Փիթեր Սկալտորպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Սկալտորպ
Ծնվել էապրիլի 29, 1929(1929-04-29)[1][2][3]
Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա
Երկիր Ավստրալիա
Մահացել էօգոստոսի 8, 2014(2014-08-08)[1][2][3] (85 տարեկան)
Woollahra
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ
ԱշխատավայրՍիդնեյի համալսարան
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
ԱնդամակցությունԱվստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[4]
Պարգևներ
Կայքpetersculthorpe.com.au

Փիթեր Ջոշուա Սկալտորպ (անգլ.՝ Peter Joshua Sculthorpe, ապրիլի 29, 1929(1929-04-29)[1][2][3], Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա - օգոստոսի 8, 2014(2014-08-08)[1][2][3], Woollahra, ավստրալացի կոմպոզիտոր, 1997 թվականին արժանացել է «Australia ' s Living National Treasures» (Ավստրալիայի կենդանի ազգային արժեք) մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիթերը ծնվել է Լոնեստոնում (Տասմանիա), որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Կրթություն է ստացել Լոնեստոնի եկեղեցուն պատկանող քերականության դպրոցում։ Մայրը՝ Էդնան եղել է դպրոցի ուսուցչուհի։ Փիթերը դաշնամուր նվագել սովորել է ինը տարեկանից, միևնույն ժամանակ սկսել է երաժշտություն գրել։ Տասնվեց տարեկանում Սկալտորպն ընդունվել է Մելբուռնի համալսարան, որն էլ ավարտել է 1950 թվականին և ստացել դաշնակահարի բակալավրի աստիճան։ Թասմանիա վերադառնալուց հետո Սկալտորպը եղբոր հետ բացել է մարզական ապրանքների խանութ։ 1955 թվականին Սկալտորպի գրած դաշնամուրի համար սոնատինան դարձել է նրա առաջին աշխատանքը, որը կատարվել է Բադեն-Բադենում երաժշտության համաշխարհային օրերին[5]։

1958 թվականին Սկալտորպը Մելբուրնի համալսարանից ստացել է Լիսեթ Բենտվիչի անվան կրթաթոշակ՝ ուսումը շարունակելու համար Օքսֆորդի Ուոդհեմ քոլեջում՝ Էդմունդ Ռաբրայի և Էգոն Ուելսի հետ։ Օքսֆորդում նա հանդիպել է կոմպոզիտորներ Պիտեր Մաքսվելլ Դեյվիսին և Ջոն Քեյջին։ 1960 թվականին Սկալտորպը վերադարձել է Ավստրալիա, իսկ 1963 թվականից մինչև թոշակի անցնելը դասավանդել Սիդնեյի համալսարանում։ 1966-1967 թվականներին աշխատել է Եյլի համալսարանում, 1972-1973 թվականներին եղել է Սասեքսի համալսարանի պրոֆեսոր։

1977 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (Բրիտանական կայսրության շքանշանի սպա), 1990 թվականին՝ Ավստրալիայի շքանշանի (Ավստրալիայի շքանշանի սպա)։

1980 թվականին ստացել է «Ավստրալական կինոինստիտուտի մրցանակ»՝ Լավագույն բնօրինակ երաժշտության համար։ 1992 թվականին ավստրալական երաժշտության ստեղծման գործում ունեցած վաստակի համար կոմպոզիտորն արժանացել է «Sir Bernard Heinze Award» մրցանակի։ 2008 թվականին նրա «Irkanda IV » ստեղծագործությունն ընդգրկվել է Լուսանկարչական և աուդիո փաստաթղթերի ազգային արխիվում։

Սկալտորպը ստեղծել է մոտ 350 երաժշտական ժանրի ստեղծագործություն՝ երգեր (Հայնեի բանաստեղծությունների վրա և այլն), օրատորիաներ՝ երգչախմբային կատարման, օպերայի, կամերային երաժշտության և նվագախմբի համար, հոգևոր երաժշտություն և երաժշտություն կինոնկարների համար։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել և ձայնագրվել են Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի, Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբի, Տասմանիայի սիմֆոնիկ նվագախմբի, Ադելաիդայի սիմֆոնիկ նվագախմբի, Ավստրալիայի կամերային նվագախմբի, Գոլդների քառյակի, Բրոդսկի քառյակի, Քրոնոս քառյակի, Անն Սոֆի ֆոն Օտերի և Ալեքսանդր Իվաշկինի կողմից։

1970-ականների սկզբին Սկալտորպը նշանված է եղել ավստրալացի կոմպոզիտոր և երաժշտական մանկավարժ Անն Բոյդի հետ, բայց երբեք չի ամուսնացել։

Ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Fifth Continent (1963)
  • Sun Music I (1965)
  • Sun Music II (1969)
  • Sun Music III (1967)
  • Sun Music IV (1967)
  • Love 200 (1970)
  • Music for Japan (1970)
  • Love 200 (1972)
  • Small Town (1976)[6]
  • Port Essington (1977)[7]
  • Mangrove (1979)
  • Earth Cry (1986)
  • Kakadu (1988)
  • Memento Mori (1993)
  • Cello Dreaming (1998)
  • From Oceania (2003)
  • Beethoven Variations (2006)
  • Songs of Sea and Sky
  • Mangrove,
  • My Country Childhood
  • Shining Island (2011)[8]

Վոկալ, երգչախմբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Morning Song for the Christ Child (1966)
  • The Birthday of thy King (1988)
  • Requiem (2004)

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rites of Passage ( 1972–73)
  • Quiros (1982)

Կամերային, գործիքային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sonata for Viola and Percussion (1960)
  • Requiem for cello alone (1979)
  • Four Little Pieces for Piano Duet (1979)
  • Djilile for percussion ensemble (1986)
  • Djilile for viol consort (1995)
  • From Kakadu for solo guitar (1993)
  • Into the Dreaming for solo guitar (1994)
  • Earth Cry arr. for string quartet (1994)
  • From the River for piano and strings (2000)

Դաշնամուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Between Five Bells
  • Callabonna (1963)
  • Djilile (1989)
  • Koto Music I (1973)
  • Koto Music II (1976)
  • A Little Book of Hours
  • Mountains (1981)
  • Night Pieces: Snow; Moon; Flowers; Night; Stars (1971)
  • Nocturnal (1989)
  • Piano Sonatina (1954)
  • Riverina
  • Rose Bay Quadrilles
  • Song for a Penny (2000)
  • Simori

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Age of Consent (1969)[9]
  • Burke & Wills (1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Sculthorpe-2014.pdf
  5. «Emeritus Professor Peter Joshua Sculthorpe AO MBE» (PDF).
  6. «Small Town (1976)». Faber Music. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին., program notes
  7. «Port Essington : for strings by Peter Sculthorpe : Work : Australian Music Centre». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. Concert 10 – Henryk's Shining Island Արխիվացված 7 Ապրիլ 2011 Wayback Machine, music of Henryk Górecki and Sculthorpe's Shining Island world premier, title and themes based on a comment from Górecki to Sculthorpe, Canberra International Music Festival, 14 May 2011
  9. «AFI Award Winners: Feature Categories 1958–2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]