Վան Ի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վան Ի
王毅
Wang Yi (2016-03-11) 01.jpg
(11-րդ) ՉԺՀ արտաքին գործերի նախարար
 մարտի 16, 2013 թվական
Նախորդող Յան Ցզեչի
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Տնտեսագիտության մագիստրոս[1]
Մասնագիտություն՝ դիվանագետ, տնտեսագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1953 թվական
Ծննդավայր Պեկին, ՉԺՀ
Քաղաքացիություն Flag of the People's Republic of China.svg Չինաստան
 
Կայք՝ gov.cn/guowuyuan/wangyi/index.htm
 
Պարգևներ

«Դանաքեր» օրդեն և Medal of the Oriental Republic of Uruguay?

Վան Ի (չին. պարզ. 王毅, փինյին Wáng Yì, ծնվ. հոկտեմբերի 19, 1953 թվական, Պեկին, ՉԺՀ), չինացի պետական գործիչ, 2013 թվականի մարտից ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերին Պեկինում, և դպրոցն ավարտելուց հետո 8 տարի աշխատել է Հեյլունցզյան շինարարության և արտադրության մասնաշենքում։ 1982 թվականին ավարտել է Պեկինի երկրորդ օտար լեզուների ինստիտուտի Ասիայի և Աֆրիկայի երկրների լեզուների ֆակուլտետը՝ ճապոներենի մասնագիտությամբ և տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ 1982 թվականից նա աշխատում է ՉԺՀ Արտաքին գործերի նախարարությունում որպես գործավար, կցորդ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների վարչության բաժնի պետ և պետի տեղակալ[2]։

1989-1994 թվականներին Ճապոնիայում Չինաստանի դեսպանության խորհրդականը և խորհրդական-բանագնացն էր, 1994-1995 թվականներին Արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների վարչության փոխտնօրենը, իսկ 1995-1998 թվականներին Արտաքին գործերի նախարարության Ասիական երկրների դեպարտամենտի տնօրենն էր։ 1997 թվականի օգոստոսից մինչև 1998 թվականի փետրվարը Ջորջթաունի համալսարանի դիվանագիտության ուսումնասիրության ինստիտուտում հրավրվեց որպես գիտաշխատող։ 1999-ի սեպտեմբերից խորացված ուսուցում է ստացել Չինաստանի միջազգային հարաբերությունների համալսարանում։

1998-2001 թվականներին աշխատել է որպես Արտաքին գործերի նախարարի օգնական և միաժամանակ արտաքին գործերի նախարարության քաղաքական վերլուծության վարչության տնօրեն, 2001 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, դառնալով արտաքին գործերի նախարարի ամենաերիտասարդ փոխնախարարը ՉԺՀ-ի պատմության մեջ։ 2004 թվականի սեպտեմբերից 2007 թվականի սեպտեմբերը Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան էր, 2007-2008 թվականներին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[3]։ 2008 թվականի հունիսին նշանակվեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի և Չինաստանի պետական ​​խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի ղեկավար[4] և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2013 թվականը։

2013 թվականի մարտի 16-ից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։

Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի 17-րդ և 18-րդ գումարման անդամ է։

Ամուսնացած է Չժոու Էնլայի քարտուղարի դստեր՝ Ցիան Ցիադոունի հետ, և նրանք ունեն մեկ դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դանակեր» շքանշան (սեպտեմբերի 17, 2015 թվական, Ղրղզստան), Ղրղզստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության միջև համագործակցության ամրապնդման ու զարգացման գործում մեծ ներդրման, այս երկու ժողովուրդների միջև համապարփակ կապի ամրացման, նաև 500 կՎ «Դատկա» ենթակայանի շահագործման, 500 կՎ «Կեմին» ենթակայանի և 500 կՎ «Դատկա-Կեմին» էլեկտրահաղորդման գծերի շինարարության հաջող ավարտի համար[5][6]։
  • Պակիստանի երկրորդ դասի շքանշան (2015 թվական, Պակիստան)[7][8]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ван И назначен начальником Канцелярии по делам Тайваня при Госсовете КНР»։ Жэньминь жибао։ 2008-06-03։ Վերցված է 2013-10-26 
  2. «Министр МИДа»։ Վերցված է 2013-08-01 
  3. Ван И назначен начальником Канцелярии по делам Тайваня при Госсовете КНР, Жэньминь жибао (3 июня 2008). Дата обращения 26 октября 2013.
  4. Ван И назначен начальником Канцелярии по делам Тайваня при Госсовете КНР, Жэньминь жибао (3 июня 2008). Дата обращения 26 октября 2013.
  5. Указ Президента Кыргызской Республики от 17 сентября 2015 года УП № 183 «О награждении государственными наградами Кыргызской Республики»
  6. «Президент А.Атамбаев вручил главе МИД Китая Ван И орден «Данакер»»։ 2016-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին։ Վերցված է 2016-07-27 
  7. «President confers 'Hilal-e-Pakistan' on Chinese FM | SAMAA»։ Samaa TV 
  8. http://president.gov.pk/newsdetail7845.html