Jump to content

Փարիզից սիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզից սիրով
անգլ.՝ From Paris with Love
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ[1][2] և թրիլեր
Թեմակազմակերպված հանցագործություն
Թվական2010 և մարտի 25, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊիեռ Մորել[1][4][5][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն[5] և Վիրժինիա Սիլլա[5]
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն և Adi Hasak?
ԴերակատարներՋոն Տրավոլտա[4][6][2][…], Ջոնաթան Ռիս Մեյերս[4][7], Կասիա Սմուտնյակ[4][6][2][…], Ռիչարդ Դերդեն[6][2][7], Բինգ Յին[7], Շեմս Դահմանի[7], Կլարա Պլումե, Դեյվիդ Գասման[7], Էրիկ Գոդոն, Ֆրեդերիկ Շու[7], Ժան Մարկ Լուբիեր, Քելի Փրեսթոն[7], Լյուկ Բեսոն, Մելիսա Մարս[7], Միխայել Վանդեր-Մեյրեն[7], Մոստեֆա Սիտտի[7], Սամի Դար[7], Յին Հանգ[7] և John Sehil?
ՕպերատորՄիշել Աբրամովիչ
ԵրաժշտությունԴևիդ Բաքլի
ՄոնտաժՖրեդերիկ Տորավալ
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԱնսի և Փարիզ
ԿինոընկերությունEuropaCorp, M6 և Canal+
Տևողություն93 րոպե
Բյուջե$44 մլն[8]
Շահույթ$52,826,594[8]
IMDbID 1179034
ԿինոՊոիսկID 427202
Պաշտոնական կայքէջ

Փարիզից սիրով (անգլ.՝ From Paris with Love), Պիեռ Մորելի նկարահանած գեղարվեստական ֆիլմը, որի սցենարի հեղինակներից մեկը Լյուկ Բեսոնն է։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Ջոն Տրավոլտան ու Ջոնաթան Ռիս Մեյերսը[9]։

Առաջին հայացքից Ջեյմս Ռիզը Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի անձնական օգնականն է, Փարիզում վարում է արժանավոր կյանք, ապրում է գեղեցկուհի ֆրանսուհու հետ։ Սակայն իրականում նա Կենտրոնական հետախուզական վարչության կրտսեր աշխատակից է, որ երազում է դառնալ լիիրավ գործակալ և մասնակցել իսկական գործողությունների։ Բայց մինչ այդ նրան վստահում են միայն գաղտնի մեքենայի համարանիշը փոխելու գործը կամ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի գրասենյակում գաղտնալսմանի սարքի տեղադրումը։ Ջեյմսի ընկերուհին՝ Կառոլինը, նրան խնդրում է ամուսնանալ իր հետ և նվիրում է, մի մատանի, որը «պատկանել է իր հորը»։

Ջեյմսի պաշտոնը բարձրացնում են և հայտնում, որ նա պիտի աշխատի հատուկ գործակալ Չարլի Վեքսի հետ, ով հենց նոր է ժամանել Ֆրանսիա։ Չառլիին չեն թողնում դուրս գալ օդանավակայանի մաքսատնից։ Ռիզը չի հասկանում, թե ինչու է նա այդքան համառորեն փորձում իր հետ տանել ԱՄՆ-ից բերած էներգետիկ ըմպելիքները, որոնցից կարելի է գնել նաև Ֆրանսիայում, սակայն Վեքսի ու մաքսատան աշխատողի վեճին վերջ տալու համար նա Վեքսի պայուսակի վրա կպցնում է «Դիվանագիտական փոստ» մակագրությամբ թուղթն ու վերցնում այն։ Մեքենայում Վեքսը էներգետիկ ըմպելիքի տարաներից հանում է իր սիրելի Sig Sauer P226 ատրճանակի մասերն ու հավաքում այն։ Ատրճանակը պատրաստվել էր պատվերով, և Վեքսն այն կոչում էր «միսիս Ջոնս»։ Վեքսը պատմում է, որ իրենք գնում են չինական ռեստորան, որտեղ մի աղջիկ (ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի զարմուհին, ինչպես հետո է պարզվում) գնել է թմրանյութ և մահացել դրա չարաշահումից։ Ռիզը Վեքսին տանում է նշված ռեստորանը, որտեղ Վեքսին հաջողվում է միայնակ չեզոքացնել բոլոր չինացիներին։ Նա Ռիզին է հանձնում այնտեղից վերցրած կոկաինով լի սկահակը և հանձնարարում տանել որպես ապացույց։ Հետո նրանք շարունակում են գնալ թմրավաճառների հետքերով, և Ռիզն իմանում է, որ իրականում նրանք փնտրում են պակիստանցի ահաբեկիչներին, որոնց վճարում են թմրանյութերի վաճառքից ստացված փողերով։ Արդյունքում նրանք հայտնվում են մի բնակարանում, որի պատին փակցված են Ռիզի լուսանկարները։

