Փառանձեմ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Փառանձեմ Բարսեղյան
Փառանձեմ Բարսեղյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1925
ԾննդավայրՔարահունջ
Մահացել էհունվարի 23, 2016
Ազգությունհայ
ԳործունեությունԱրցախյան շարժման մասնակից
ԱմուսինՎարդան Տոռոզյան

Փառանձեմ Ալեքսանի Բարսեղյան (առավել հայտնի է Փառանձեմ մայրիկ անունով), (դեկտեմբերի 8, 1925, Քարահունջ, Հայաստան - հունվարի 23, 2016, Նոր Հաճն), Արցախյան շարժման մասնակից, Նոր Հաճն քաղաքում կազմակերպված միտինգների, ցույցերի, երթերի կազմակերպիչ, «Սապֆիր» արտադրական միավորումում սեփական նախագծով արտադրված զենքի փորձարկումից զոհված Էդիկ Վարդանի Տոռոզյանի մայրը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառանձեմ Բարսեղյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 8-ին, Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում։ 1988- 2013 թվականներին Փառանձեմ մայրիկը ակտիվ գործունեություն է ծավալել Նոր Հաճն քաղաքում, ինչպես նաև մասնակցել Արցախյան համազգային շարժմանը և Հայաստանի քաղաքական բազմաթիվ իրադարձություններին[3][4][5]։ Նա արցախյան շարժման սկզբից կարել և բաժանել է եռագույն դրոշներ մայրաքաղաքի ցուցարարներին։ Իր որդու՝ Էդիկի զոհվելու մեկ ամյա տարելիցը լրանալուց հետո նա 1990 թվականի սեպտեմբերին մեկնել է Մոսկվա՝ 83 վարդով շնորհավորել գիտնական Վիկտոր Համբարձումյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Այդ օրերին Մոսկվայում հացադուլ էին հայտարարել Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Սեմյոն Բաբայանը, Վաչագան Գրիգորյանը։ Փառանձեմ Բարսեղյանը նրանց հորդորել է դադարեցնել հացադուլը։ 1990 թվականի հոկտեմբերի 21-ին այցելել է Էդիկ Տոռոզյանի ծնողներին՝ Փառանձեմ մայրիկին և Վարդան հայրիկին, ընտանեկան ալբոմում կատարելով հետևյալ գրառումը.

Այս տողերը նվիրում եմ թանկագին Էդիկի հիշատակին, որը չխնայեց ոչինչ իր հայրենիքի համար, մեր բոլոր երիտասարդները հիացմունքով ընդունեցին նրա գործունեությունը, նրա պայքարը։ Այժմ թող ընդօրինակեն նրան։ Երկար կյանք ու սփոփանք նրա ծնողներին։ Ես մեծ հարգանքով և ակնածանքով այցելեցի նրանց տուն[փա՞ստ]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տարիք ու ցասում. տարեց բողոքավորն ասում է, որ հանրահավաքի է գնում հանուն երազանքի ու հիշողության - Ակնարկներ | ArmeniaNow.com». www.armenianow.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  2. ԿՅԱՆՔՈՒՄ ՑԱՎԸ ՇԱՏ Է...
  3. Փառանձեմ մայրիկի ասելիքը` Դավութօղլուին. «Ինձ թվում է`հայի սերունդ ես, թուրք ես դարձել»
  4. AuroSystem.com (2011 թ․ սեպտեմբերի 24). «Փառանձեմ մայրիկը հրապարակավ այրել է Սերժ Սարգսյանի նկարը». ՀՐԱՊԱՐԱԿ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  5. «ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]