Ցոյ Են Գեն
Ցոյ Են Գեն կորեերեն՝ 최용건 | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1900 |
Ծննդավայր | Taechon County, Կորեական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1976[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Անկրոնություն |
Կրթություն | Նանկայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սպա |
Զբաղեցրած պաշտոններ | պաշտպանության նախարար |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն (1945), Korean Social Democratic Party? (1955), Կորեայի աշխատավորների կուսակցություն և Communist Party of Korea? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Choe Un-ju? |
![]() |
Ցոյ Են Գեն, Չոի Յոն Գոն (կոր.՝ 최용건, 崔庸健, հունիսի 21, 1900, Taechon County, Կորեական կայսրություն - սեպտեմբերի 19, 1976[1], Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), Հյուսիսային Կորեայի պետական և քաղաքական գործիչ։
Մասնակցել է ճապոնական կայսրության դեմ Մանջուրիայում կազմակերպված պարտիզանական շարժմանը։ 1946–1947 թվականներին եղել է Հյուսիսային Կորեայի ժամանակավոր ժողովրդական կոմիտեի ոստիկանական դեպարտամենտի պետ։ 1948–1957 թվականներին՝ ԿԺԴՀ Ազգային պաշտպանության մինիստր, միաժամանակ, 1953 թվականից՝ մինիստրների կաբինետի նախագահի տեղակալ։ 1948 թվականից՝ ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) դեպուտատ, իսկ 1957–1972 թվականներին՝ ԳԺԺ նախագահության նախագահ։ 1972 թվականից՝ ԿԺԴՀ Կենտրոնական ժողովրդական կոմիտեի անդամ, ԿԺԴՀ փոխնախագահ։ 1946–1955 թվականներին եղել է Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական կուսակցության ԿԿ–ի նախագահ։ 1955 թվականից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ–ի և ԿԿ–ի քաղաքական կոմիտեի անդամ և (մինչև 1966 թվական) կուսակցության ԿԿ–ի նախագահի տեղակալ։ 1966 թվականից՝ ԿԱԿ ԿԿ–ի քարտուղար։ 1953 թվականին Ցոյ Են Գենին շնորհվել է ԿԺԴՀ փոխմարշալի, իսկ 1960 թվականին՝ Աշխատանքի հերոսի կոչում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 167)։ ![]() |
|
- ↑ 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)