Փիթեր Մեյհյու
Փիթեր Մեյհյու անգլ.՝ Peter Mayhew | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 19, 1944[1] |
Ծննդավայր | Barnes, Սըրրի[2] |
Մահացել է | ապրիլի 30, 2019[3][4][1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Boyd, Ուայս շրջան, Տեխաս, ԱՄՆ[5][6][4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | կինոդերասան, orderly, դերասան և հեռուստատեսային դերասան |
Կայք | chewbacca.com |
![]() |
Փիթեր Մեյհյու (մայիսի 19, 1944[1], Barnes, Սըրրի[2] - ապրիլի 30, 2019[3][4][1], Boyd, Ուայս շրջան, Տեխաս, ԱՄՆ[5][6][4]), անգլիացի և ամերիկացի դերասան, բարերար և ձեռնարկատեր։ Առավել հայտնի է Չուբակկայի դերով «Աստղային պատերազմներ» սագայի IV-VII դրվագներում[7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Մեյհյուն ծնվել է 1944 թվականի մայիսի 19-ին Լոնդոնի Բորո Ռիչմոնդ-ափոն-Թեմսի Բարնս թաղամասում ՝ ոստիկանի ընտանիքում։
Մինչ աստղային կարիերայի սկիզբը աշխատել է հիվանդանոցում որպես ծառայող[9]։
- Կինոյի կարիերա
Իր դեբյուտային դերը խաղացել է «Սինբադը և վագրի աչքը» ֆիլմում 1977 թվականին։ Այս դերը ստացել է բոլորովին պատահական, երբ ֆիլմի պրոդյուսերները տեսել են նրա լուսանկարը թերթերից մեկում ՝ մեծ ոտքերով մարդկանց մասին հոդվածում։ Այսպիսով, Փիթեր Մեյհյուն ստացավ Մինոտավրոսի դերը։
Ռեժիսոր Ջորջ Լուկասը իր առաջին «Աստղային պատերազմներ» ֆիլմում դերասանի կարիք ուներ, ով կկարողանար խաղալ կապիկի նման արարած Չուբակկայի դերը։ Սկզբում այս դերի համար դիտարկվում էր բոդիբիլդինգր Դեյվիդ Փրոուզը, սակայն հետագայում նրան ընտրեցին Դարթ Վեյդերի դերում։ Ինչպես ասաց Լուկասը, «այն ամենը, ինչ Մեյհյուն պետք է աներ Չուբակկայի դերը ստանձնելու համար, պարզապես կանգնել էր իր ողջ հասակի վրա», որը 2 մետր 21 սմ էր[9]։ Չուբակկան հնչյունավորել է ոչ թե ինքը ՝ Փիթեր Մեյհյուն, այլ ձայնային ռեժիսոր Բեն Բերտը, ով աշխատել է «Աստղային պատերազմներ» բոլոր սերիաների վրա։
Ավելի ուշ Մեյհյուն կարող էր կատարել օտարի դերը համանուն ֆիլմում, սակայն դերը բաժին է հասել Բոլաջի Բադեջոյին։
- Անձնական կյանք
1999 թվականին 55 տարեկան հասակում Փիթեր Մեյհյուն ամուսնացավ Էնջի Լյուկերի հետ (անգլ.՝ Angie Luker)։
2005 թվականի հոկտեմբերի 17-ին Փիթեր Մեյհյուն դարձավ ԱՄՆ-ի քաղաքացի։ Ապրել է Գրանբերի քաղաքում (Տեխաս), ունեցել է սեփական բիզնեսը։
2013 թվականին ենթարկվել է ծնկի վիրահատության, որից հետո ստիպված է եղել ձեռնափայտով քայլել։ 2015 թվականին հոսպիտալացվել է թոքերի բորբոքման պատճառով։
Մեյհյուն մահացավ 2019 թվականի ապրիլի 30-ին Տեխասի իր տանը[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմ | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1977 | Սինբադը և վագրի աչքը | Մինոտավրոս | |
Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս | Չուբաքա | ||
1978 | Սարսափ | Մեխանիկ | |
1980 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված | Չուբաքա | |
1982 | Էվոկի վերադարձը | Կարճամետրաժ կեղծ վավերագրական | |
1983 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը | ||
1987 | Աստղային տուրեր | Կարճամետրաժ գրավչություն | |
2002 | Կոմիքսների սրիկաներ | Կամեո | |
2004 | Զավեշտական գիրքը | Պսեվդոկումենտալ | |
2005 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը | Չուբաքա | |
