70 սմ բարձրությամբ բազմամյա, վերին մասում ճյուղավոր ցողուններով խոտաբույս է։ Երկարավուն-օվալաձև, սրածայր տերևները հակադիր դասավորված են բարակ և թույլ ցողունի վրա։ Վերին տերևները նստադիր են, ստորինները՝ կարճ կոթուններով։ Կիսահովանոցներում հավաքված ծաղիկները սպիտակ են, հնգանդամ և երկար ծաղկակոթերով։ Պսակաթերթիկները երկար են և խորը բաժանված են երկու մասերի։ Բաժակաթերթիկները երկու անգամ կարճ են պսակաթերթիկներից։ Ձվաձև-երկարավուն պտուղը տուփիկ է, որը հասունանալիս բացվում է հինգ ատամիկներով[1]։