Փիթեր Ֆորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փիթեր Ֆորս
Attributed to Charles Fenderich - Peter Force (1790-1868) - Google Art Project.jpg
 
Կուսակցություն՝ Վիգերի կուսակցություն
Մասնագիտություն՝ գրադարանավար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1790(1790-11-26)[1][2]
Ծննդավայր Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 23, 1868(1868-01-23)[1][2] (77 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]
Գերեզման Ռոք Քրիք գերեզմանատուն
Թաղված Ռոք Քրիք գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the United States (1867–1877).svg ԱՄՆ[4]

Փիթեր Ֆորս (անգլ.՝ Peter Force, նոյեմբերի 26, 1790(1790-11-26)[1][2], Փասայկ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունվարի 23, 1868(1868-01-23)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), ամերիկյան քաղաքական գործիչ, պատմաբան, արխիվագետ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթեր Ֆորսը ծնվել է ֆրանսիացի հուգենոտների ընտանիքում, որը գաղթել էր Ամերիկա դեռևս XVII դարում։ Ծնվել է փասաիկ-Ֆոլլսում, մի քանի տարի ապրել է Նյու-Պալցում, այնուհետև տեղափոխվել Նյու-Յորք, որտեղ սկսել է սովորել տպարանում։ Մասնակցել է 1812-1814 թվականների Անգլո-ամերիկյան պատերազմին և ստացել լեյտենանտի կոչում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Նյու-Յորք և շարունակել աշխատել տպարանում։ 1823-1841 թվականները եղել է «Ազգային հանդեսի» (National Journal) խմբագիրը, որը դարձել է նախագահի պաշտոնական «ձայնը»։ 1820-ական թվականներին եղել է Կոլումբիայի հասարակության անդամ՝ նպաստելով գիտության և արվեստի առաջընթացին։ Ակտիվորեն աջակցել է ապագա նախագահ Ջոն Քվինսի Ադամսին` 1824 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, որի արդյունքում դարձել է տեղական խորհրդի անդամ: Ընտրվել է Վաշինգտոնի քաղաքապետ 1836 և 1838 թվականներին, բայց կրել է անհաջողություն 1848 թվականին։

Ֆորսն առավել հայտնի է որպես Ամերիկյան հեղափոխության հետ կապված տարբեր պատմական փաստաթղթերի հավաքող և խմբագրող։ 1833 թվականին համաձայնության է եկել ԱՄՆ կառավարության հետ, հրապարակել ամերիկյան գաղութներին վերաբերող պատմական փաստաթղթերի ժողովածու՝ «Ամերիկյան արխիվներ» վերնագրով։ Այս աշխատության վրա Ֆորսն աշխատել է շուրջ 30 տարի և հրատարակել 9 հատոր (նախատեսված էր 20-ը)։ Այս աշխատանքն իրականացնելու համար հավաքել է Ամերիկայի պատմությանը վերաբերող մեծ քանակությամբ գրքեր, քարտեզներ, ձեռագրեր և փաստաթղթեր։ Բացի այդ, Ֆորսն ունի մի շարք աշխատություններ, որոնք վերաբերում են ամերիկյան նահանգների պատմությանը։

Փիթեր Ֆորսը մահացել է 1868 թվականի հունվարի 23-ին, Վաշինգտոն քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1016545835 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Record #10238479f // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղում[խմբագրել | խմբագրել կոդը]