Փաթիլ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փաթիլ (մուլտֆիլմ)ից)
Փաթիլ
կատ.՝ Floquet de neu
անգլ.՝ Snowflake, the White Gorilla
Տեսակլիամետրաժ ֆիլմ և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[1], արկածային ֆիլմ[1] և ընտանեկան ֆիլմ[1]
ՌեժիսորAndrés G. Schaer?
ՀնչյունավորումԷլզա Պատակի[2], Pere Ponce?[2], Carlos Latre?[2], Դևիդ Սփեյդ[2], Արիանա Գրանդե[2], Ժենետ Մաքարդի[2], Նատան Կրես[2], Dallas Lovato?[2] և Anna Gras?[2]
Երկիր Իսպանիա
Լեզուկատալաներեն և անգլերեն
ԴիստրիբյուտորLionsgate Films, ProVideo[3] և Հուլու
Տևողություն86 րոպե
Թվական2012, 2011, հունիսի 19, 2014[4] և սեպտեմբերի 26, 2013[3]
floquetdeneulapelicula.com(իսպ.)

«Փաթիլ» (կատ.՝ Floquet de Neu, իսպ.՝ Copito de nieve), ֆիլմ` կենդանի դերասանների և համակարգչային անիմացիայի համադրությամբ։ Թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 26ին Իսպանիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնա են բերում սպիտակ գորիլայի, որին ժամանակավորապես ապրելու են թողնում կենդանաբանական այգու տնօրենի տանը։ Այնտեղ նա ընկերանում է տնօրենի դստեր՝ Պաուլայի հետ, որը գորիլային կոչում էր «Փաթիլ»։ Շուտով եկավ ժամանակը, երբ Փաթիլին պետք է տանեին կենտրոնական կենդանաբանական այգի։ Այնտեղ Փաթիլը ծանոթանում է Այլրոմի՝ փոքր պանդայի հետ, որը հաճախ կատարում էր մեդիտացիա և կարծում, որ, այնուամենայնիվ, պետք է ծնվեր որպես սև հովազ և ծանոթանար իր հարևանների հետ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաթիլ անունով սպիտակ գորիլան 2004 թվականին սատկել է մաշկի քաղցկեղից[5][6] Բարսելոնայի կենդանաբանական այգում։ Այս անսովոր կենդանին ոգեշնչել է Խուլիո Ֆերնանդեսին ֆիլմ ստեղծելու համար։ Գաղափարը հավանության է արժանացել Շավյոր Թրեյսիի՝ Բարսելոնայի քաղաքապետի կողմից, որը այդ ամենում նկատել է Բարսելոնայի ապրանքանիշը գովազդելու մի հնարք[7]։

«Փաթիլը» առաջին մանկական ֆիլմն է, որ թողարկվել է Վալենսիայում՝ կատալաներենով[8]։ Կատալոնիայում ֆիլմը լույս է տեսել կատալաներենով 64 օրինակով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]