Ցին Կան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցին Կան
չինարեն՝ 秦刚
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1966(1966-03-19)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՏյանցզին, Հեբեյ, Չինաստան[2]
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններԱրտաքին գործերի նախարարության Տեղեկատվության վարչության տնօրեն, Մեծ Բրիտանիայում ՉԺՀ դեսպանության արտակարգ և լիազոր դեսպանորդ, Արտաքին գործերի Արձանագրային վարչության տնօրեն, ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպան, Արտաքին գործերի նախարարության նախարար և փոխնախարար, ԱԳՆ մամլո խոսնակ,Պետական խորհրդական
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
Ստորագրություն
Изображение автографа
 Qin Gang Վիքիպահեստում

Ցին Կան ( չինարեն՝ 秦刚մարտի 19, 1966(1966-03-19)[1], Տյանցզին, Հեբեյ, Չինաստան[2]), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքական գործիչ, դիվանագետ, Չինաստանի Կոմկուսի 20-րդ Կենտկոմի անդամ, նախկինում պետության ղեկավարի տեղակալ, ԱԳՆ մամլո խոսնակ, Միացյալ Թագավորությունում դեսպանության արտակարգ և լիազորված դեսպանորդ, Տեղեկատվության վարչության տնօրեն, Արձանագրային վարչության տնօրեն, արտաքին գործերի նախարարի օգնական, փոխնախարար, ԱՄՆ-ում դեսպան, ԱԳՆ կուսակցության կոմիտեի փոխքարտուղար, ԱԳՆ նախարար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ժողովի անդամ և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին Կանը Հեբեյ նահանգի Հուայլայ համայնքից է, սակայն ծնվել է Թիենծինում։ 1984 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների համալսարանի միջազգային քաղաքականություն բաժինը և 1988 թվականին ավարտել այն[3]։ Նույն թվականին նշանակվել է Պեկինի դիվանագիտական ծառայության բյուրոյում՝ որպես չինարենի լեզվի քարտուղար[4]։ 1922 թվականին ընդունվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն և հաջորդաբար զբաղեցրել Արևմտյան Եվրոպայի գործերով վարչության կցորդի, երրորդ քարտուղարի, Միացյալ Թագավորությունում ՉԺՀ դեսպանության երրորդ քարտուղարի և երկրորդ քարտուղարի, փոխտնօրենի, տնօրենի, Միացյալ Թագավորությունում ՉԺՀ դեսպանտան խորհրդականի պաշտոնը[5]։

2005 թվականի հունվարին փոխարինել է Ճան Ցի Յուեյին որպես Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության վարչության փոխտնօրեն, Արտաքին գործերի նախարարությյան մամլո խոսնակ[6], իսկ ապրիլի 5-ի կեսօրին առաջին անգամ կազմակերպել է հերթական մամլո ասուլիսը[7]։ Որոշ գիտնականներ կարծում են, որ Ցին Կանն է առաջին անգամ առաջարկել «առանց հայտարարության այցելություն» տերմինը իր պաշտոնը զբաղեցնելու ժամանակ[8][9]։

2010 թվականի սեպտեմբերին ստանձնել է Միացյալ Թագավորությունում Չինաստանի դեսպաանտան արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[10][11]։

2011 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության վարչության տնօրենի և ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը[5]։

2015 թվականի հունվարի 2-ին նշանակվել է Արտաքին գործերի նախարարության Արձանագրային վարչության տնօրեն[12]։ 2017 թվականի ապրիլին աշխատել է որպես Արտաքին գործերի նախարարության նախարարի օգնական՝ պատասխանատու Լատինական Ամերիկայի տարածաշրջանային հարցերով, մամուլի և արձանագրային աշխատանքների գծով և շարունակել աշխատել որպես Արձանագրային վարչության տնօրեն[13]։

2018 թվականի սեպտեմբերին նշանակվել է Արտաքին գործերի փոխնախարար՝ պատասխանատու Լատինական Ամերիկայի տարածաշրջանային հարցերով մամուլի և արձանագրային աշխատանքների գծով[14]։