2006 | Ստվերներ անտառում | Հարցազրույց | |
2008 | Երեկ սուտ էր | Մահացածներ | |
2009 | Երկրպագուներ | Կամեո | |
2015 | Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում | Չուբաքա | Դերը կիսեց Յոնաս Սուոտամոյի հետ |
2016 | Թանաքի մարդասպան | Քեռի Քլայդ | |
2017 | Աստղային պատերազմներ։ Վերջին ջեդայները | — | Չուբաքեի խորհրդատու (դերը խաղացել է Իյոնաս Սուոտամոն) |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1977 | Դոնի և Մարի | Չուբակկա | Հեռուստաշոուներ, 1 Էպիզոդ |
1978 | Աստղային պատերազմներ։ Տոնական Հատուկ | Հեռուստաֆիլմ | |
1979 | Հազել | Հսկա | Սերիալ, 1 Էպիզոդ |
1980 | Մապպետ շոու | Չուբակկա | Հեռուստաշոուներ, 1 Էպիզոդ |
1981 | Մութ աշտարակ | Բարձր ասպետ | Սերիալ, 5 Էպիզոդ |
1983 | № 73 | Կամեո | Սերիալ, 1 Էպիզոդ |
1985 | Քենի Էվերետի Շոուն | Տարբեր դերեր | Հեռուստաշոուներ, 1 Էպիզոդ |
1997 | MTV Movie Awards 1997 | Չուբակկա | Պարգևատրման արարողություն |
2004 | Հերոսի Ժառանգությունը | Սուշա (հնչյունավորում) | 1997 անիմեի անգլալեզու տարբերակը |
2005 | Ուշ շոու Դեյվիդ Լետերմանի հետ | Չուբակկա | Հեռուստաշոուներ, 1 Էպիզոդ |
2011 | Երգչախումբ | Սերիալներ, 1 դրվագով | |
2012 | Լավագույն անվտանգություն | Կամեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.cbsnews.com/news/peter-mayhew-died-chewbacca-actor-star-wars-dead-age-74-family-announces-today-2019-05-02/
- ↑ 3,0 3,1 3,2 Paul K., Convery S. Chewbacca actor Peter Mayhew dies aged 74 // The Guardian.com — 2019. — ISSN 1756-3224; 1354-4322; 0261-3077
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.lemonde.fr/cinema/article/2019/05/03/peter-mayhew-l-interprete-de-chewbacca-dans-star-wars-est-mort_5457607_3476.html
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nbcdfw.com/news/local/Boyd-Neighbors-Remember-Chewbacca-Actor-Peter-Mayhew-the-Gentle-Giant-Who-Lived-Among-Them-509413421.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.hollywoodreporter.com/heat-vision/peter-mayhew-chewbacca-star-wars-dies-at-74-1207099
- ↑ «Star Wars Bits: The Han Solo Movie, a Fan Petition For Peter Mayhew, and the Return of Ian McDiarmid?». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Original Chewbacca Actor Peter Mayhew Won't Return in Han Solo». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 9,0 9,1 «Биография Питера Мейхью». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Новости Mail.ru. «Умер исполнитель роли Чубакки из «Звездных войн»» (ռուսերեն). Новости Mail.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter Mayhew Internet Movie Database կայքում
- Կաղապար:Вукипедия
- Interview with Peter Mayhew on Slice of SciFi
- Interview with Peter Mayhew on Monster Island News
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Մեյհյու» հոդվածին։ |
|
- Մայիսի 19 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրիլի 30 մահեր
- 2019 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի բրիտանացի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի մանկագիրներ
- Աստղային պատերազմներ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