Փառանձեմ Սարուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փառանձեմ Սարուխանյան
Ծնվել էհունվարի 17, 1906(1906-01-17)
ԾննդավայրՆոր Բայազետ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1988(1988-12-02) (82 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտությունմանրէաբան և վիրաբույժ
ԱմուսինԼևոն Երզինկյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Փառանձեմ Գևորգի Սարուխանյան (հունվարի 17, 1906(1906-01-17), Նոր Բայազետ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1988(1988-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967

Մանրէաբան Լևոն Երզինկյանի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառանձեմ Սարուխանյանը ծնվել է 1906 թվականին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): 1929 թվականին ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը: 1941 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի Կենսաբանության, 1947-1988 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտներում [1]։

Աշխատանքները վերաբերում են արտադրողական միկրոօրգանիզմների կենսաբանական առանձնահատկություններին: Սարուխանյանի հետազոտությունների շնորհիվ ստացվել և արտադրության (կաթի, պանրի, գինու, հացի և այլն) մեջ ներդրվել են մի շարք խմորասնկեր[2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Микрофлора основных бродильных производств Армянской ССР и биологические особенности производственных микроорганизмов. Ереван: Изд-во АН АрмССР, 1960 . 308 с.
  • Հացաթխման բիոլոգիական պրոցեսները և շաքարասնկային մակարդը, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1953 . 36 էջ:
  • Շաքարասնկեր, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1945:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Սարուխանյան, Փառանձեմ Գևորգի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-10 
  3. «Կոհա առցանց քարտարան, Սարուխանյան, Փառանձեմ Գևորգի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-10