2019 թվականին նա այլևս պատասխանատու չէր Լատինական Ամերիկայի տարածաշրջանային գործերի համար և նշանակվեց եվրոպական տարածաշրջանային գործերի ղեկավար, որը ղեկավարում էր նախկին փոխնախարար Վան Չաոն։ Դեռևս պատասխանատու էր մամուլի և արձանագրային պարտականությունների համար։

ԱՄՆ-ում դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին «The Wall Street Journal»-ը հայտարարեց,որ Ցին Կանը կնշանակվի ԱՄՆ-ում որպես նոր դեսպան[15][16]։ Հուլիսի 28-ին Ցին Կանը մեկնեց Միացյալ Նահանգներ՝ ստանձնելու իր նոր պաշտոնը՝ որպես ԱՄՆ-ում Չինաստանի տասնմեկերորդ դեսպան[17]։

2022 թվականի հոկտեմբերին Ցին Կանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային ներկայացուցիչների համաչինական 20-րդ ժողովում ընտրվել է 20-րդ Կենտրոնական կոմիտեի անդամ[18]։

Արտաքին գործերի նախարարության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնի Ստանձնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի դեկտեմբերի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային ներկայացուցիչների համաչինական 13-րդ ժողովի մշտական հանձնաժողովի 38-րդ նիստի որոշմամբ, Ցին Կանը նշանակվել է Արտաքին գործերի նախարար՝ անհապաղ ուժի մեջ մտնելով[19]։ Ցին Կանը փոխարինեց Վան Ին, ով պաշտոնի բարձրացում էր ստացել և դարձել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղաքական բյուրոյի անդամ և Կենտրոնական աշխատանքային կոմիտեի Արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի տնօրեն, և դարձավ Չինաստանի Արտաքին գործերի նոր նախարար[20]։ Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը կարծում է, որ նա չի հետևել 2023 թվականի մարտին Ազգային ներկայացուցիչների համաչինական 14-րդ ժողովի իր նշանակումն ընդունելու սովորական պրակտիկան[21]։ 2023 թվականի հունվարի 2-ին Ցին Կանը վերադարձավ Չինաստան[22], իսկ հունվարի 5-ին նա պաշտոնապես հեռացվեց ԱՄՆ-ում ՉԺՀ դեսպանի պաշտոնից[23]։

2023 թվականի հունվարի 15-ին Ցին Կանը ընտրվել է Թիենծինում Ազգային ներկայացուցիչների համաչինական 14-րդ ժողովի ներկայացուցիչ[24]։ Նույն թվականի մարտի 12-ին 56-ամյա Ցին Կանը ընտրվեց որպես պետական խորհդական և բարձրացավ պետական մակարդակով պատգամավորական մակարդակի՝ դառնալով կուսակցության և նահանգի ներկայիս ամենաերիտասարդ ղեկավարը։ Ցին Կանը 2022 թվականի դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ում դեսպանից նշանակվեց Արտաքին գործերի նախարար[25]։ Երեք ամսից ոչ պակաս զբաղեցնելով ԱԳ նախարարի պաշտոնը՝ մտել է երկրի և կուսակցության ղեկավարների շարքերում[26][27]։ Ասում են, որ առաջխաղացման արագությունը շատ հազվադեպ է չինական քաղաքականության մեջ։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այն կապված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտողար Սի Ցզինպինի հետ[28]։

Աշխատանքից ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիս 25-ից հետո Ցին Կանը երկար ժամանակ չէր երևում հանրության առաջ և բացակայում էր շատ կարևոր դիվանագիտական միջոցառումներից[29]՝առաջացնելով արտաքին աշխարհի ենթադրությունները[30]։

2023 թվականի հուլիսի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Վան Վեն Բինը հերթական մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ Ցին Կանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Արևելյան Ասիայի ԱԳ նախարարների հանդիպմանը,որը անցկացվելու է Ջակարտայում, Ինդոնեզիա։ Կոմունիստական կուսակցության Կենտրոնակն կոմիտեի Արտաքին հարաբերությունների գրասենյակիկ տնօրեն Վան Ին[31]։

