Jump to content

Փափկապտղիկ կրիտմոտերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փափկապտղիկ կրիտմոտերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Զուգատերևածաղկավորներ (Zygophyllales)
Ընտանիք Զուգատերևազգիներ (Zygophyllaceae)
Ցեղ Malacocarpus
Տեսակ Փափկապտղիկ կրիտմոտերև (M. crithmifolius)
Միջազգային անվանում
Malacocarpus crithmifolius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Փափկապտղիկ կրիտմոտերև (լատին․՝ Malacocarpus crithmifolius), զուգատերևազգիների ընտանիքի, փափկապտղիկ ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփ է՝ ցրված, տարածված ճյուղերով, մինչև 1 մ բարձրությամբ, ծածկված թաղանթաձև անջատվող, սպիտակավուն կեղևով։ Առանցքների և բազմամյա ճյուղերի վրա կեղևը գորշամոխրավուն է։ Բնափայտը դեղին է։ Տերևադասավորությունը հերթադիր է, տերևները նստադիր են, ձվաձև ուրվագծով, մինչև 6 սմ երկարությամբ, անկանոն հատվածքով գծանշտարաձև, ամբողջական կամ կտրատված, մերկ։ Տերևակիցները նշտարաձև են կամ կտրատված, մանր։ Ծաղիկները միայնակ են, տերևների նկատմամբ հակադիր դասավորությամբ, բաժակաթերթիկները և պսակաթերթիկները 5-ական են։ Վերջինները սպիտակ են, նշտարաձև։ Առէջները, որոնք 15 հատ են, թելիկների հիմքում լայնացած են, սերմնարանը 2-4 բնանի է։ Հատապտուղը գնդաձև է, 0.6-1 սմ տրամագծով, գորշակարմրավուն, պտղի վրա պահպանվող սռնակով։ Սերմերը համարյա ձվաձև են, մուգ գորշավուն։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիսին։

Էկոլոգիական խումբը VIII: Մշակության հավանական շրջանները՝ 23-25, 27-28:

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կասպից ծովի արևելյան ափի երկարությամբ մինչև Արալի ծով (Մանգիշլակ, Ուստյուրտ, արևմտյան Կարակում), արևմտյան Կոպետ-Դաղ, Հյուսիսային Իրան։ Աճում է ժայռուտներում, քարքարոտ լանջերում, մանր խճաքարային բերվածքներում։ Կարելի է մշակել անապատակիսաանապատային այն շրջաններում, որտեղ այլ թփատեսակներ չեն աճում կամ դժվարությամբ են աճում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 143։