Փախչել, հասնել, սիրահարվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փախչել, հասնել, սիրահարվել
ռուս.՝ Убежать, догнать, влюбиться
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորMikhail Shevchuk?
ՊրոդյուսերՖեոդոր Բոնդարչուկ
Սցենարի հեղինակԻլյա Տիլկին
ԴերակատարներԿոնստանտին Կրյուկով, Վլադիմիր Էտուշ և Լյուբով Աքսյոնովա

«Փախչել, հասնել, սիրահարվել» (ռուս.՝ «Убежать, догнать, влюбиться», աշխատանքային անվանումը՝ «Կովկասի լավագույն աղջիկ» (ռուս.՝ «Лучшая девушка Кавказа»), Միխայիլ Շևչուկի կինոֆիլմը, որը նկարահանվել է 2013 թվականին։ Սկզբնական նախագծում եղել է Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի երկրորդ ռեմեյքը, սակայն հետագայում դարձել է ինքնուրույն ֆիլմ՝ բնօրինակից պահպանելով միայն առանձին մոտիվներ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականին[1][2]։

Վլադիմիր Զելդինի վերջին ֆիլմն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարար Բորիսը փախչում է իր ավստրիացի հարսնացուից դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղ պատահականության բերումով երաժշտության ուսուցիչ է դառնում տեղացի աղջիկ Նինայի համար։ Նինան չի ցանկանում ամուսնանալ հոր գտած փեսացուի հետ, և ամեն գնով փորձում է հետաձգել հարսանիքը։ Դրանում նրան օգնում է Բորիսը. նա որոշում է գողանալ Նինային ըստ տեղական սովորության, և այժմ նրանք ստիպված են թաքցնել ոչ միայն Նինայի փեսացուից, այլև Բորիսի անսպասելիորեն ժամանած հարսնացուից։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին ԿրյուկովԲորիս
  • Լյուբով ԱքսյոնովաՆինա
  • Վլադիմիր Էտուշ«Շատ Կարևոր Մարդ»
  • Վլադիմիր Զելդին – «Մարդը Լեգենդ»
  • Յուսուպ Օմարով – Ռուսլան
  • Յուլիկա Վագներ – Աննա
  • Ալեքսանդր Ռեզալին – Դավիթ Գեորգիևիչ
  • Թեոնա Դոլնիկովա – Ֆատիմա
  • Մարինա Գուբինա
  • Մարիա Կուդրյավցևա – բորտուղեկցորդուհի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երաժշտական կոլեկտիվը Պետրա Նալիչա – «Никогда»
  • Այդամիր Մուգու – «Чёрные глаза»
  • Լյուբով Նովիկովա – «Где-то на белом свете»
  • Մուրակիմի – «Где-то» և «Только с тобой»
  • Թամարա Յանդիևա – «Когда ты придёшь к ручью»

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մշակվել է Գայդայի օրիգինալ կինոնկարի մեկ այլ ռեմեյքի հետ միաժամանակ, որը նրա սյուժեին հետևել է գրեթե այն աստիճան, որ այն բացասաբար է ընդունվել քննադատների ու հանդիսատեսի կողմից։ Այս ֆիլմն ի սկզբանե ծրագրվել է որպես ավելի ինքնուրույն[3]։ Ի տարբերություն այդ երկու ֆիլմերի, «Փախչել, հասնել, սիրահարվել» կինոնկարն իսկապես նկարահանվել է Կովկասում[4]։ Վլադիմիր Էտուշը, որը նկարահանվել է նախատիպ ֆիլմում, նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, ընդ որում՝ նրա կերպարը պահպանել է բնօրինակի ազգանունը։

Նկարահանումների վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Սոչիում և Կարաչաևո-Չերկեսիայում։

Ֆիլմում Պսակադրության պալատի բացման ժամանակ երևում է Վ. Ի. Լենինի արձանը Զելենչուկսկայա ստանիցայի կենտրոնական հրապարակում[5]։ Բորիսի՝ լեռը բարձրանալու տեսարանում հետին պլանում երևում է աստղաֆիզիկական աստղադիտարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В московском кинотеатре «Космос» стартует неделя российского кино». РИА Новости. 15 июня 2016 года.
  2. ««Кавказскую пленницу» снова пересняли. Теперь ради рекламы курортов Северного Кавказа». ТАСС. 26 июля 2016 года.
  3. Съёмки фильма «Лучшая девушка Кавказа» идут полным ходом Արխիվացված 2016-06-17 Wayback Machine // StarHit.ru.
  4. В Сочи начались съемки фильма о «лучшей девушке Кавказа» // ЮГА.ру.
  5. Фракция КПРФ в Народном Собрании (Парламенте) Карачаево-Черкесской Республики в полном составе...(չաշխատող հղում)