Ջեյմսը Վենքսին ընթրիքին հրավիրում է իր տուն։ Կառոլինն էլ ընթրիքի էր հրավիրել իր պակիստանցի ընկերուհուն։ Վեքսը պարզում է, որ բնակարանում գաղտնալսման սարքեր կան, և պակիստանցի աղջկա հեռախոսին հնչած ստուգող զանգից հետո Վեքսը կրակում է նրա վրա և հայտարարում, որ Կառոլինը կապված է ահաբեկիչների հետ. նա հետևել է Ռիզին, նվիրել նրան մատանին, որի օգնությամբ էլ ահաբեկիչները գտել էին նրանց։ Կառոլինը կրակում է Ռիզի վրա ու փախչում։ Վեքսին հաջողվում է տեսնել միայն այն մեքենան, որով հեռանում է Կառոլինը։

Հաջորդ առավոտյան ԱՄՆ-ից գալիս է պատվիրակություն՝ մասնակցելու դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը։ Վեքսը մտածում է, թե ահաբեկիչների նպատակը պատվիրակությունն է։ Նա հետևում է այն մեքենային, որով նախորդ օրը հեռացել էր Կառոլինը։ Ռիզը, որ վնասվածքի պատճառով մնացել էր տանը, հասկանում է, որ ահաբեկիչների գլխավոր նպատակը կլինի ԱՄՆ դեսպանատունը, որտեղ տեղի կունենա ընդունելությունը։ Վեքսին հաջողվում է պայթեցնել ահաբեկչի մեքենան, նախքան նա կհասներ պատվիրակության ավտոշարասյանը։

Ռիզը գնում է դեսպանատուն, ուր Կառոլինը մտել էր Ռիզի անցաթղթով։ Ռիզը, գտնելով մահապարտի գոտով Կառոլինին, փորձում է ամեն ինչ վերջացնել խաղաղ ճանապարհով, ասում է որ սիրում է նրան, սակայն երբ Կառոլինը փորձում է պայթեցնել, Ռիզը կրակում է նրա գլխին։ Վեքսին հաջողվում է չեզոքացնել պայթուցիկը։

Ֆիլմի վերջում Ռիզը, ով արդեն Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է, Վեքսի հետ գնում է օդանավակայան՝ ճանապարհելու նրան։

Դերասան Դեր
Ջոն Տրավոլտա Չարլի Վեքս Չարլի Վեքս
Ջոնաթան Ռիս Մեյերս Ջեյմս Ռիզ Ջեյմս Ռիզ
Կասյա Սմուտնյակ Կառոլին Կառոլին
Ռիչարդ Դարդեն Բենինգտոն դեսպան Բենինգտոն
Amber Rose Revah Նիկոլ պակիստանցի Նիկոլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1179034/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135259.html
  3. Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/pozdrowienia-z-paryza
  5. 5,0 5,1 5,2 http://www.sinemalar.com/film/45858/paristen-sevgilerle
  6. 6,0 6,1 6,2 http://www.beyazperde.com/filmler/film-135259/
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://www.imdb.com/title/tt1179034/fullcredits
  8. 8,0 8,1 «From Paris With Love». Box Office Mojo. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  9. «Փարիզից սիրով» ֆիլմը imdb.com կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]