2023 թվականի հուլիս 25-ին ՉԺՀ Ազգային ներկայացուցիչների համաչինական 14-րդ ժողովի Մշտական կոմիտեն նախօրոք անցկացրեց իր չորրորդ հանդիպումը և որոշեց հեռացնել Ցին Կանին ԱԳ նախարարի միաժամանակյա պաշտոնից։ Վան Ին կրկին ստանձնեց այն,ով նախկինում եղել էր ԱԳ նախարար, իսկ ներկայում ՉԺՀ Կենտրոնական կոմտիեի Քաղաքական վարչության և Կենտկոմի Արտաքին գործերի գրասենյակի տնօրենն էր[32][33]։ Ցին Կանի ԱԳ նախարի պաշտոնավարման ժամկետը յոթ ամսից պակաս էր,ինչը նրան դարձրեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պատմության մեջ ամենակարճաժամկետ նախարարը[34]։ Այս փոփոխությունը համարվում էր անսովոր[35]։ Ըստ «The Wall Street Journal» ամսագրի հղված աղբյուրների՝ նրա հեռացման պատճառը այն էր, որ Ցին Կանը արտամուսնական կապ և ԱՄՆ-ում ծնված երեխա է ունեցել, ինչը Չինաստանի կառավարությունը համարել է ազգային անվտանգության սպառնալիք[36]։ Բրիտանական «Financial Times»-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Ցին Կանի արտամուսնական կապը եղել է «Փյունիկ» Հոնկոնգի հեռուստաընկերության «Երկխոսություն քամու և ամպերի հետ» (风云对话) հաղորդման նախկին հաղորդավարուհի՝ Ֆու Սյաո Թիենի (傅晓田) հետ,ով ԱՄՆ-ում փոխնակ մայրության միջոցով որդի է ունեցել։ Երկուսը հանդիպել են Լոնդոնում 2010 թվականին[37]։

2023 թվականի հունվարի 24-ին ավարտվեց Ազգային ներկայացուցիչների համաչինական 14-րդ ժողովի Մշտական կոմիտեի նիստը, որի ընթացքում Ցին Կանը քվեարկությամբ հեռացվեց պետական խորհրդականի իր պաշտոնից[38][39]։

2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Պոլիտիկո» ամսագիրը հայտնել է,որ ըստ աղբյուրներից ստացած տվյալների՝ Ցին Կանը մահացել է Պեկինի բարձրաստիճան պաշտոնյաներին նվիրված զինվորական հիվանդանոցում հուլիսի վերջում։ Նա կարող է ինքնասպանություն գործած լինել կամ խոշտանգումների պատճառով մահացած լինել։ Զեկուցում նաև նշվում է, որ միջադեպը կապված է Ցին Կանի և հրթիռային ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք նույնպես հեռացվել են աշխատանքից։ Նրանք միջուկային զենքի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ են տրամադրել արևմտյան հետախուզական գործակալություններին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նույն թվականի հունիսի  25-ին Չինաստան կատարած այցի ժամանակ անմիջապես տեղեկացրել է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինին Ցին Կանի և այլ արևմտյան հետախուզական գործակալությունների կողմից տեղեկատվության արտահոսքի մասին։ Զեկուցում, սակայն, շեշտվում է նաև, որ այս տեղեկությունը վերջնականապես չի կարող հաստատվել՝ քաղաքական համակարգի անթափանցելիության պատճառով[40][41]։ Բացի այդ, որոշ մեկնաբաններ կասկածներ են հայտնել տեղեկության աղբյուրի և հավաստիության վերաբերյալ[42]։

2024 փետրվարի 27-ին Թիենծինի քաղաքային կոնգրեսի մշտական կոմիտեն որոշեց ընդունել Ցին Կանի հրաժարականը՝ որպես Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի ներկայացուցիչ[43]։

