Փառնակես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փառնակես
Ծնվել էմարտի 28, 1850(1850-03-28)
ԾննդավայրԱստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1912(1912-12-09) (62 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդրամատուրգ և ուսուցիչ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Փառնակես Վիքիդարանում

Փառնակես (Մակար Տեր-Սարգսյան, մարտի 28, 1850(1850-03-28), Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1912(1912-12-09), Երևան, Ռուսական կայսրություն[1]), հայ դրամատուրգ, ուսուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակար Տեր-Սարգսյանը ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղում: 1872 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ուսուցչություն է արել Ալեքսանդրապոլում, Երևանում։ Գրել է մոտ 20 վոդևիլ ու կատակ («Խոլերա», «Նիսիա» («Չուտողի մալը ուտողին հալալ ա»), «Դասախոսություն», «Կկակղես, կուտես», «Ապուշներ», «Երկու կրակի մեջ» և այլն), որոնք ժամանակին բեմադրվել են՝ նպաստելով հայ թատրոնի զարգացմանը։ Ստեղծագործություններում պատկերված են Երևանի նահանգի կյանքն ու կենցաղը, ծաղրված մարդկային թուլությունները, անտարբերությունը լուսավորության ու կրթության նկատմամբ[2][3]։

Մահացել է 1912 թվականին, Երևանում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոլերա
  • Նիսիա («Չուտողի մալը ուտողին հալալ ա»)
  • Դասախոսություն
  • Կը կակղես, կուտես
  • Ապուշներ
  • Երկու կրակի մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png