, 2017 թվականին կատալիզի ընկերությունը, Catalytic Innovations-ը և Inkemia Green Chemicals-ը։ Անաստասը ներկայումս Յեյլի համալսարանի Կանաչ քիմիայի և կանաչ ճարտարագիտության կենտրոնի տնօրենն է[7], որտեղ նա Թերեզա և Հ. Ջոն Հայնց անվան Քիմիան շրջակա միջավայրի համար ամբիոնն է ղեկավարում։

Անաստասը ծնվել և մեծացել է Քուինսիում, Մասաչուսեթս։ Նա գիտության և բնապահպանական հարցերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեց, երբ ականատես եղավ, որ իր մանկության տան հետևում գտնվող ճահճային տարածքները, զարգացման ծրագրի համար, բուլդոզերով ավերվել են[18]։ Ինը տարեկան հասակում, նա ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության հիմնադրման մասին իր էսսեի համար, նախագահ Ռիչարդ Նիքսոնից ստացավ «Գերազանցության մրցանակ»՝ «Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում իր ակնառու ձեռքբերումների» համար։ Դեռևս դեռահաս, Անաստասը Քուինսիում հանդիպեց և մտերմացավ կանաչ քիմիկոս Ջոն Ուորների հետ։ Զույգը մի քանի գիտական աշխատությունների և գրքերի, այդ թվում, Կանաչ քիմիայի 12 սկզբունքները գրքի համահեղինակ է[19]։ Անաստասը պահպանում է բոստոնյան առոգանությունը և իր հայրենի բեյսբոլի թիմի՝ Բոստոն Ռեդ Սոքսի հավատարիմ երկրպագուն է[18]։

Կրթությամբ նա սինթետիկ օրգանական քիմիկոս է։ Նա քիմիայից բակալավրի աստիճան ստացել է Մասաչուսեթսի Բոստոնի համալսարանում, իսկ քիմիայի մագիստրի և բ.գ.թ.Ph.D.-ն Բրենդեյսի համալսարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.heinzawards.org/pages/paul-anastas
  3. https://news.yale.edu/paul-anastas-named-fellow-american-chemical-society
  4. https://en.gdch.de/gdch/prizes-and-awards/gdch-prices/august-wilhelm-von-hofmann-commemorative-medal.html
  5. https://www.environment-prize.com/laureates/
  6. David E. Newton: Chemistry of the Environment. Infobase Publishing, 2009, 978-1-438-10974-9, p. 185.
  7. 7,0 7,1 «Center for Green Chemistry & Green Engineering at Yale |». greenchemistry.yale.edu.
  8. US EPA, ORD (2013 թ․ հունիսի 10). «Research». www.epa.gov.
  9. «President Obama nominates Paul Anastas, MS'87, PhD'90, to EPA post». BrandeisNOW.(չաշխատող հղում)
  10. Voutchkova, Adelina M.; Ferris, Lori A.; Zimmerman, Julie B.; Anastas, Paul T. (2010 թ․ հունվարի 30). «Toward molecular design for hazard reduction—fundamental relationships between chemical properties and toxicity». Tetrahedron. 66 (5): 1031–1039. doi:10.1016/j.tet.2009.11.002 – via ScienceDirect.
  11. «Books by Paul T. Anastas (Author of Green Chemistry)». www.goodreads.com.
  12. «John Warner Bio». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին.
  13. «Account Suspended». advancinggreenchemistry.org.
  14. «GreenBiz Article on Green Chemistry». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
  15. «Paul Anastas: A Power Player in the Global Chemical Industry – Yale Scientific Magazine». www.yalescientific.org.
  16. «American Chemical Society». American Chemical Society.
  17. «C&EN: Mr. Sustainability Goes to Washington».
  18. 18,0 18,1 "Green Chemistry Guru Charting New Course at EPA". The New York Times.
  19. «OnEarth: Pure Chemistry».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Անաստաս» հոդվածին։