Աշխատանքային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին Կանը նախկինում համարվում էր կոշտ դիվանագետ[44]:2006-2014 թվականներին Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի պաշտոնում զբաղեցնելիս նա եղել է եղել է «մարտային գայլերի դիվանագիտության» (战狼外交) ոճի ամենավաղ իրականացնողներից մեկը[45]։ 2021 թվականի սեպտեմբերի 10-ի, ըստ ԱՄՆ պահպանողական քաղաքականության «National Review» ամսագրի, Ցին Կանը քննադատել է ԱՄՆ կառավարության Չինաստանի քաղաքականությունը Zoom հաթակում մասնավոր հանդիպման ժամանակ, որը նվիրված էր չին-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու փոխըմբռնմանը, ինչպես նաև զգուշացրել չօգտագործել սառը պատերազմի սցենարները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների՝ ասելով․«Եթե մենք չենք կարողանում լուծել մեր տարաձայնությունները, խնդրում եմ լռեք»։ Լրատվամիջոցները հրապարկել են այս մասնավոր հանդիպումը՝ հայտնելով, որ ներկաները ցնցված են եղել[46][47]։ Սակայն Ցին Կանը նաև ցույց տվեց ԱՄՆ-ի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը, և 2021 թվականի հուլիսին, երբ նա ժամանեց Վաշինգտոն որպես դեսպան, հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները «հսկայական հնարավորություններ և ներուժ» ունեն[45]։ Ենթադրվում է, որ վերջին տարիներին նա հեռու է մնացել դիվանագիտական «մարտային գայլերի դիվանագիտության» (战狼外交) ոճից[44]։

Ընտանեկան դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է կին՝ Լին Յեն[48][49]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.wautom.com/2022/12/
  2. 2,0 2,1 2,2 https://www.fmprc.gov.cn/eng/ziliao_665539/wjrw_665549/lrfbzjbzzl_665553/202110/t20211026_10125558.html
  3. «校友动态快讯:84级国政系校友秦刚升任外交部副部长». 国际关系学院校友办 (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  4. «新任驻美大使秦刚抵美履新,曾两度出任外交部发言人». 澎湃新闻. 2021 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  5. 5,0 5,1 «秦刚». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «原驻英参赞秦刚接替章启月任外交部新发言人». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «主持例行记者会 外交部发言人秦刚首次亮相». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. 杨明星 李志丹 (2015). «"政治等效"视野下"窜访"译法探究». 《中国翻译》 (2015年第5期).
  9. 徐觅菲 (2022 թ․ օգոստոսի 3). «"窜访"的使用与翻译小考». WHYNOT (ավանդական չինարեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  10. «外交部原发言人秦刚将任驻英使馆公使». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «Ambassador Liu Xiaoming Hosts Reception to Bid Farewell to Minister Chen Xiaodong and Welcome Minister Qin Gang». 中国驻英国大使馆. 2010 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «外交部部长助理张昆生被免职 秦刚接任礼宾司长». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  13. «秦刚出任外交部部长助理,曾两度出任外交部发言人». 澎湃新闻. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  14. «秦刚升任外交部副部长». 人民网. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. Davis, Lingling Wei and Bob (2021 թ․ ապրիլի 20). «WSJ News Exclusive | China, U.S. Close to Naming New Ambassadors as Rivalry Grows». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). 华尔街日报. ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  16. 于泽远 (2021 թ․ ապրիլի 23). «副外长秦刚料接任 分析:更换驻美大使或缓和中美紧绷关系». 联合早报. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
  17. «驻美国大使秦刚抵美履新». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  18. «中国共产党第二十届中央委员会委员名单». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
  19. «秦刚任外交部部长». 新闻联播. 2022 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
  20. 成依華 (2022 թ․ դեկտեմբերի 30). «秦剛獲任命為中國外長». 香港01 (Chinese (Hong Kong)). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
  21. 邱國強 (2022 թ․ դեկտեմբերի 30). «秦剛打破慣例 提前被任命為中國外交部長». 中央社 (Chinese (Taiwan)). 中央通訊社. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
  22. «秦刚大使致全美侨胞告别信». 中华人民共和国驻美利坚合众国大使馆. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  23. «国家主席习近平任免驻外大使». 新华社. 2023 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 5-ին.
  24. «天津市选举出全国人大代表40名,名单公布». 2023 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
  25. «新华社快讯:大会经投票表决,决定李尚福、王小洪、吴政隆、谌贻琴、秦刚为国务委员». 新华通讯社. 2023 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  26. «秦刚失踪状态何时了?». RFI - 法国国际广播电台 (պարզեցված չինարեն). 2023 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
  27. «中国外交新团队"毅刚"表现备受关注». 早报 (Chinese (Singapore)). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
  28. Simone McCarthy (2023 թ․ հուլիսի 25). «Xi Jinping's foreign minister ousted after month-long unexplained absence from public view». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին. «Qin, 57, a career diplomat and trusted aide of Chinese leader Xi Jinping, had only been appointed foreign minister in December after serving as China's ambassador to Washington.»
  29. Gan, Nectar (2023 թ․ հուլիսի 17). «Xi Jinping's foreign minister has vanished from public view. His prolonged absence is driving intense speculation». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  30. «被爆與女間諜有染 中國外長秦剛消失近3週引揣測». 自由時報 (Chinese (Taiwan)). 2023 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  31. «官方證秦剛抱恙 王毅赴東亞外長會議». 明報 (ավանդական չինարեն). 2023 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 17-ին.
  32. Yew Lun Tian; Laurie Chen (2023 թ․ հուլիսի 25). «China replaces foreign minister Qin after mysterious absence» (անգլերեն). 路透社. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
  33. McCarthy, Simone (2023 թ․ հուլիսի 25). «Xi Jinping's foreign minister ousted after month-long unexplained absence from public view». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  34. «秦剛遭免職 成為中共史上任期最短的外長». 聯合新聞網 (Chinese (Taiwan)). 聯合報. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  35. 中国 秦剛外相を解任 事実上の更迭か 後任に王毅政治局委員. 日本广播协会新闻网 (ճապոներեն). 2023 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
  36. «中国高官被告知前外长秦刚是因在美"生活作风问题"遭免职». 华尔街日报中文网. 2023 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
  37. «金融时报:秦刚出任外长被限制接触傅晓田「秦妇」上社媒秀儿子». 世界日报. 2023 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  38. 政事儿 (2023 թ․ հոկտեմբերի 24). «李尚福被免去国务委员、国防部部长职务,秦刚被免去国务委员职务». 凤凰网 (պարզեցված չինարեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.
  39. 习近平 (2023 թ․ հոկտեմբերի 24). «中华人民共和国主席令». 中国人大网. 全国人民代表大会. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 24-ին.
  40. «China's Xi goes full Stalin with purge». POLITICO (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  41. «要闻分析 - 秦刚案最新曝光:俄副外长向习近平告发 导致火箭军清洗 秦刚或已身亡?». RFI - 法国国际广播电台 (պարզեցված չինարեն). 2023 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  42. «秦剛泄密遇害?有專家不太相信». RFI - 法國國際廣播電台 (ավանդական չինարեն). 2023 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
  43. «受权发布丨全国人民代表大会常务委员会公告〔十四届〕第三号». 新华网. 2024 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
  44. 44,0 44,1 Fan Wang (2023 թ․ հուլիսի 18). «Qin Gang: China's 'missing' foreign minister sparks guessing game». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  45. 45,0 45,1 «China's Qin Gang had meteoric rise and swift removal». Reuters (բրիտանական անգլերեն). 2023 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.
  46. «中国驻美大使被爆:闭门会议粗鲁要美国"闭嘴"全场震惊». RFI - 法国国际广播电台 (պարզեցված չինարեն). 2021 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  47. «美媒:秦刚称若中美不能解决分歧"请闭嘴"». 联合早报. 2021 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  48. «驻美国大使秦刚出席"国际茶日"庆祝活动». 中华人民共和国外交部. 2022 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  49. «秦刚大使简历». 中华人民共和国驻美利坚合众国大使馆. 2021 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցին Կան» հոդվածին։